Առողջություն 12:58 26/05/2023 Հայաստան

Հայաստանում առաջին անգամ ներկայացվում են նեոնատալ բուժքույրերի քաղաքականություններ և ընթացակարգեր

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են նեոնատալ բուժքույրերի քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք սահմանում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վերջիններիս աշխատանքի կանոնները:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից հայտնում են՝ այս օրերին Հայաստանում են ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ մասնագետներ, ովքեր վարում են գործնական դասընթացներ երրորդ մակարդակի հիվանդանոցների բուժանձնակազմի համար և ներկայացնում ընթացակարգերն ու ամերիկյան փորձը: Գործնական դասընթացին նախորդել է տեսական հատվածը, որն անց կացվեց նախորդ շաբաթ փորձագետների խմբի կողմից:

«Ամբողջ աշխարհում բժշկական գործառույթները կարգավորվում են պրոտոկոլներով, որոնք ստեղծվում են ապացուցողական խոշոր բազաների հիման վրա: Հայաստանում մինչ այսօր չեն եղել նեոնատալ բուժքույրական լիարժեք պրոտոկոլներ: Այս քայլով մենք լրացրել ենք բացը և դասընթացների միջոցով ստեղծվածը ներկայացնում ենք բուժանձնակազմին», - ասել է  ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Մանկական ռեանիմացիայի և  ինտենսիվ թերապիայի գծով Հրանտ Կալենտերյանը:

Նեոնատալ բուժքույրերի գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից ստեղծված մասնագիտական խումբը ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ մշակել է բուժքույրերի ավելի քան 30 քաղաքականություն և ընթացակարգ՝ հիմնված ԱՄՆ-ում կիրառվող համապատասխան փաստաթղթերի վրա:

«Ինձ համար հաճելի է վերադառնալ Հայաստան՝ ներկայացնելու բուժքույրական պրակտիկայի գիտելիքներն այս գեղեցիկ երկրի իմ բուժքույր գործընկերների հետ: 4-օրյա վերապատրաստման ժամանակ ակնհայտ զգացի գործընկերներիս նվիրվածությունն իրենց կատարած աշխատանքին և հուսով եմ, որ իրենց ձեռք բերած գիտելիքը կկիրառեն՝ բարելավելու փոքրիկների խնամքը Հայաստանում», - ասել է ծրագրի ամերիկյան փորձագետ Էրին Մանգրը, ով արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Հայակական ակնաբուժութան նախագծի» հետ և ամենամյա այցերով կրթական ծրագիր իրականացնում:

«Հայկական ակնաբուժության նախագծի ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում կրթական ծրագրերը միշտ կարևոր տեղ են ունեցել: Սա ևս մեկ քայլ է՝ ոլորտի միջազգային փորձը Հայաստանում ներկայացնելու և բարելավելու առողջապահական ծառայությունների որակը մեր երկրում, - ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը: - Աշխատանքը ժամանակատար էր, սակայն ուրախ ենք, որ ստեղծել ենք փաստաթղթերի շարք, որը երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի բոլոր բուժքույրերի համար: Մենք նախատեսում ենք շարունակել համագործակցությունը ոլորտում՝ այս գիտելիքը նաև մարզերի բուժքույրերին ներկայացնելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:29
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կհանդիպի Միրզոյանի, Փաշինյանի հետ
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր...
Աղբյուր` Panorama.am
14:13
Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը
Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանյան դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց  պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ջերմաստիճանը կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
13:14
Մահացել է Ջուլիտա Ավետիսյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ...
Աղբյուր` Panorama.am
13:14
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Աղբյուր` Panorama.am
13:05
Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
«Որովհետև Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը բերել օրակարգ, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
Ազգային  ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծի քննարկմանը ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող  Միջազգային իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում. Էդուարդ Աղաջանյան
«Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, սա մենք փոխանցել ենք նաև...
Աղբյուր` Panorama.am
12:30
90-ամյա արցախցի տատիկը հասել է Գորիս, տեսել որդուն և մահացել նրա գրկում
Արցախցի 90-ամյա Անշկան բռնի տեղահանումից հետո Գորիսում գրեթe մեկ տարվա բաժանումից հետո տեսել է որդուն և մահացել նրա գրկում։ Այս մասին X սոցցանցի...
Աղբյուր` Panorama.am
12:24
75 կոնգրեսական Բայդենի վարչակազմից պահանջում է պատժել Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամներ, այդ թվում կոնգրեսան Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին,  ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ նիստում ներկայացրեց, թե ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԱՊՀ գլխավոր քարտուղարը տեղեկություն չունի հոկտեմբերի 13-ի գագաթնաժողովին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:02
Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում
Ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում։  24news-ը գրում է. «Տեղեկությունն...
Աղբյուր` Panorama.am
11:42
Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ադրբեջանն Արցախի դեմ հարձակման հետևանքով մահացածների նոր տվյալներ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախի վրա հարձակման հետևանքով մահացած զինծառայողների  թարմացված ցուցակը, որում...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Վերադարձ Կիևից, ուղղությունը՝ Հայաստան»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Վերադարձ Կիևից,...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:14
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար Իտալիան 4 միլիոն եվրո է հատկացրել
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ընդդիմության կողմից երկու անգամ առաջարկից հետո Ալեն Սիմոնյանը նոր հայտարարեց՝ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը
Ազգային ժողովի հերթական քառօրյայի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Նույնիսկ հարկ չհամարվեց...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան
Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական...
Աղբյուր` Panorama.am
11:03
Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը. Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել
Փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելով ԱԺ նիստում հնչած հայտարարություններին, գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ի պատգամավորներն...
Աղբյուր` Panorama.am
10:51
ՔՊ խմբակը թքած ունի հայրենիքի վրա. Հայկ Մամիջանյան
«Մաս կազմել նրան, ինչ  այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան»,- Ազգային ժողովի նիստում...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝  կարգելով նոր մեղավորների, պատմական  տգիտությունը ի ցույց դնելով՝ փորձ է...
Աղբյուր` Panorama.am
10:28
Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք
«Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ որ ասում եք։ Ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործանը որ ասում եք, Ձեր երեսի անկյունը,...
Աղբյուր` Panorama.am
10:18
Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը. Արծվիկ Մինասյան
«Ազգային ժողովի այս նիստը գումարվում է  Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանացագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք
11:48 03/10/2023

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}