Քաղաքական 09:41 29/05/2023 Հայաստան

Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հիշատակել է իմ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, իր, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի գործողությունները, սակայն ինքս չեմ ցանկանում գնահատականներ տալ որեւէ պաշտոնյայի, այդ թվում՝ այդ պահին ԱԱԾ նորանշանակ պետի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության ձեւակերպման հարցում ներդրված ջանքերի ծավալի վերաբերյալ:

Նման գնահատական կարող է տալ ՀՀ կողմից ՌԴ նախագահի հետ միակ բանակցողը`ՀՀ վարչապետը, ով անձամբ համադրել եւ համակարգել է խորհրդակցությունների մասնակից բոլոր գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը:

Իսկ այն մասին, որ ՀՀ վարչապետն ասուլիսում նշել է, որ չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները», և հաշվի առնելով, որ դրանից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այդ կապակցությամբ, ցանկանում եմ հայտարարել, որ ես ժամանակին չեմ անդրադարձել դրան՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից եւ դաշնակից պետությունների հետ հարաբերություններին չնվնասելու նկատառումներից:

Սակայն 2021 թվականի հունվարի 25-ին հրապարակված հարցազրույցում, չբացելով փակագծերը, նշել եմ, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր»:

Այսօր, հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ:

2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին եւ այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին:

Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջեւանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, եւ քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ:

Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ եւ իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության եւ այլ կարեւոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:

Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որեւէ մեկի կողմից չխեղաթյուրելու եւ չաղավաղելու նկատառումներից ելնելով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:10
Բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի քաոս է.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Կարմիր խաչը վատ չէ աշխատում սահմանի վրա, բայց բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի...
Աղբյուր` Panorama.am
23:35
Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները
Krisp-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը գրում է. « Հայտարարում ենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցում է...
Աղբյուր` Panorama.am
23:28
ՌԴ-ն չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին. Հայտարարել են Մոսկվայից
«ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները Ռուբեն Վարդանյանի անձնական ընտրության արդյուն ենք։ Սա կարող է լավ օրինակ դառնալ բոլոր նրանց...
Աղբյուր` Panorama.am
23:02
Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 11 աճյուն
Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:57
Բորիս Մուրազի. Մայր Հայաստանի անունից անթույլատրելի որոշում է կայացվել
Լրագրող Բորիս Մուրազին հայտարարում է. «Մայր Հայաստանի անունից անթույլատրելի որոշում է կայացվել: Կամ այդ որոշումը կփոխվի, կամ կհայտնեմ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նաիրիա Մելիքյան. Դադարեցնում եմ անդամակցությունս «Մայր Հայաստան» շարժմանը
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը տեղեկացնում է. «Այս պահից սկսած դադարեցնում եմ...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր...
Աղբյուր` Panorama.am
22:25
«Մայր Հայաստան»-ն իր քվեն կտա Մարությանին
«Մայր Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ, որտեղ ասված է. «Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
22:17
Մայր Աթոռ.Պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի՝ կանխելու հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը
Երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։
Աղբյուր` Panorama.am
22:07
Սա մամուլից կադր չի... սա իմ նկարածն ա, մարդիկ բառացիորեն փողոցում են, գետնին, մանր երեխեք ու տարեցներ.Քաղաքացի
Ֆեյսբուքի օգտատեր Շուշան Ավագիմյանը գրում է. «Սա մամուլից կադր չի... աա իմ նկարածն ա, մարդիկ բառացիորեն փողոցում են, գետնին, մանր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Կառավարությունից հայտնում են, որ  զրուցակիցները...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
Ալիևը հադիպել է տրածաշրջան այցելած ամերիկյան պատվիրակության անդմներին՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Միջազգային զարգացման գործակալության...
Աղբյուր` Panorama.am
21:07
Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան։ Բողոքում մեր գրասենյակի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր ուժերը կարող են կազմել քաղաքային իշխանություն․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամակ հայտարարեց,որ   ընդունել է ընդդիմադիր երկու ուժերի ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար Աֆեյան
Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը տագնապալի նշան...
Աղբյուր` Panorama.am
20:27
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:18
Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ
Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:56
2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցին հայ ժողովրդի հետ սգում ենք զոհերին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ուղերձ է հղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «2020...
Աղբյուր` Panorama.am
19:46
Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ․ ԱՀ ՆԳՆ
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․ «Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:36
Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չմսխել․ ՀԺՄ
 Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են օգնել նաև ԼՂ-ում տուժածներին
Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Օտարերկրացի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին կմատուցվի իրավաբանական անվճար ծառայություններ․ ԵՊՀ
Երևանի պետական համալսարանը իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
19:10
ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ․ Անդրեասյան
ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ: Այս մասին տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։ «Այս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թաթոյանը հերքել է Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի առևանգման մասին լուրը
 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից...
Աղբյուր` Panorama.am
18:30
Լեմկինի ինստիտուտ․ Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել
 Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։  24news-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵՄ-ն նոր համաձայնագիր է փնտրում, որպեսզի «միգրացիոն պահեստի» վերածի Թուրքիան
Եվրոպական երկրները շարունակում են անհանգստանալ անօրինական փախստականների խնդրով, որը վերջին շրջանում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Էրմենիհաբերի...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեծ խնդրանք բոլորին: Ադրբեջանական անցակետով շարժերի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արցախի ՆԳՆ. Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, չվառել ձեր բնակարանները, խանութները
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հորդորում են. «Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}