Մշակույթ 12:39 31/05/2023 Հայաստան

Հոլիվուդյան որևէ մյուզիքլի չզիջող «ՄուկՕպերա»-ն՝ նվեր երեխաներին Երեխաների պաշտպանության օրը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի  «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը: Սա օպերայի ու բալետի թատրոնի, օպերան ստեղծողների ու իրականացնողների նվերն է երեխաներին՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով։

«ՄուկՕպերա»-ն Հայաստանում հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումն է: Ներկայացումը իսկական տոն կլինի փոքրիկ հանդիսատեսի համար՝ հագեցած հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշաժ սյուժեով, գունագեղ ու շքեղ հագուստներով:

Լրագրողների հետ հանդիպմանը Քրիստ Մանարյանը, ով օպերայի լիբրետոյի, երաժշտության հեղինակն է, պատմեց, որ իրեն դիմել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու առաջարկել գրել մանկական օպերա։ Ուրախությամբ համաձայնվել է։



«Ուշ ժամ էր։ Նստեցի ու գրեցի միանգամից։ Այդ գիշերը չեմ քնել ոգևորությունից, ուրախությունից, ստեղծագործական տվայտանքներից։ Շատ կարևոր մի բան՝ Կարեն Դուրգարյանը ինձ տվել էր ազատություն, որի մասին  շատ արվեստագետներ երևի կերազեին։ Ազատ եմ եղել, դա ինձ շատ է օգնել, որպեսզի լավ ծավալվեմ, գտնեմ հերոսներին»,- ասաց Ք.Մանարյանը։

Նա պատմեց, որ օպերան մկնիկի մասին է, ում ծննդյան օրն է։ Մկնիկ մայրիկը ցանկանում է նվեր մատուցել մկնիկին։ Խոհանոցում ուտելիք գրեթե չկա, գնում է ցորեն բերի, ալյուր անի, որ տորթ թխի։ Ճանապարհին նրան խանգարում է բուն, որը ճանկում է Մկնիկ մայրիկին։ Մկնիկներին օգնում են ընկերները։ Ամեն ինչ լավ է վերջանում, նույնիսկ կատուն որոշում է այդ օրը չուտել մկնիկին, քանի որ նրա ծննդյան օրն է։ Միայն բուն է խանգարում, սակայն ի վերջո հասկանում է, որ պետք է այդ օրը մի քիչ զիջող լինի։

«Մայրը չգիտի՝ ինչ պետք է անի, բայց մի հրաշք պետք է անի. ծնողն է, իսկ ծնողը նախ և առաջ նշանակում է անձնազոհություն»,- ասաց Ք. Մանարյանը։



Բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը նշեց, որ երբեք չէր մտածում՝ Քրիստ Մանարյանը օպերա կգրի, ինքն էլ կբեմադրի։

«Ինձ համար ամենակարևորն այն է,  որ վաղը երեխաներին նվեր կունենանք անելու, իսկ երեխաներն ամենապայծառ բանն են, որի համար արժի ստեղծագործել»,- նշեց Ա. Սահակյանը։
Նա շատ կարևորեց այս նախաձեռնությունը, ընդգծեց՝ հենց մանուկ հասակից պետք է երեխաներին սովորեցնել լավ երաժշտություն։

«Այս ժանրին ծանոթացնելու լավ, մեծ քայլ է այս օպերան։ Ակադեմիական արվեստը կարևոր է ճաշակ, քաղաքացի զարգացելու համար»,- ասաց բեմադրող ռեժիսորը։

Ոճաբան Արայիկ Գաբաջյանը նույնպես հրավեր է ստացել մաեստոր Դուրգարյանից։

«Մաեստրոն ասաց՝ ուզում եմ այնպիսի բան, որ հոլիվուդյան որևէ ներկայացման չզիջի։ Դա ինձ շատ ոգևորեց։ Կարծում եմ՝ ստացել ենք այնպիսի գործ՝ հագուստային, սցենարային, երաժշտության առումով, որ չի զիջում միջազգային որևէ նախագծի»,- ասաց Գաբաջյանը։

 

Արթուր Սահակյանն ասաց, որ մարդ մեծանալով՝ չպետք է կորցնի իր հեքիաթը, քանի որ հենց կորցնում է, սկսում է ապրել հորինված իրականության մեջ, դառնում է տխուր, դժբախտ, պրոբլեմներով լի։

«Մանկական աշխարհը տանում է  դեպքի հեքիաթ։ Հեքիաթը չպետք է կորցնես։ Սա մարդու ստեղծած մոլորակն է, աշխարհը։ Հեքիաթն այն մոդելն է, թե  ոնց կարող է լինել իրականությունը ու ոնց կարելի է փչացնել»,- ասաց Ա. Սահակյանը։

Քրիստ Մանարյանը շարունակեց. «Հեքիաթներն իրականության մոդելներ են՝ կոդավորված»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:26
Քաղաքացիներն ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի գրառումներ թողեցին, որոնք գրքի են վերածվելու
Ի աջակցություն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կզմակերպված երթի մասնակիցները Մատենադարանից հասան Բաղրամյան 6...
Աղբյուր` Panorama.am
15:59
Ազնիվ ապրելու համար պետք է լինել շատ ուժեղ, ուրեմն բոլորս պետք է լինենք շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր՝ Մարինե Ալես
«Մեր բոլորի թիկունքում կանգնած է Մեսրոպ Մաշտոցը և լինելով հին քաղաքակիրթ ազգ, մենք այսօր ունենք երիտասարդություն, կրթյալ, ազնիվ, խիզախ,...
Աղբյուր` Panorama.am
15:53
Երևանում երթ է՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի
Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և թշնամու կողմից գերեվարված Արցախի զինվորականների ու նախկին ու ներկա պետական...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վարդան Պետրոսյան. Բաքվից կարող են ասել՝ պահանջում ենք Երևանից այս ինչ քաղաքական գործիչը գլուխը կախ գա ու մեզ հանձնվի
«Հայաստանի  և հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ձև է»,- լրագրողներին ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:30
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է...
Աղբյուր` Panorama.am
15:15
Մասիսում հուղարկավորեցին Արցախում թշնամու կողմից սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին
Մասիսի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցին Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին:...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար, նախագահի նախկին օգնական Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
15:11
«Bayraktar» արտադրող ընկերությունը նախատեսում է 1,5 տարում ավարտել Ուկրաինայում իր գործարանի կառուցումը
Թուրքական «Baykar» ընկերությունն ակնկալում է 1,5 տարում ավարտել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հաշմանդամություն ունեցող արցախցիների սայլակի խնդիրը չի լուծվում
Պաշտոնական տվյալներով շուրջ 9000 արցախցի ունի այս կամ այն  տեսակի հաշմանդամություն։ Նրանցից թվում կան նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:40
Vogue-ի գլխավոր խմբագիրը Բեքհեմի շոուի ժամանակ չի ցանկացել նստել Քիմ Քարդաշյանի կողքին
Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Փարիզում ներկա է գտնվել Վիկտորիա Բեքհեմի ցուցադրությանը։ Instagram-ում հայտնվել են նկարներ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կիպրոսը դիտարկում է Ղարաբաղից փախստականներին ընդունելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ
Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում ընդունելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:05
«Տիտան» սուզանավի խորտակման մասին ֆիլմ կնկարահանվի
Ամերիկյան MindRiot Entertainment ընկերությունը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի «Տիտան» սուզանավի խորտակման մասին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ. Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «միասնակ լինելու» կոչին. ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ծանր վիշտ ենք ապրում ամենքս... Ծանրագույն են կորուստները, որոնք, սակայն, վերականգնելի են. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Իմ խնդրանքն է, հորդորը, որ գտնենք ժամանակ և ուխտի ելնենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։
Աղբյուր` Panorama.am
13:30
Փաստաբան Ամրամ Մակինյանը Սուրենավանի գյուղապետի գրառման առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Փաստաբան Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած...
Աղբյուր` Panorama.am
13:17
ԿԳՄՍ նախարար. ԼՂ-ի ուսուցիչներ, խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.  «ԼՂ-ի սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ։ Ես քո հետ ո՞նց կարամ միասնական լինել. Ռուբեն Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.  «Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել
Արցախի Հանրապետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձվել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայաստանում Արցախից տեղափոխված 361 անձ բուժում է ստանում, մահվան 14 դեպք է գրանցվել. Անահիտ Ավանեսյան
Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք ունենք հենաշարժողական կամ այլ խնդիրներ, անկողնային հիվանդներ են։ Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Միակ մեղքը ռսի վրա գցելով` սրանք մեզ լրիվ տնտեսական կոլապսի են տանելու»
«Ոտքի ելե՛ք, եթե ապրել եք ուզում, արցախցիներին տեսեք ձեզ խղճացե՛ք»։
Աղբյուր` Panorama.am
11:49
Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է՝ ցույցերին մասնակցող արցախցիներին զրկել օգնությունից
Համացանցում տարածվել է Սուրենավանի ՔՊ-ական վարչական ղեկավար Անի Վարդազարյանի գրառումը, որով սպառնում է այն արցախցիներին, որոնք կմասնակցեն...
Աղբյուր` Panorama.am
11:38
«Մարդիկ շատ հոգնած են, լի անհանգստությամբ». ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին
Արտակարգ իրավիճակը Հայաստանի սահմանին, ուր ժամանում են տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ Արցախից, գնալով վատանում է։ Այս մասին սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջվում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՄԱԿ-ի առաքելությունն այս շաբաթավերջին կայցելի Արցախ. Ստեֆան Դյուժարիկ
Հաջորդ շաբաթավերջին ՄԱԿ-ի առաքելությունը կայցելի Արցախի Հանրապետություն: «Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
11:05
Փաշինյանի քաղաքականության պատճառով արդեն կորցրել ենք Արցախը, իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Ղուկասյան
«Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հերթական անգամ ակտիվացած՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Ներկայիս...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ինչ է խնդրել Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Այսօր արգելոցներ, արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է
Հայաստանի քաղաքացիների համար յուրաքանչյուր  ամսվա վերջին շաբաթ օրը, այս ամիս՝ այսօր,  ԿԳՄՍՆ «Պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար
13:39 29/09/2023

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}