Կիևում չեղարկվել են երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները
Կիևում երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել։ «Ռիա Նովոտսի»-ի փոխանցմամբ, այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Քաղաքի շրջաններում բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, չեղարկվել են»,- գրել Է Կլիչկոն:
Վերջին շրջանում Կիևում ամեն օր օդային տագնապ է հայտարարվում։
Նշվում է, որ այսօր էլ՝ հունիսի 1-ին, Կիևում և Կիևի մարզում առավոտյան երկրորդ անգամ օդային տագնապ Է հայտարարվել: