Տնտեսություն 10:05 01/06/2023 Հայաստան

Պարտքի սպասարկման ամենածանր ժամանակը գալու է 2025 թ.-ին՝ երբ բյուջեից 600 մլրդ դրամ վճարենք. Սուրեն Պարսյան

«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կազմում է 46.7%, ինչը ռիսկային չէ: Panorama.am-ը Հայաստանի պետական պարտքի կառուցվածքի և այն սպասարկելու ռիսկերի  շուրջ զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Ս.Պարսյան-Պարտքը, որպես այդպիսին, նորմալ երևույթ է, եթե պետությունն այդ գումարը ծախսում է իր տնտեսության մեջ նոր արտադրական հզորություններ, կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Այն հնարարվորություն է տալիս, որպեսզի ապագայում տնտեսությունը, պետությունն էլ ավելի զարգանա, նոր հարկային մուտքեր ապահովվեն, աշխատատեղեր ստեղծվեն, նոր ապրանքներ արտադրվեն և այլն:

Այս տեսանկյունից պարտքային քաղաքականությունն ճիշտ է, այն նույնն է, ինչ, օրինակ,  մարդը պարտք է վերցնում հեռախոս գնելու համար, կամ բիզնես սկսելու համար: Եթե մարդը պարտք է վերցնում հեռախոս գնելու համար, ապա իր համար բեռ է դառնում, իսկ երբ փող է վերցնում ձեռնարկատիրական գործունեության համար, ապա այստեղ, անշուշտ, որոշակի ռիսկեր կան, բայց այն նախատեսում է եկամուտներ հենց այդ մարդու վիճակի բարելավման համար: Նույն տրամաբանությունը գործում է պետության պարագայում:

Գիտենք, որ պետության պարտքը բաժանվում է երկու մասի՝ արտաքին և ներքին: Արտաքինը արտարժույթով պարտքն է, որը ՀՀ-ն վերցրել է տարբեր միջազգային ինստիտուտներից, դոնորներից՝ Համաշխարհային բանկ, Արժույթի համաշխարհային կազմակերպություն, Ասիական, Եվրասիական զարգացման բանկեր և այլն: Սրան գումարած կառավարությունը 5 անգամ թողարկեց պարտատոմսեր, դրանք դոլարային պարտատոմսեր են, որոնք բաշխված են տարբեր ֆիզիկական անձանց միջև, որոնք կարող են լինել և տեղացիներ և օտարերկրացիներ:

Panorama.am-Ինչպիսի՞ն է պարտքի կուտակման դինամիկան:

Ս.Պարսյան- 2018թ.-ից սկսած մեր ընդհանուր պարտքն աճել է: Եթե 2018 թվականի ապրիլին մեր ընդհանուր պարտքը կազմում էր 6.6 մլրդ դոլար, ապա այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ մեր ընդհանուր պարտքը կազմում է 10.9 մլրդ դոլար: Դոլարային արտահայտությամբ մեր պարտքն այս 3.5 տարիների ընթացում աճել է 4.5 մլրդ դոլարով:

Դոլարային աճի վրա ազդել է մի շարք գործոններ, նախ կառավարությունն այս տարիների ընթացքում ավելացրել է արտաքին պարտքը, նոր պարտատոմսեր է թողարկել, նոր վարկեր է վերցրել տարբեր կազմակերպություններից և դրան գումարած նոր մեծ քանակությամբ ներքին դրամային պարտատոմսեր է թողարկել և տեղաբաշխել տնտեսության մեջ: 2021-22 թթ պետական պարտքային քաղաքականության տեսանկյունից իրավիճակը մի քիչ փոխվեց, պետությունը որոշում կայացրեց արտաքին աշխարհից պարտքերի վերցնելը կրճատել և ավելացնել ներքին պարտքի կարողությունները՝ սկսելով դրամային պարտատոմսեր թողարկել և տեղաբաշխել տնտեսության մեջ: Դրա արդյունքում դրամային ներքին պարտքն աճեց, դոլարային արտաքին պարտքն էլ նվազեց և այս իրավիճակը շարունակվում է մինչև հիմա:

Այս տարվա 4 ամիսների հաշվարկով 2022 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ մեր ընդհանուր պարտքն աճել է մոտավորապես 340 մլն դոլարով, որն աճել է հիմնականում դրամային պարտքի ավելացման հաշվին: Օրինակ այս ամիսների ընթացքում այդ դրամային պարտքն աճել է 105 մլրդ դրամով, ինչը նպաստել է ընդհանուր պարտքի աճին: Վերջինիս վրա ազդել է նաև դրամի արժևորումը, եթե դրամը վերադառնա անցած տարվա փոխարժեքին, ենթադրենք՝ մեկ դոլարի դիմաց 500 դրամի, ապա ոչ թե 11 մլրդ պարտք կունենանք, այլ, ենթադրաբար, 9.5-10 մլրդ դոլար: Այսինքը դրամային և դոլարային պարտքի վրա մեծ ազդեցություն ունի դրամի փոխարժեքը: Դրան նպաստում է այն հանգամանքը,  որ այս տարիներին մենք ավելացրել էինք դրամային պարտքը:

Panorama.am-Պարտքի կառուցվածքի նման փոփոխությունը լա՞վ է, թե՞ վատ:

Ս. Պարսյան-Ներքին պարտքն ավելացնելու և արտաքին պարտքը նվազեցնելու կառավարության այս քաղաքականությունն ունի և ուժեղ, և՛ թույլ կողմ: Ուժեղ կողմն այն է, որ պետությունն արտարժույթի շուկայից իր կախվածությունը թուլացնում է, որ, ենթադրենք, երբ դոլարը դառնա 550 դրամ ինքը խնդիր չունան սպասարկելու, իսկ եթե դու ունենում ես շատ արտարժույթով պարտք և նրա փոխարժեքը բարձրանում է, դու խնդրի առաջ ես կանգնում: Որպս բացասական կողմ նշեմ, որ  պետությունը ներքին պարտքի դեպում սկսում է ավելի շատ տոկոսավճար վճարել: Եթե արտարժույթային պարտքերը մենք ստանում ենք 0.5, 2 և 3%-ով կամ պարտատոմսերի դեպքում՝ առավելագույնը 4 %, ապա դրամային պարտատոմսերի դեպքում տոկոսավճարը կազմում է 11%:

Այսինքը, պետությունը պետք է ամեն տարի այդքան վճարի իր թողարկած պարտատոմսերի համար: Պարտքի սպասարկումը պետության համար վերջին տարիներին ավելի է մեծացել:

Panorama.am-Ի՞նչ կասեք պարտքի սպասարկման ռիսկերի մասին:

Ս. Պարսյան-Եթե նայենք կառավարության միջնաժամկետ ծրագրին, ապա կտեսնենք, որ իր պարտքի  սպասարկման ամենածանր ժամանակը գալու է 2025 թվականին,  երբ միայն 600 մլրդ դրամ պետք է վճարենք պարտքի սպասարկման՝ մայր գումարի և տոկոսների սպասարկման համար: Կառավարությունը փորձում է նախապատրաստվել 2025 թվականին, ռեզերվներ է ստեղծում, հարկային քաղաքականություն է փորձում փոխել, առանձին ուղղություններով հարկային դրույքաչափեր ավելացնել, բայց պիկը գալու է 2025 թվականին: Այդ պարտքային բեռը սպասարկելու համար մենք պետք է մեր տնտեսական կարողությունները, արդյունավետությունը մեծացնենք: 2022-23թթ, պայմանավորված այս աննախադեպ երկնիշ տնտեսական աճով, ռուսների գալով և տրասֆերտների հոսքով, կարծես թե կառավարությունը, այսպես ասած, թուլացել է և այդ պարտքային քաղաքականության ուղղությամբ երկարաժամկետ իր ծրագրերն ավելի թուլացրել ու անտեսել է: Եթե պատկերացնենք մի իրավիճակ, երբ ռուսները դուրս գան և տնտեսական աճը կտրուկ նվազի, լուրջ փաստի առջ ենք կանգնելու, քանի որ այս եկամուտների աճը, որ իրենք գլուխ են գովում, թե մեծ քանակությամբ հարկեր են վերցնում տնտեսությունից, այն կտրուկ նվազելու է և կառավարությունն արդեն ստիպված է լինելու արդեն լրացուցիչ պարտքեր ներգրավել դրսից, այն արդեն բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր տնտեսության համար:

Մենք հիմա ունենք լավ իրավիճակ՝ պայմանավորված արտաքին գործոններով, կառավարությունն այդ լավ իրավիճակն ամբողջությամբ իրեն է վերագրում: Իրավունք ունի՝ հաշվի առնելով, որ ինքն է այս պահին իշխանության, բայց ապագա ռիսկը, որ գալիս է ու տեսանելի է, որը կարող է լինել հարկային եկամուտների կտրուկ նվազում և պետական բյուջեից ծախսերի վերանայում և այլն, այդ հարցի առաջ մենք ուշ, թե շուտ կանգնելու ենք և պետք է նախապատրաստվենք դրան: Այդ նախապատրաստական աշխատանքները չեն տարվում, նրանց մոտ անգործություն է տիրում այդ առումով: Այս իրավիճակը բավականին նման է 2009թ.-ին, երբ մենք ունեցանք 14.4 % կտրուկ անկում և  ստիպված եղանք երկու տարվա ընթացքում 2 մլրդ դոլարի պարտքեր ներգրավել,  որպեսզի կայունացնենք տնտեսությունը և փակենք պետական բյուջեի դեֆիցիտը:

Մենք այսպիսի վտանգի առաջ ենք կանգնած և պետք է դրան նախապատրաստվել, այլ ոչ թե, այսպես ասած, եղածը վերագրել իրենց աշխատանքին և հանգիստ նստել:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:40
Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ. 1)...
Աղբյուր` Panorama.am
18:29
Կիպրոսը կաջակցի ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ Հարիս Գեորգիադես
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը Ադրբեջանի կառավարությունն...
Աղբյուր` Panorama.am
18:16
Զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը Էրդողանին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը․ Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
17:54
Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
Նարինէ Վարդանյանը, որ Գորիսի հաշվառման կետում որպես կամավոր է եղել, վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է արցախցիների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները
«Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը, ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն»։
Աղբյուր` Panorama.am
17:31
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ռուս փորձագետը Հայաստանի համար կանխատեսել է Ուկրաինայի ճակատագիրը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության դեպքում
Եթե Երևանը հօգուտ Վաշինգտոնի հրաժարվի Մոսկվայի հետ համագործակցելուց, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ ուկրաինական սցենարը:«ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախից Հայաստան է եկել 230 հղի կին և հաշմանդամություն ունեցող 2000-ից ավելի անձ
Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ
Հոկտեմբերի 2-13-ը Երևանում անցկացվում է «Նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու...
Աղբյուր` Panorama.am
16:32
Բուլղարիայում ռուսական մեքենաների մուտքի արգելք է սահմանվել
Բուլղարիայի տարածք ռուսական մեքենաների մուտքի արգելքը կսկսի գործել այսօրվանից։ Այս մասին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:25
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ադրբեջանի կրակոցներից հայկական կողմում կան տուժածներ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թուրքիայից մեղադրում են արևմտյան պետություններին՝ ՌԴ-ի հետ երրորդ երկրներով առևտուր անելու մեջ
Արևմտյան երկրների մեղադրանքները, թե իբր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Թուրքիայի տարածքով, անհիմն են, եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
«ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»
Աղբյուր` Panorama.am
15:41
Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է. Հովհաննես Գալստյան
«Համոզված եմ, որ ամբողջ հայկական չեղած դիվանագիտական միտքը, կիսամեռ քաղաքական միտքը պետք է միավորվի և ծավալվի մի ուղղությամբ, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:38
Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Առաջիկա ժամերին տեղի կունենա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
Առաջիկա ժամերին Ստեփանակերտում սպասվում է Արցախի և Բաքվի ներկայացուցիչների արդեն չորրորդ հանդիպումը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:47
Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. տուժել է 119 մարդ, զոհվել՝ 11 մարդ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Մի շարք շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը
16:54 02/10/2023

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}