
Աշոտիկին հանձնեիր Բաքու՝ այսօր չէին առևանգի, Բաքվի բանտում անվտանգ կապրեր տղեդ. Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Մարդը երջանիկ է, որ իրեն գոնե ծաղրածուի, սեմուշկա բերողի կարգավիճակով ինչ-որ պատկառելի հանրության շրջանակներում են ընդգրկում: Իրականում, հաշվի առնելով, թե ինչպես է Նիկոլը մեր երկրում մեր պետության, ազգի արյունն ու միսը խմում ու բզկտում, այ այդ արյունոտ շրթունքներով գնացել էր իր տեր ու տիրակալ Էրդողանի ձեռքը համբուրելու ու այն միակ պատիվն է, որին նա կարող է արժանանալ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Էրդողանի ընտրվելու կապակցությամբ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին:
Նրա կարծիքով՝ ոչ մեկին նիկոլ Փաշինյանի շնորհավորանքները պետք չէին, այլ նրան «բերման էին ենթարկել», որպեսզի հերթական մի շարք զիջումները պարտադրեին, որը նա մեծ հաճույքով կկատարի:
Ադիբեկյանը հայտնեց, որ իր համար ամոթ է, որ Նիկոլ Փաշինյանի նման մարդը ներկայացնում է իր պետությունը և ազգը:
«Նման հոգեկան շեղումներ կան, երբ մարդիկ սիրում են, երբ իրենց նվաստացնում, ցավացնում, վնասում են: Եթե իրոք այդպես էր՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի առաջ չոքեիր՝ հիմա կլինեիր հարգի մարդ, պատգամավոր, կունենայիր քո ամեն ինչը և քո քողարկված սեռական շեղումները կբավարարեիր, մենք էլ կունենայինք պետություն ու անվտանգություն»,-ասաց քաղաքագետը և տարակուսելով, թե իր նման քաղաքացիները ինչու են վճարում Փաշինյանի բարդույթների համար, հավելեց. «Մենք վճարում ենք Նիկոլ Փաշինյանի մանկական բարդույթների համար»:
Անդրադառնալով ժամանակին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե նախկին իշխանությունները բանակցությունների ժամանակ կոշիկ են լիզել և ոչ մի արդյուքն չեն ապահովել՝ Ադիբեկյանն ասաց. «Էս երկրում մի կոշիկ լիզող կա, այն դու ես և «դիվանագիտական հաղթանակներդ» էլ ակնառու տեսնում ենք՝ զիջումներ, զոհեր, այրունահեղություն, նվաստացում»:
Անցնելով հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ բանախոսը հարցրեց, թե ի՞նչ եղավ Փաշինյանի խոստացած երեք ամիս ժամկետը, կամ նրա հայտարարությունը, թե պատրաստ է Աշոտիկին հանձնի Բաքվին՝ հայ ռազմագերիների դիմաց:
«Աշիտիկին հանձնեիր Բաքու՝ այսօր չէին առևանգի, անվտանգ Բաքվի բանտում կապրեր տղեդ, մեր երեխեքն էլ մեր տներում կլինեին: Բայց դեռ ուշ չէ, հանձնի՛ր Աշոտիկին Բաքու և նրան ազատի վտանգներից, այնտեղ նրան ոչ ոք չի առևանգի, նեղացնի և չեմ բացառում, որ իրեն այնտեղ շատ լավ կնայեն»,-Փաշինյանին դիմեց Ադիբեկյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՏԱՍՍ.Էրդողանը երդմնակալության ժամանակ հարգարժան հյուրերի թվում չի հիշատակել Փաշինյանին
- Փաշինյանը Թուրքիայում է
- Էրդողանը երդվել է որպես Թուրքիայի նախագահ
- Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
- Քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
- Գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում





