
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
Նովայա Կախովկայի իշխանությունները բնակիչներին տարհանում են հեղեղված շրջաններից ՝ Կախով ՀԷԿ-ի ավերումից հետո: Այս մասին հայտնել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ջուրը շարունակում է բարձրանալ, մարդկանց տարհանում են ափամերձ հեղեղված տարածքներից»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ջրի բարձրությունը ներկայում կազմում է 10 մետրով, առավելագույնը կարող է հասնել 12 մետրի։
«Հիմա մեր խնդիրն է մարդկանց դուրս հանել, բացառել հոսանքահարման հնարավորությունը, հետևաբար, հոսանքից ներքև գտնվող բնակավայրերն անջատված են: Մարդիկ տեղափոխվում են անվտանգ վայրեր: Խուճապ չկա»,- հավելել է Լեոնտևը:
«Հիմա մեր խնդիրն է մարդկանց դուրս հանել, բացառել հէլկտրահարման հնարավորությունը, հետևաբար, մի շարէ բնակավայրերի հոսանք անջատված է: Մարդիկ տեղափոխվում են անվտանգ վայրեր: Խուճապ չկա»,- հավելել է Լեոնտևը:
Հիշեցնենք, որ այսօր Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովի (Կախովկայի) հիդրոէլեկտրակայանին: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հիդրոէլեկտրակայանի 28 ամբարտակից 11-ը ոչնչացվել է։ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում





