132 տարի անց արքայական տան ներկայացուցիչը՝ Հարրին սկսում է ցուցմունք տալ Լոնդոնի Գերագույն դատարանում
Արքայազն Հարին երեքշաբթի օրը սկսեց ցուցմունք տալ Լոնդոնի Գերագույն դատարանում՝ դառնալով բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը համաձայնեց 132 տարվա ընթացքում առաջին անգամ անցնել այդ գործընթացը: Այս մասին հայտնում է The Times թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Լսումները տեղի են ունենում The Daily Mirror տաբլոիդի դեմ ուղղված գործընթացի շրջանակներում: 38-ամյա արքայազնը պնդում է, որ ինքը դարձել է թերթի կողմից կազմակերպված անօրինական տեղեկատվության հավաքման զոհը, որը, ըստ նրա, առողջական խնդիրներ է առաջացրել, այդ թվում՝ «դեպրեսիայի և պարանոյայի ծանր նոպաներ»: Արքայազնը նաև պնդում է, որ 1996-2010 թվականներին հրապարակված իր կյանքի մասին մոտ 140 հոդվածներ պարունակում էին անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկություններ։
Ամբաստանյալի ներկայացուցիչները՝ Mirror Group Newspapers (MGN) ընկերությունը, պնդում են, որ արքայազն Հարիի մասին տեղեկություններ պարունակող բազմաթիվ պատմություններ հիմնված են թագավորական ընտանիքի, թագավորական ընտանիքի անդամների կամ նրանց անունից բացահայտված տեղեկատվության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է իր ընտանիքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
- Ես ուզում եմ, որ նրանք վերադառնան իմ կյանք. արքայազն Հարրին կարոտում է հորն ու եղբորը
- Netflix-ը հրապարակել է «Հարրին և Մեգանը» վավերագրական ֆիլմի թրեյլերը
- Արքայազն Հարրին չէր ամուսնանա Մեգան Մարքլի հետ, եթե Դիանան ողջ լիներ.Mirror
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ