«Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Դեմոյան

Pատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը բաց նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. 

«Քրեորեն հետապնդելի առնվազն երեք արարք՝ ԿԳՄՍ-ի կատարմամբ

ԲԱՑ ՆԱՄԱԿ – 2
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Անդրեասյան,

Անցյալ ամիս մամուլում հրապարակվեց «Հայոց պատմություն» առարկայի 9–րդ դասարանի դասագրքերի երկու հրատարակությունների իմ գրախոսականը, որի արդյունքում պարզ դարձավ, որի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցում կիրառելու համար երաշխավորել է երկու դասագրքեր, որոնք ի սկզբանե հանդիսացել են խոտան՝ թե բովանդակային առումով և թե որպես գրահրատարակչական միավոր։

2014 և 2019 թթ․ լույս տեսած «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական դասագրքերի նախապատրաստման ընթացքում կազմողները համապատասխան պահանջկոտություն չեն ցուցաբերվել ու չեն գիտակցել նման հրատարակության ռազմավարական ու կրթադաստիարակչական կարևորությունը։

Դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ՝ փաստագրական ու լուսանկարչական նյութի մատուցման մեջ։ Դասագրքերը որեւէ քննություն չեն բռնում գեղագիտական պահանջների տեսանկյունից, քանզի դրանց թե՛ կազմերի, և թե՛ միջուկի ձեւավորումները սիրողական աշխատանքի տպավորություն են թողնում։ Ինչ վերաբերում է լուսանկարչական նյութի ընտրությանը, ապա դրանք կրել են կամայական, բայց ոչ տեսողական նյութի միջոցով աշակերտների շրջանում հավելյալ տեղեկություն ու հետաքրքրություն առաջացնելու նպատակ։ Լուսանկարների մեծ մասը վերցվել է Համացանցից, անորակ են, շատ դեպքերում էլ սխալ վերնագրված։

Մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում 2019 թ. վերահրատարակված դասագրքում որպես խմբագիր ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան հիշատակումը, առանց որեւէ նշումի, որ վերջինս կապ չունի դասագրքում 2017 թ. հետո հիշատակվող իրադարձությունների, ի մասնավորի՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետ, քանի որ վերջինս մահացել է 2017 թ. մարտին։ Ակնհայտ է, որ դասագրքի հեղինակները թույլ են տվել բարոյականության տեսանկյունից անընդունելի քայլ, կոպտորեն խախտելով նաև հեղինակային իրավունքի միջազգային նորմերի ու պահանջների մի շարք դրույթներ։ 

Արդյունքում ունենք պետությանը հասցված խոշոր նյութական վնաս, որի քննությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Կատարվել է փնթի ու անպատասխանատու աշխատանք, պատշաճ կերպով չի իրականացվել գիտական ու լեզվական նյութի սրբագրման ու խմբագրական աշխատանքները։ Այս տեսքով երկու դասագրքերը տպագրության երաշխավորելով ԿԳՄՍ նախարարությունը թույլ է տվել առնվազն երեք քրեորեն հետապնդելի գործողություններ․
ա․ պետությանը հասցվել է զգալի նյութական վնաս, մսխվել են պետական միջոցներն ու հարկատուների գումարները,

բ․ կոպտորեն խախտվել են երեխաների իրավունքները, ի մասնավորի՝ նրանց հրամցնելով ոչ ճշմարտացի, հակագիտական նյութ, պարտադրելով նաև քաղաքական ներկա վարչախմբի պահանջով դասագիրք ներմուծված դրույթներ ու գնահատականներ,

գ․ կոպտորեն խախտվել են հեղինակային իրավունքի մի քանի միջազգային իրավական նորմեր։
Որպես գլխավոր երաշխավոր, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն պետք է կրի նման հրատարակությունը տպագրությունից առաջ անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու եւ այդ տեսքով վերահրատարակման երաշխավորելու համար։

Հայտնի է, որ  2019թ․ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ 2014 թ․ հրատարակված այս դասագրքերը վերանայելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Արդյունքում դասագիրքն էլ ավելի խայտառակ տեսք է ունեցել՝ բազում սխալներով ու անճշտություններով լի։

Բազմաթիվ ծնողների ու ուսուցիչների անունից պահանջում եմ ներքին հետաքննություն սկսել նյութական ու բարոյական վնասի ճշգրտման ու հատուցման, ինչպես նաև մեղավորներին, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելորդ չեմ համարում նշել, որ նոր չափորոշիչներով այս տարվա ընթացքում նոր դասագրքեր հրատարակելու հանգամանքը բացարձակապես չի կարող կանխել իրավական գործընթացի իրականացումը և բոլորովին էլ չի չեղարկում պետությանը հասցված վնասի հատուցման արդարացի պահանջը։

 Գրախոսականին կարող եք ծանոթանալ «Առավոտ» օրաթերթի մայիս ամսին լույս տեսած երեք համարներում»։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:13
Բլինքեն. Բաքվի ռազմական գործողությունները Ղարաբաղում հակասում են կարգավորման ջանքերին
Այս շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը հակասում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին մամուլի...
Աղբյուր` Panorama.am
23:45
Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է
Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է։ Այդ մասին վկայում է տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանական կողմը փորձում է հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
23:33
Արցախում պայթյունների ձայնից 8-ամյա երեխայի սիրտը ճաքել է. Ռուբեն Վարդանյան
«Արցախում հումանիտար աղետ է»,-Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նշել է,...
Աղբյուր` Panorama.am
23:25
Այս ծանր օրերին նույնպես «Ծիլ» տիկնիկային ստուդիան շրջում է տարբեր վայրերում և երեխաներին հեքիաթ պարգևում
Ստեփանակերտի «Ծիլ» մանկական տիկնիկային ստուդիան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս ծանր օրերին նույնպես «Ծիլ»...
Աղբյուր` Panorama.am
23:06
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է։ «Առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:55
Նարեկ Մալյանը կալանավորվեց
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ երկու ամսով կալանավորել են ակտիվիստ Նարեկ Մալյանին։ «Արամ Զավենիչի կուսակցության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
22:43
Փոխպետքարտուղար Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուրաք Էյքեկապարիի հետ մի շարք կարևրո միջազգային խնդիրներ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ
Նա նվաճել է Օլիմպիական խաղեր ուղեգր
Աղբյուր` Panorama.am
21:54
Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր
Նա նաև օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Աղբյուր` Panorama.am
21:49
Շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. Շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք...
Աղբյուր` Panorama.am
21:46
Այս ատելությունն է, որ հանգեցնում է հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների․ Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Հայերի նկատմամբ խորքային ատելություն,...
Աղբյուր` Panorama.am
21:31
Ապակենտրոն անհնազանդության գործողությունները կավարտվեն 21։30
Ապակենտրոն անհնազանդության գործողությունները կավարտվեն 21։30։ Ազգային կոմիտեից հայտնում են, որ անհնազանդության ակցիաները կշարունակվեն վաղը։...
Աղբյուր` Panorama.am
21:26
Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով երեխաներ են տուժել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 22-ին, ժամը 17։13-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ձերբակալվել է հավաքի մասնակից․ ՔԿ
Քննչական կոմիտեից հայտնում են հերթական ձերբակալության մասին․ «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին,...
Աղբյուր` Panorama.am
21:17
ԱԱԾ պահեստազորի սպաները մասնակցում են իշխանության հեռացման ակցիային
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերին մասնակցում են նաև ԱԱԾ պահեստազորի սպաները»,- հայտնում են ԱԱԾ պահեստազորի...
Աղբյուր` Panorama.am
21:16
Ադրբեջանի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Լավրովից՝ Արցախում խաղաղապահներին գնդակահարելու համար
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «դաշտում» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներողություն է...
Աղբյուր` Panorama.am
21:14
«Ինձ անհանգստացնում է, որ Արցախի ճանապարհն է փակ»
Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ պաչմերուկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողողքի դուրս եկած քաղաքացիները ակթվածահար են արել...
Աղբյուր` Panorama.am
21:06
Երևանյան փողոցներում անհնազանդության ակցիաներ են, երթևեկությունը կաթվածահար է
Երևանյան փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Հանրապետության հրպարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով փակում են...
Աղբյուր` Panorama.am
20:58
Շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հրաժարվել է միջազգային մրցաշարի մասնակցությունից ու միացել հացադուլին
Շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը, իրավիճակով պայմանավորված, Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է։...
Աղբյուր` Panorama.am
20:55
Սկսվել է Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը
Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:45
Արցախում Ադրբեջանը հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների
Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բացի հայ ժողովրդից,Նիկոլ Փաշինյանն արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված․ Թևանյան
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացնելով գործողությունների պլանը,...
Աղբյուր` Panorama.am
20:42
Ավտոմեքենաների վարորդները ձայնային ազդանշաններով զորակցություն են հայտնում արցախցիներին
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցի հինգ ուղղություններով: Անդրանիկ Թևանյանը ժողովրդին հորդորեց ոստիկանության հետ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Տաթևիկ Հայրապետյան. Հաջորդ արարը կբեմադրվի Սյունիքի շուրջ, դա Փաշինյանի գալիք տալիքն է
Ադրբեջանի հացերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ինձ ապշեցնում է, որ մեր հանրությունը խաբվում է այն կեղծ թեզին, թե Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Երիտասարդները շատ լավ գիտեն, որ առանց Արցախի` Հայաստան չի լինելու․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Ցանկացած շարժման ոգին` երիտասարդությունն է` հատկապես նրա ուսանողական հատվածը: Երիտասարդները...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
«Արցախում 20 հազար մեր հայրենակիցներ գիշերում են բաց երկնքի տակ, Արցախի բանակը պետք է այսօր պարտադրված զինաթափվի, թշնամին պահանջ է դրել,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը , Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանան, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա․ Նարե Սիմոնյան
«Երևի ես իմ խոսքը պետք է սկսեի Արցախի մասին պատվելով, բայց այսօր առավոտյան ոստիկանների պահվածից հետո, ես իմ տեղը չեմ գտնում։ Ոչ նրա համար,...
Աղբյուր` Panorama.am
20:08
Արցախի ԱՆ. Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին Ստեփանակերտի հիվանդանոց
Մարտակերտից վիրավորներին հանելու ու աճյունները դուրս բերելու խնդիր ունենք։
Աղբյուր` Panorama.am
19:28
Կա՛մ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կա՛մ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու․ Իշխան Սաղաթելյան
 «Մեզ բոլորին միավորում է մեկ նպատակ՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությունն է»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Սիրուշո․ Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր թջում գրում է․ «Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, երբեք ոչ ես, ոչ Լևոնը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անհնազանդության ակցիաներ Երևանի կենտրոնում
15:03 22/09/2023

Անհնազանդության ակցիաներ Երևանի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}