ԱՀ ՔԿ-ն հայտնում է պաշտոնական դիրքը չարաշահելու, բենզինն ու դիզվառելքը  յուրացնելու դեպքի մասին
Իրավունք
20:05 14/06/2023
Հայաստան

ԱՀ ՔԿ-ն հայտնում է պաշտոնական դիրքը չարաշահելու, բենզինն ու դիզվառելքը յուրացնելու դեպքի մասին

ԱՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի  185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Placeholder
ԱՀ ՔԿ-ն հայտնում է պաշտոնական դիրքը չարաշահելու, բենզինն ու դիզվառելքը յուրացնելու դեպքի մասին