Ադրբեջանն ուզում է, որ Մեղրիի ճանապարհը ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել. Մարուքյան
Քաղաքական
11:56 14/06/2023
Հայաստան

Ադրբեջանն ուզում է, որ Մեղրիի ճանապարհը ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել. Մարուքյան

«Մի ելակետային բազա կա, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է գործի ցանկացած բացված, բացվող և ապագայում պլանավորվող որեւէ ճանապարհի նկատմամբ, որն անցնցում է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Սա անքննարկելի է»,- այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող Մեղրիի ճանապարհի մասին:

«Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա տրամաբանությունն այն ժամանակ եղել է հետևյալը, որ հայկական կողմը  ճանապարհը բացում է, տալիս է հնարավորություն, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ, իսկ ռուսական կողմը մեր այդ ստանձնած պարտավորության նկատմամբ պետք է վերահսկողություն ունենա: Այդ հսկելու մեխանիզմները տարբեր են, և դրանց վերաբերյալ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա, դրա համար էլ տարբեր հայտարարություններ են լինում:

Պարզ է, որ Ադրբեջանն ուզում է, որ ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել:  Այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ունի ադրբեջանական մեկնաբանություն: Իրական մեկնաբանությունն այն է, որ ասացի: Հայաստանի ԱԽ քարտուղարի ասածը հետևյալն է, որ մեր սահմանապահներն են լինելու և մեր մաքսային ծառայություներն են լինելու: Իսկ ադրբեջանական մեկնաբանությունն այն է, որ դուք պետք է տաք ճանապարհ եւ գործ չունենաք այդ ճանապարհի հետ»,-ասել է Մարուքյանը:

Հարցին՝ արդյոք բանակցություններում Ադրբեջանը շարունակում է պնդել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Է. Մարուքյանը պատասխանել է. «Հայկական կողմը նման հարց երբեք չի քննարկել և չի քննարկելու»:

Placeholder
Ադրբեջանն ուզում է, որ Մեղրիի ճանապարհը ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել. Մարուքյան