ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները
Քաղաքական
13:32 14/06/2023
Հայաստան

ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները

Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ 

Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր  ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ 

Հիշեցնենք նաև, որ վիրավորները տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Panorama.am-ի հետ զրուցում կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասել էր, որ  նրանցից մեկը կրծքավանդակի շրջանում է բեկորային վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Վիրահատվում են։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ 

Placeholder
ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները