Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին
Քաղաքական
14:15 14/06/2023
Հայաստան

Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին

«Հաճախակիացած հրադադարի խախտումները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են  ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին և այստեղ մենք կրկին տեսնում ենք Ադրբեջանի այն վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ, կամ դրանցից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ ավելին ստանալ բանակցությունների ժամանակ»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նա հայտնեց, որ Երասխում ադրբեջանական զինուժն այն գործարանի շինարարության ուղղությամբ էր թիրախավորել, որտեղ ամերիկյան ներդրումներ կային և կարևոր էին ՀՀ-ի համար:

Հավաստիացնելով, որ հայկական կողմը բարձրաձայնում է նման միջադեպերի մասին՝ Խանդանյանը հավելեց. «Ես գիտեմ, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է միջադեպերը և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է դիտարկումների մասին»:

Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ կառավարությանը զեկույցներ չի ներկայացնում, այլ՝ Եվրոպական հանձնաժողովին և անդամ երկրներին, բայց  ենթադրեց, որ Երասխի դեպքի վերաբերյալ ևս եղել է դիտարկում:

«Ագրեսիան զսպելու լավագույն ճանապահը դեպի խաղաղություն շարժվելն է և Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունն այս գործընթացին»,-հայտարարեց Սարգիս Խանդանյանը և հավելեց, որ ՀՀ կառավարության կոչը և պահանջն է միջազգային գործընկերներից, որպեսզի զսպեն Ադրբեջանին և  բերեն կառուցողական դաշտ:

ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ ԱՄՆ կոնգրեսի գործընկերների ուշադրությունն է հրավիրել, որ կրակել են ամերիկյան ներդրմամբ կառուցվող գործարանի ուղղությամբ և չբացառեց, որ կրակոցները շինարարությունը խաթարելու նպատակ են հետապնքում, քանի որ մինչ այդ ադրբեջանական մամուլում շրջանառվել են գործարանի բնապահպանական ազդեցության մասին կեղծ տեղեկություններ:
 

Placeholder
Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին