Երևի սրանց երազանքն է եղել  մեր գերբի վրա լինի կիսալուսին ու Քեմալ Աթաթուրքի նկարը. Շարմազանով
Քաղաքական
01:54 16/06/2023
Հայաստան

Երևի սրանց երազանքն է եղել մեր գերբի վրա լինի կիսալուսին ու Քեմալ Աթաթուրքի նկարը. Շարմազանով

«Ես այս թրքահպատակ նիկոլիստական կապիտուլյանտներից ոչ մի արդար բան չեմ սպասում։ Եթե լավ բան սպասեինք, այս քրեական գործը չէր լինի»,- հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ ադամ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի  կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին -ամը 12։00-ին։  Արմեն Աշոտյանը ձերբակալվել  է հունիսի  15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։ 

«Սա շինծու, քաղաքական հետապնդում է, անձնական վրեժխնդրություն է, Նիկոլի ու իր խունտայի  քաղաքական վախերն են։ Համոզված եմ՝ իրենք էլ լավ գիտակցում են, եթե չեն գիտակցում, ուրեմն տգիտության ամենաբարձր աստիճանի վրա են, որ սրանով ոչ մեր պայքարին կարող են հարված հասցնել, ոչ Արմենի վճռականությանը։

Մենք զանդի դնելո՞ւ ենք։ Ոչ։ Հայ ժողովուրդը չի վստահում սրանց։ Մի մարդ, ով պառլամենտում մարտահրավեր է նետել Հայաստանի զինանշանին՝ Նոյան տապանին, Արարատ սարին... Երևի իրենց երազանքն է եղել կիսալուսին  լինի մեր գերբի վրա ու Քեմալ Աթաթուրքի նկարը։ Սա հայի ու թուրքի, հայի ու ներքին թուրքի կռիվ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ 

Շարմազանովը հայտարարեց, որ հունիսի 16-ին ժամը 11։30 -ին կլինեն դատարանի դիմաց՝ բոլորին կոչ անելով լինել այստեղ։ 

Placeholder
Երևի սրանց երազանքն է եղել մեր գերբի վրա լինի կիսալուսին ու Քեմալ Աթաթուրքի նկարը. Շարմազանով