Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմենը միայն խնդրեց փոխանցել՝ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նույն խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի, պատգամավորներ Տարոն Մարգարյանի ու Աննա Մկրտչյանի հետ այցելել են ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
«Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել:
Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, երեկ քննարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 12։00-ին։ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։