ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարող ապրել առանց հողի, բայց դրան վերաբերվում ենք ինչպես կեղտի
Քաղաքական
19:45 17/06/2023
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարող ապրել առանց հողի, բայց դրան վերաբերվում ենք ինչպես կեղտի

Աշխարհում դեգրադացված հողերի մասնաբաժինը կազմում է 40 տոկոս։ Նման ցուցանիշը վտանգի տակ է դնում սննդի արտադրությունը, կենսաբազմազանությունը, խորացնում է կլիմայական ճգնաժամը։

«Մենք չենք կարող ապրել առանց հողի, բայց դրան վերաբերվում ենք ինչպես կեղտի։ Անկայուն հողագործության պատճառով հողի էրոզիայի տեմպերը հարյուր անգամ գերազանցում են բնական գործընթացների շրջանակներում դրանց վերականգնման տեմպերը»»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում առավել շատ տուժում են կանայք ու աղջիկները, որոնք անհամաչափորեն տառապում են պարենային և ջրային անապահովությունից և հարկադիր միգրացիայից՝ հողի վատ կառավարման արդյունքում:

«Շատ երկրներում օրենքներն ու պրակտիկան արգելում են կանանց և աղջիկներին հող ունենալ։ Սակայն այն երկրներում, որտեղ կանայք և աղջիկները հնարավորություն ունեն, նրանք վերականգնում և պաշտպանում են հողը, այն դարձնում են ավելի արդյունավետ և դիմացկուն երաշտի նկատմամբ, ինչպես նաև ներդրումներ են կատարում առողջության, կրթության և սննդի ոլորտում»,-ասել է Գուտերեշը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հողի նկատմամբ հավասար իրավունքները նպաստում են ինչպես դրա պաշտպանությանը, այնպես էլ գենդերային հավասարության հասնելուն։ Նա կոչ է արել աշխարհի կառավարություններին վերացնել իրավական խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կանանց հող ունենալ և ներգրավել նրանց այս ոլորտում քաղաքականության մշակման մեջ:

«Մենք պետք է օգնենք կանանց և աղջիկներին՝ պաշտպանելու մեր ամենաարժեքավոր ռեսուրսը։ Եկեք միասին աշխատենք՝ դադարեցնելու հողերի դեգրադացումը մինչև 2030 թվականը», - ասել է Անտոնիո Գուտերեշը:

 

 

Placeholder
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարող ապրել առանց հողի, բայց դրան վերաբերվում ենք ինչպես կեղտի