Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քիմ Քարդաշյանի 44-ամյա քույրը չորրորդ անգամ է հղիացել
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին և «Blink-182»-ի թմբկահար Թրևիս Բարքերը երեխայի են սպասում։ «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսում երաժշտի համերգի ժամանակ։
Քորթնի Քարդաշյանն ամուսնուն՝ Թրևիս Բարքերին իրենց ընտանիքում մոտալուտ համալրման մասին տեղեկացնելու օրիգինալ միջոց է ընտրել։ Քարդաշյանն ամուսնու խմբի ելույթին եկել էր պաստառով, որի վրա գրված էր. «Թրևիս, ես հղի եմ»։ Տեսնելով իր կնոջը՝ Բարքերը հուզվել է արտասվելով, վեր է կացել թմբուկներից և երկրպագուների ճիչերի ներքո մոտեցել է նրան՝ գրկելու և համբուրել։
Այս երեխան Քարդաշյանի համար կլինի չորրորդը։ Նա երկու որդի և մեկ դուստր ունի գործարար Սքոթ Դիսիկից, ում հետ 2006-2015 թվականներին ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ՝ 13-ամյա Մեյսոն Դաշը, 10-ամյա Պենելոպա Սքոթլանդը և 7-ամյա Ռեյն Ասթոնը։
Բարքերն իր հերթին երկու երեխաների է մեծացնում իր նախկին կնոջից՝ մոդել և դերասանուհի Շաննա Մուկլերից՝ 19-ամյա Լենդոն Աշերին և 17-ամյա Ալաբամա Լուելային։
44-ամյա Քորթնի Քարդաշյանը և 47-ամյա Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։