Ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումը չի համապատասխանում իրականությանը. ԲԴԽ
Իրավունք
17:00 17/06/2023
Հայաստան

Ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումը չի համապատասխանում իրականությանը. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված և մամուլում տարածված գրառումն այն մասին, թե ինքը հանդիսանում է դատավոր Սարգիս Դադոյանի հորեղբոր որդին և կարող է ազդել դատական ակտի կայացման վրա, չի համապատասխանում իրականությանը:

«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը որևէ ազգակցական և բարեկամական կապ չունի ֆեյսբուքյան օգտատեր «Kar Dadoyan»-ի հետ։

Ավելին՝ դատավորի կողմից դատական ակտի կայացման գործընթացին ցանկացած միջամտություն քրեորեն պատժելի արարք է։

Հետևաբար  հորդորում ենք զերծ  մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը կասկածի տակ դնող գրառումներ կատարելուց»,- նշում են ԲԴԽ-ից։

Placeholder
Ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումը չի համապատասխանում իրականությանը. ԲԴԽ