Քաղաքական 11:13 27/06/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Ռուս-իսրայելցի բլոգերի համարձակ ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին

Օրերս Armenian Mirror-Spectator-ում կարդացի մի շատ կարևոր հոդված, որտեղ Արամ Արքունը հարցազրույց է վերցրել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինից, որը ներկայումս շրջագայության է Կանադայում և Միացյալ Նահանգներում: Նա արդեն  հանդիպումներ է ունեցել հայերի հետ՝ հունիսի 3-ին Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ հունիսի 11-ին` Նյու Յորքում: Նա նաև հանդիպել է Human Rights Watch-ի, Amnesty International-ի և Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ՝ նրանց տեղեկացնելու Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին:
Լապշինը ծնվել է Ռուսաստանում և 13 տարեկան հասակում տեղափոխվել Իսրայել։ Նրա կինը Մոլդովայից է և Իսրայել է տեղափոխվել 14 տարի առաջ։ Այնուամենայնիվ, 2017 թվականից նա դեռ սպասում է Իսրայելի քաղաքացի դառնալու հաստատմանը։

2011-ից 2016 թվականներին Հայաստան կատարած իր բազմաթիվ այցերի ընթացքում նա երեք անգամ մեկնել է Արցախ: Ադրբեջանի կառավարությունը նրան ձերբակալելու հրաման է տվել և Բելառուսից պահանջել նրան ուղարկել Բաքու՝ Հայաստանից «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» համար։ 2017 թվականին Բելառուսը նրան արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ «նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, սակայն սեպտեմբերին նրան ներում են շնորհել և ինքնաթիռով ուղարկել Իսրայել, ինչպես ինքն է ներկայացնում, բանտում չորս դիմակավորված անձանց կողմից սպանության փորձից հետո։ Ադրբեջանի կառավարությունը, սակայն, հայտարարել է, որ նա փորձել է ինքնասպան լինել», զեկուցել է Արքունը:
Լապշինն ասաց, որ Իսրայելի Անվտանգության գործակալությունը իրեն բազմիցս հորդորել է դադարեցնել աջակցել Հայաստանին, քանի որ «Ադրբեջանը մեր դաշնակիցն է»։ Նրան խորհուրդ են տվել նաև հետ վերցնել Ադրբեջանի դեմ իր բողոքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից և ՄԱԿ-ից։ Լապշինը պատասխանել է. «Ոչ, ոչ մի դեպքում։ Ես գնալու եմ մինչև վերջ և հաղթելու եմ»։

2021 թվականի մայիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հօգուտ Լապշինի վճիռ կայացրեց ընդդեմ Ադրբեջանի՝ սպանության փորձի, խոշտանգումների և ապօրինի ազատազրկման մեղադրանքով։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նրան վճարել 30 հազար եվրո փոխհատուցումը։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 2022 թվականի հուլիսի 19-ին բանաձև ընդունեց՝ դատապարտելով Բելառուսի իշխանություններին՝ Լապշինին ապօրինի ձերբակալելու և նրան Ադրբեջանին արտահանձնելու համար», գրել է The Mirror-ը։
Լապշինը Mirror-ին ասաց, որ իր քննադատությունների պատճառով չի կարող այցելել Ռուսաստան և նախկին խորհրդային երկրներ՝ «բացի Հայաստանից», սակայն հավելեց. «Ես պարզապես ասացի, բացի Հայաստանից, բայց ո՞վ գիտի։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի մեծ ազդեցության տակ»։

«Լապշինը շարունակում է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ իր սեփական գործին, սակայն պատրաստ է օգնել նաև Հայաստանին։ Նա ասաց, որ հասկացել է՝ «ավելի լավ կլինի ինձ, իմ ընտանիքի և մեր անվտանգության համար մի կողմ թողնել դա և շարունակել մեր հին կյանքը»: Այնուամենայնիվ, նա շարունակեց. «Ես պարզապես չեմ կարող թողնել այն, ինչ անում եմ հօգուտ Հայաստանի և Արցախի, քանի որ Հայաստանում շատ ընկերներ ունեմ։ Նրանցից մի քանիսը զոհվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ես իրականում սիրում եմ այս երկիրը, ուստի Հայաստանում ինձ իմ երկրորդ տանն եմ զգում», հաղորդում է Արքունը։ Լապշինը հավելեց. «Վեց միլիոն հրեա սպանվեց Հոլոքոստի ժամանակ։ Իրականում շատ հայեր աջակցել են հրեաներին և փրկել նրանց կյանքը: Այսպիսով, ես նույնն եմ զգում»:

Լապշինը Mirror-ին ասաց. «Իհարկե, ես ոչ մի աջակցություն չեմ ստանում Հայաստանի կառավարությունից»: Ավելին, այն փաստը, որ Հայաստանը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, փորձում է խաղաղության պայմանագիր կնքել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, կարծես թե բարդ դրդապատճառներ է ստեղծում։ «Նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ փորձեցին ինձ համոզել, որ դա մի կողմ թողնեմ՝ ինչ-ինչ քաղաքական պատճառներով։ Այն, ինչ ես անում եմ Ադրբեջանի դեմ, ինչ-որ կերպ, ինչ-որ առումով, հակասում է Հայաստանի ներկայիս իշխանության ազգային շահերին… Ուստի այս կռվի մեջ ես ինձ մի քիչ միայնակ եմ զգում, բայց այս անգամ, բարեբախտաբար, ունեմ շատ ընկերներ, երկուսն էլ հայ ընկերներ և ամերիկացի և եվրոպացի ընկերներ, որոնք իրականում աջակցում են ինձ»։
«Հայաստանում գտնվելու ժամանակ Լապշինը հանդիպել է [Բաքվի] բանտում  բռնաբարության ենթարկված մի քանի նախկին ռազմագերիների և փորձել համոզել նրանց գնալ իր հետ ԱՄՆ և Եվրոպա՝ ցուցմունք տալու այդ մասին, սակայն, Լապշինի խոսքերով, նրանք անհարմար էին զգում իրենց հետ կատարվածի մասին բացահայտորեն խոսելուց՝ ելնելով հայկական սոցիալական նորմերից կամ մշակույթից», զեկուցեց Արքունը։ Նախկին հայ ռազմագերիները Լապշինին ասել են. «խիստ նախազգուշացումներ են եղել Հայաստանի հետախուզական ծառայությունների կողմից, որ իրենք չշփվեն լրագրողների կամ իրավապաշտպանների հետ։ Կարելի է ենթադրել, որ եթե դա ճիշտ է, ապա այն պայմանավորված է Հայաստանի ներկա անորոշ իրավիճակով, որն ամեն ինչ անում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիվ պատերազմից խուսափելու համար»։

Լապշինը ասաց Mirror-ին, որ ԱՄՆ հրեական համայնքի անդամները չեն աջակցում Հայաստանի համար իր իրավապաշտպան գործունեությանը։ Նրանք ասել են. «Ինչի՞դ է պետք Ադրբեջանի հետ գործ ունենալ, քանի որ Ադրբեջանն իրականում Իսրայելի դաշնակիցն է։ Հասկանում ենք, որ դու վատ փորձառություն ես ունեցել Ադրբեջանի հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է գլոբալ մտածել։ Սա ռեալպոլիտիկ է։ Այն, ինչ դու անում ես Ադրբեջանի դեմ, հակասում է Իսրայելի ազգային շահերին»։

Լապշինը ափսոսանք հայտնեց, որ ամերիկյան «հայկական համայնքն այդքան պառակտված է և թույլ»։ «Կա անվստահություն Հայաստանի կառավարության և միմյանց նկատմամբ», ասաց նա, և այս իրավիճակը նրան ստիպեց հոգեպես ընկճված զգալ», զեկուցեց Արքունը:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ հրավիրել իրավապաշտպանների կամ քաղաքական գործիչների հետ հանդիպումների նույնիսկ պետական մակարդակով, ես ավելի քան ուրախ կլինեմ», ասաց Լապշինը Արքունին: Տորոնտոյից և Նյու Յորքից հետո նա մեկնելու է Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Սակրամենտո, Լաս Վեգաս, Սիեթլ, Պորտլենդ, Դալլաս, Մայամի և հավանաբար Չիկագո, ինչպես նաև Վանկուվեր, Կանադա։ Այս տարվա վերջին նա նախատեսում է կրկին այցելել Հայաստան։ Սակայն նա հավելեց, որ քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով, «Ես երբեք չեմ կարող իմանալ՝ արդյոք ինձ թույլ կտա՞ն մուտք գործել Հայաստան»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}