Նիկոլ Փաշինայնը և իր թիմը փորձում են պատերազմի սպառնալիքով կերակրել մեզ և անընդհատ վախեցնել. Թագուհի Թովմասյան
«Մենք եթե ԱԺ-ում ելույթ ենք ունենում, ասում են՝ զգույշ եղեք՝ պատերազմ կլինի: Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մոտենում է, ասում են՝ այն մեր անվտանգությանն է սպառնում, և անմիջապես մեկուսացնում են: Այսինքը՝ Նիկոլ Փաշինայնը և իր թիմը փորձում են պատերազմի սպառնալիքով կերակրել մեզ և անընդհատ վախեցնել»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Անդրադառնալով՝ ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հայտարարությանը, թե, ՀայաՔվեն նախաձեռնելով, ընդդիմությունը պատերզմ է հրահրում:
Թովմասյանը հարց տվեց, թե երբ ՀայաՔվեն չկար և ընդդիմությունն էլ ոչինչ չէր անում Ադրբեջանը քանի՞ անգամ է հարձակվել Հայաստանի վրա:
«Բա դրան ո՞վ նպաստեց՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ կրկին ընդդիմությունն էր մեղավոր: Իսկ, ո՞վ նպաստեց, որ Ադրբեջանը երկու անգամ ագրեսիա իրականացրեց Հայաստանի նկատմամբ և մինչև հիմա օկուպացված է պահում Հայաստանի տարածքները»,-հարցեր հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Անընդհատ ներքաղաքական օրակարգի համար օգտագործել այդ ֆակտորը, թե ընդդիմությունն է մեղավոր տարբեր ագրեսիանի համար, ես կարծում եմ, որ այն առնվազն անբարխիղճ է և այդպիսի հայտարարություններ անողներն իրենք իրենց հետ ազնիվ չեն»:
Նրա խոսքով՝ ցանկացած քայլ, որն Հայաստանում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի դեմ ունենում է իր հակաքարոզչությունը, թե իրենք ուզում են պատերազմ:
«Առաջին՝ վախեցնում են պատերազմով և ժողովրդին համոզում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնաց հայաստանում քաոս է լինելու»,-հայտնեց պատգամավորը:
Անդրադառնալով բանակցություններին՝ Թովմասյանն ասաց, թե Նիկոլ Փաինյանը պարբերաբար գնում, տարբեր բաներ է խոսում, բանակցում, տարբեր փաստաթղթեր է ստորագրում, որոնք օդում թողած պղպջակի են նման։
«Ինչ իմաստ ունեն ընդհանրապես այս բանակցությունները, ինքը բանակցում է, սահմանին կրակում են»,-հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Արձագանք Պապոյանին. «Միջակություն ջան, ՀայաՔվեին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն»
- «Հրապարակ». Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագծի հետևում Փաշինյա՞նն է կանգնած