Քաղաքական 17:45 25/07/2023 Հայաստան

«Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան»․ Փաշինյանին հունից հանեց արցախցու հարցը

«Պատասխանատու զգում եմ այսօր ստեղծված իրավիճակի համար, հրաժարական տվել եմ, չեմ պատրաստվում ամեն օր և անընդհատ հրաժարական տալ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախցու հարցին, թե կարո՞ղ է արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ։

Նշենք, որ ասուլիսի ժամանակ լրագրողները որոշ արցախցիների հնարավորություն տվեցին նաև իրենց հարցերն ուղղել Փաշինյանին։

Մասնավորապես, 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիի բնակիչ Միքայել Առաքելյանի հարցն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, հետևյալն էր․

«Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժանելի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում և կան 120 հազար արցախահայության ցեղասպանության վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճը Ձեզ չի՞ տանջում և Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի և Շուշիի հանձնում։ Հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան, միթե՞ չեք հասկանում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, միթե Դուք չե՞ք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»։

Լրագրողը, որը ներկայացրեց արցախցու հարցը, դիմելով Փաշինյանին՝ ասաց, որ հարցին պատասխանելիս՝ ԼՂ-ի փոխարեն օգտագործի Արցախ տերմինը։

«Արցախ, թե Լեռնային Ղարաբաղ։ Մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Դրանից հետո շատ ժամանակ չանցած Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ԼՂ չկա ու մի հրաշքով, այդ թվում հայկական իրականության մեջ շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին՝ սկսելով չօգտագործել ԼՂ տերմինը։ Հետո խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավուքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտության մասին։

Ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, քանի որ կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Երբ ինչ-որ մարդիկ ԼՂ հասկացության օգտագործման մեջ տեսնում են դավադրություն ու օգտագործում՝ Արցախ-Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման հետ։ Ասեք Արցախ, հետո՞։ Արցախի Սահմանադրության մեջ գրված է ԼՂ։ Հո կենացով չի՞։

Այդ մեր հարգելի ընկերն ասում է՝ մենք անկոտրում ենք, կներեք՝ մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020 թ-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին՝ Ստեփանակերտից դեպի Երևան։ Ասում են Շուշին հանձնել եք, ասում ենք՝ կհետաքննենք, հետո քրգործ ենք հարուցում, կալանավորում ենք, հետո գալիս ասում եք, թե այս մարդիկ քաղբանտարկյալ են։ Դավաճանական կառավարությո՞ւն ենք, ուրեմն՝ հրաժարվեք դավաճանական կառավարության աջակցությունից։ Ինչու չեն հրաժարվում դավաճանից փող ստանալուց, գիտե՞ք ինչքան կենացներ եմ լսել, անձամբ ճանաչում եմ նման կենաց ասողների, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին, թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը, նշանակում է լինել հերոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողն այս խոսքից հետո արձագանքեց՝ նշելով, որ այսօր Արցախի ցանկացած բնակիչ հերոս է, սովամահ են լինում, բայց շարունակում են մնալ Արցախում, ավելին, գրանցվել են երեխաների մահվան դեպքեր։ «Յուրաքանչյուր արցախահայի մասին խոսեք հարգանքով կամ էլ ցույց տվեք վճիռներ, թե ովքեր են մարտի դաշտից փախել»,- ասաց լրագրողը։ «Երևի կլինեն վճիռներ, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտում»,- ի պատասխան նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է արցախցու այն հարցին, թե արդյոք չի վախենում Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին արժանանալուց, Փաշինյանն արձագանքեց․«Ես ընդհանրապես ոչ մի բանից  չեմ վախենում, վախենում եմ մեր կողմից կայացրած և կայացնելիք սխալ որոշումների համար։ Եթե իմ կենսագրությունը գիտեք, ուրեմն՝ իմ վախերի չափերն էլ գիտեք»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}