Քաղաքական 09:43 26/07/2023 Աշխարհում

Հայերը չպետք է վանեն օտարներին և միաժամանակ բողոքեն, որ «ոչ ոք չի մտահոգվում մեր մասին. Սասունյան

Որպես թերթի հրատարակիչ, ես հաճախ եմ ստանում ենթադրյալ փաստացի «լուրեր», սակայն որոշակի ստուգումներից հետո պարզում եմ, որ դրանց մեծ մասը բամբասանք է:

Բամբասանքի տարածման վառ օրինակ եղավ անցյալ շաբաթ, երբ իսրայելցի ճանապարհորդ բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը եկավ Լոս Անջելես: Նրա այցը որոշ հայերի կողմից բամբասանքների և ատելության խոսքի տեղիք տվեց։

Նրանց համար, որոնք ծանոթ չեն Լապշինին. նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, իսկ 2011 և 2012 թվականներին մեկնել է Արցախ։ Ադրբեջանը նրան ներառել է «սև ցուցակում»՝ նրա այցն Արցախ համարելով անօրինական: Այնուհետև, 2016 թվականին նախագահ Ալիևը խնդրել էր Բելառուսին՝ ձերբակալել և արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Երկու ամիս Բելառուսի բանտում մնալուց հետո, 2017 թվականի փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով Լապշինին տեղփոխել են Բաքու, որտեղ նա ենթարկվել է կեղծ դատավարության և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Լապշինը բանտախցում հարձակման է ենթարկվել չորս դիմակավորված ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք կոտրել են նրա ծնոտը, կողոսկրերը և ձեռքը՝ մասամբ անդամալույծ դարձնելով նրան։ Նա երեք օր անցկացրել է Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որից հետո Ալիևը նրան ներում է շնորհել և վտարել Իսրայել, որտեղ նա ևս երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կեղծորեն պնդել են, որ Լապշինը փորձել է ինքնասպան լինել, ինչը նա կտրականապես հերքել է։ Մի քանի անկախ բժիշկ-փորձագետներ հաստատել են, որ Բաքվում Լապշինի դեմ մահափորձ է կատարվել։

Բանտից ազատ արձակվելուց ի վեր Լապշինը շրջել է տասնյակ երկրներում՝ բացահայտելով Ադրբեջանի բռնապետական վարչակարգը և մարդու իրավունքների խախտումները սեփական քաղաքացիների և հայերի նկատմամբ Արցախում։

Հակառակ անհիմն լուրերի, որ Լապշինը Իսրայելի գործակալ է, նա մեծ բախում է ունեցել Իսրայելի իշխանությունների հետ, որոնք բազմիցս նախազգուշացրել են նրան, որ եթե հասկանում է, թե ինչն է լավ իր ու իր ընտանիքի համար, պետք է դադարեցնի քննադատել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտոնյաները Ադրբեջանին բնութագրել են որպես «Իսրայելի դաշնակից» և ասել նրան, որ նրա գործողությունները հակասում են Իսրայելի շահերին: Նույն բացասական ուղերձը տրվել է Լապշինին, երբ նա հանդիպել է ամերիկյան հրեական կազմակերպությունների հետ։ Իսրայելը նաև նախազգուշացրել է Լապշինին, որ Իսրայելի քաղաքացիություն չի տրվի իր մոլդովացի կնոջը, քանի դեռ նա չի դադարեցրել վատաբանել Ադրբեջանին։

Լապշինը ներկայումս շրջագայում է Կանադայում, Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում, որտեղ հանդիպումներ է ունենում իրավապաշտպան կազմակերպությունների և պետական պաշտոնյաների հետ՝ բացահայտելու Ադրբեջանի մարդու իրավունքների  կոպիտ խախտումները և պաշտպանելու արցախահայության շահերը։

Այս տեղեկատվության իմ աղբյուրը ոչ Լապշինն է, ոչ էլ նրա քննադատները։ Գոյություն ունի երկու պաշտոնական փաստաթուղթ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի, որոնք անկախ կերպով քննարկել են ինչպես Լապշինի, այնպես էլ Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը։

2018 թվականին Լապշինն Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը 2021 թվականին 32 էջանոց որոշմամբ հավաստի է համարել, որ Ադրբեջանը փորձել է սպանել նրան և պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում, ինչը Ադրբեջանը հրաժարվել է անել:

2022 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 10 էջանոց զեկույցում ընդունել է, որ Բելառուսը խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մի քանի հոդվածներ՝ ձերբակալելով և արտահանձնելով Լապշինին Ադրբեջանին՝ այդպիսով վտանգի ենթարկելով նրա կյանքը։

Ահա մի քանի հետաքրքիր փաստ «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից․

Ադրբեջանի կառավարությունը Եվրադատարանին կեղծորեն ասել է, որ Լապշինը երկու նամակ է գրել Բաքվի հիվանդանոցից՝ իբր շնորհակալություն հայտնելով նախագահ Ալիևին՝ ներում շնորհելու համար և հայտարարել, որ բանտապահները փրկել են իր կյանքը։ Լապշինը հերքել է, որ ինքն է գրել այս նամակները։ Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի պնդումներին «հատկապես դժվար է հավատալ՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք դիմողը [Լապշինը]  ուներ իր թևի հետ կապված»։ Այնուամենայնիվ, կան որոշ հայեր, որոնք ավելի շուտ հավատում են Ադրբեջանի ստերին և կեղծ նամակներին, քան Եվրոպական դատարանի վճռին, որ պատճառ չկա կասկածելու Լապշինի խոսքին: Դատարանը նաև «հավանական» է համարել Լապշինի այն պնդումը, որ Բաքվի բանտախցում նրան սպանելու փորձ է եղել։

Ադրբեջանցի դատավոր Լատիֆ Հուսեյնովը, որը «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով նշանակված յոթ դատավորների թվում էր, հրաժարվել է մասնակցել։ Նրան փոխարինել է մեկ այլ ադրբեջանցի դատավոր՝ Ջեյհուն Կարաչաևը, որը մնացած դատավորների հետ միաձայն կողմ է քվեարկել «2-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու օգտին», որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Կյանքի իրավունքն է»:

Եզրափակելով, նրանք, ովքեր առանց որևէ ապացույցի մեղադրում են Լապշինին լրտեսության մեջ, վանում են իրենց աջակցած ազգությամբ ոչ հային, որը վտանգել է իր կյանքը՝ պաշտպանելով արցախահայության իրավունքները։ Սա հակասում է հայերի մշտական բողոքներին, թե աշխարհում ոչ ոք մտահոգված չէ Հայաստանի ու Արցախի ծանր իրավիճակով:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}