Հասարակություն 12:44 30/07/2023 Հայաստան

Հայրենիքի պաշտպանը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով

Այսօր Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան օրն է։ 

«1977թ. հուլիսի 30-ին Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում ծառայող սովետական բանակի ավագ լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ընտանիքում ծնվեց երկրորդ որդին, ով անվանակոչվեց պապի անունով՝ Գրիգորի։

Գրիգորիի մանկությունն ու պատանեկությունն անցել են Բելառուսիայում, որտեղ զինվորական ծառայությունը շարունակող հայրը՝ գնդապետ Յուրի Խաչատուրովը, առանձին հրետանային բրիգադի հրամանատարն էր։

90-ականների սկզբին՝ Հայաստանի և Արցախի համար ծանրագույն ժամանակաշրջանում, Յուրի Խաչատուրովը հաստատակամ որոշում է ընդունում տեղափոխվել Հայաստան՝ ազատամարտին մասնակցելու, իր ռազմական փորձն ու գիտելիքները հայրենիքի պաշտպանությանը ծառայեցնելու նպատակով։

1992թ.-ի գարնանը Խաչատուրովների ընտանիքը հայրենադարձվում է․ այդ ժամանակ Գրիգորի Խաչատուրովը 14 տարեկան էր։

Պատանի Խաչատուրովի հայաստանյան առաջին տարիներն անցնում են ոչ միայն դասասեղանի շուրջ, այլ նաև ռազմաճակատում՝ զենքը ձեռքին՝ ավագ եղբոր հետ, հոր կողքին։
Ապագա մասնագիտության ընտրությունն ակնհայտ էր՝ շարունակել հոր հաղթական ուղին։ Դպրոցն ավարտելուց հետո, 1994թ.-ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, դառնում նորաբաց ուսումնական հաստատության առաջին դիմորդը։

1998թ.-ից Հայկական սպայական դպրոցի առաջին սան, լեյտենանտ Գրիգորի Խաչատուրովի կյանքն անընդմեջ կապվում է առաջնագծի հետ.
• 1998-1999թթ. - Ճամբարակի զորամասի դասակի հրամանատար, այնուհետ՝ վաշտի հրամանատար,
• 1999-2000թթ. - Սոթքի զորամաս՝ գումարտակի շտաբի պետ,
• 2000-2002թթ. - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան՝ գումարտակի հրամանատար,
• Գրիգորի Խաչատուրովը 2002-2004թթ. - գերազանցությամբ ավարտում է ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան,
• 2004թ. նշանակվում է Արարատի գնդի շտաբի պետ, 2006թ.-ից՝ գնդի հրամանատար
• 2010-2011թթ. - 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ,
• 2012թ. նշանակվում է 3-րդ զորամիավորման շտաբի պետ,
• 2014-2016թթ. - գերազանցությամբ ավարտում է ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիան,
• 2016թ. նշանակվում է 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար,
• 2019թ. ՀՀ նախագահի հրամանով շնորհվում է գեներալ-մայորի կոչում, հանդիսանում է ՀՀ սպայական դպրոցի առաջին սանը, որը ստացել է գեներալի ուսադիրներ։

Դասակի հրամանատարից մինչև բանակային խոշորագույն զորամիավորման հրամանատար, և յուրաքանչյուր փուլում նրա ղեկավարած ստորաբաժանումները ճանաչվել են լավագույններից մեկը։
2016թ.-ից գլխավորելով հանրապետության հյուսիս-արևելյան սահմանները պահպանող 3-րդ բանակային կորպուսը, Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իր գիտելիքները, հմտություններն ու փորձը ներդնել զորամիավորման կատարելագործման ուղղությամբ։

Ստեղծվում են մի շարք նոր ստորաբաժանումներ, որոնք աչքի են ընկնում բարձր պատրաստվածությամբ և դժվարագույն պայմաններում հատուկ գործողություններ վարելու ունակությամբ։

Բարձրացվում է զորամիավորման ստորաբաժանումների կազմակերպվածության և արդյունավետ փոխգործակցության մակարդակը։

Կահավորվում և արդիականացվում է առաջնագիծը՝ պատրաստելով այն ժամանակակից պատերազմներին բնորոշ մարտական գործողություններին։

Կարճ ժամանակահատվածում 3-րդ բանակային կորպուսը դառնում է ՀՀ զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորումներից մեկը, ինչի արդյունքն ակնառու է դառնում 2019-2020թթ ընթացքում իրականացված մի շարք օպերացիաների ժամանակ։

2019-2020թթ. ընթացքում հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք տեղամասերում երրորդ բանակային կորպուսի իրականացրած կարևորագույն գործողությունների շնորհիվ բարձրացվում է սահմանամերձ որոշ բնակավայրերի, նաև հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը։
Այս գործողությունների գագաթնակետը 2020թ. հուլիս ամսին «ԱՆՎԱԽ» դիրքի համար մղվող մարտերն էին, որոնց արդյունքում զորամիավորման ստորաբաժանումները, ժամանակակից մարտի վարման դաս տալով հակառակորդին, ամրանում են անչափ կարևոր նոր բնագծում։

44-օրյա պատերազմի ընթացքում 3-րդ բանակային կորպուսի բարձր պատրաստվածություն ունեցող և կամային հատկանիշներով օժտված ստորաբաժանումները անձնուրաց մարտեր են մղում թշնամու դեմ՝ զգալի վնասներ ու կորուստներ պատճառելով նրան մարտի դաշտում։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ամբողջովին տիրապետում է ՀՀ և Արցախի անվտանգային ճարտարապետությանը։ Նրա անցած մարտական ուղին և նվաճումները փաստում են՝ ռազմարվեստի գիտակ է, արհեստավարժ ստրատեգ։ Իր գործողություններում առաջնորդվում է ռազմարվեստի դասական և նորարարական ուղղություններով՝ հմտությունները լավագույնս կիրառելով գործնական իրավիճակներում։

Փառք Հայ Զինվորին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}