Հասարակություն 13:09 31/07/2023 Հայաստան

Կյանքը Ջերմուկում՝ պատերազմից հետո

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Ամենաօգտակար խոտաբույսերը մնացին էն սարում»,-ասում է տիկին Թագուհին ու ցույց տալիս Ջերմուկի կենտրոնից երևացող կլոր կատարով լեռան հետևի սարը։

Տարիներ շարունակ ջերմուկցի կինն այլ բնակիչների հետ սարն է գնացել, խոտաբույսեր, մոշ, կոն հավաքել ու դեպի ըմպելասրահ գնացող ճանապարհին դրված սեղանիկին վաճառել առողջարանային քաղաք եկած հյուրերին։



Այս տարի խոտաբույսերի տեսականին մեծ չէ, հյուրեր էլ գրեթե չկան։ Երեկոյան ժամին ըմպելասրահը դատարկ Ջերմուկ դեռ ոչ ոք չէր տեսել։ Բայց այնտեղ խաղալիքներ ու մեկանգամյա օգտագործման բաժակներ վաճառող կանայք ասում են՝ ամեն ինչ շատ լավ է։



«Էս օդի, ջրի,  ծառի ու բնության վրա դրանք  (ադրբեջանցիները-խմբ.) աչք ունեն։ Շատերը հեռացան Ջերմուկից։ Բայց ես գնացող չեմ։ Առևտուր, տեսնում եք, չկա։ Բայց չեմ դժգոհում։ Պահածոներն արել եմ, հացի փող վաստակում եմ։ Ես եթե բողոքեմ, բա Արցախում փակված մարդիկ ի՞նչ անեն... ի՞նչ ասեն։ Հիմա բոլորի ուշադրությունը դեպի Արցախը պետք է լինի»,-ասում է տիկին Թագուհին։

Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ նրա ամուսինը շտապ օգնության մեքենան է վարել։ Լսածների մասին լավատես կինը հիշել չի ուզում։

Քաղաքում հիմա նոր հյուրեր կան։ ԵՄ դիտորդների մեքենաները գրեթե միշտ կայանված են Ջերմուկի ամենալավ հյուրանոցի դիմաց։



Սահմանամերձ դարձած Ջերմուկի բնակիչները սրտնեղում են՝ իրենց համար ոչ մի արտոնություն պետությունը չի սահմանել։ Դժգոհությունների մասին ոչ մեկ չի համաձայնում տեսախցիկի առաջ պատմել։ Ասում են՝ առանց դրա ավելի անկեղծ են։

«Իմ կարծիքը շատերին կարող է դուր չգալ։ Բայց լռել էլ պետք չէ։ Ջերմուկ գալիս են հիմնականում ռուսները, պարսիկներ, արաբներ։ Հայաստանից զբոսաշրջիկները շատ են պակասել։ Անցած տարիների եռուզեռը չկա»,-ասում է մի տղամարդ։

Դեպի ջրվեժ տանող ճանապարհին զարդեր, հուշանվերներ վաճառող կինն ամռան կեսին մտածում է ձմռանը «կոմունալի վճարների» մասին։

«Անցած տարիներին երկու ամիս աշխատում էինք, կարողանում էինք մի բան էլ հետ գցել ձմռան համար։ Ձմռանն այստեղ մինչև ծնկները ձյուն է գալիս, ցուրտ է։ Ես չգիտեմ՝ էս տարի ո՞նց ենք կոմունալները վճարելու։ Օրական 3-5 հազար դրամի առևտուր է լինում, դա էլ հազիվ հասցնում ենք օրվա ծախսերը հոգալ։ Անցած տարիներին էս կայանատեղիում մեքենաները երկու-երեք շարքով կանգնած էին լինում, կայանելու տեղ չէր լինում, հիմա նայեք, դատարկ է։ Հայաստանի մարզերից գրեթե չեն գալիս, երեկոյան ժամերին հարակից գյուղերի բնակիչներն են գալիս, զբոսնում, պտտվում, գնում»,-ասում է վաճառասեղանի մոտ կանգնած կինն ու ոչ մի կերպ չի համաձայնվում նկարվել։





Չնայած հյուրերի պակասին՝բարձր գները պահպանվում են։ Հյուրանոցներում մեկ գիշերը չորս անձի համար տատանվում է 60-100 հազարի սահմաններում։ Նավակով 20 րոպե պտույտը ջրի վրա 3 հազար դրամ արժե, ջիպով գեյզեր տանել-բերելը՝ 25 հազար դրամ։



«Բան չունեմ ասելու, թանկ է, տեղացիների համար երբեմն ոչ հասանելի։ Բայց մի բան պետք է անեն։ Պետք է արտոնություններ սահմանեն, պետք է ամեն քայլ ձեռնարկեն մարդկանց դեպի Ջերմուկ բերելու համար։ Աղջիկ ջան, դու տեսե՞լ ես մի պաշտոնյա իր ընտանիքով գա այստեղ, ցույց տա, որ այստեղ խաղաղ է, հանգիստ է, անվտանգ է կամ  որ պաշտոնյայի երեխան մասնակցեց կռվին... Փոխարենը տեսեք՝ ինչեր են կառուցում»,-ասում է կինն ու ցույց տալիս ձորից քիչ այն կողմ կառուցվող շինությունը։



Հյուրերի պակասը զգացվում է նաև հյուրանոցներում։ Հինգաստղանի  հյուրանոցը հրաժարվել էր շվեդական սեղանի իր պրակտիկայից։ Երկու-երեք համար զբաղեցնող հյուրերի համար առանձին սեղաններ էին դնում։ Հյուրանոցում մի քիչ աշխուժություն մտավ, երբ պետական մարմիններից մեկն արտասահմանցի գործընկերների մասնակցությամբ մեկօրյա սեմինար անցկացրեց այնտեղ։

Ջերմուկի լավագույն հյուրանոցներից մեկի բուժարանի բուժքույրերն ինքնաբերաբար ռուսերեն են խոսում նաև տեղացի հյուրերի հետ։ Պրոցեդուրաներից օգտվողների գերակշիռ մասն այս տարի ռուսներ են, նաև հայաստանցի մի քանի տատիկ-պապիկներ։

Շաբաթ-կիրակի քաղաքի կենտրոնում մի քիչ աշխուժություն նկատվեց, փողոցում զբոսնող մարդկանց թիվը նկատելիորեն ավելացավ։  Երևանից եկած ծանոթների էլ հանդիպեցինք։ Քաղաքում անելու շատ բան չկա հատկապես եիտասարդների համար։ Անցած տարվա պատերազմից հետո չի աշխատում ճոպանուղին։



«Մենք նախկին ժամանակներն ենք ուզում, որ թշնամին հեռանա մեր սարերից, որ խաղաղ ապրենք, որ մեր քաղաքի եռուզեռը վերականգնվի։ Բայց ոնց պետք է հեռանա, երբ հեռանա... Կհեռանա՞»,-ասում է իր պահածոյացրած մուրաբանները վաճառող կինը։









Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}