Ստեփանակերտում հղիների համար անվճար էլեկտրամոբիլ կգործի
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիների նախաձեռնությամբ կգործի էլեկտրոմոբիլ՝ հղիներին տնից ծննդատուն տեղափոխելու համար։
«Սիրելի արցախահայեր,
հաշվի առնելով մեր ներկայիս իրավիճակը (տրանսպորտի բացակայություն)
տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից-13-ը, ժամը 10:00-14:00 Ստեփանակերտում կգործի էլեկտրոմոբիլ՝ ԱՆՎՃԱՐ,հղի կանանց A կետից (Ստեփանակերտից) ծննդատուն տեղափոխելու համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 097132300 կամ 097132399 (Կարեն):
Եկեք այս օրհասական պահին յուրաքանչյուրս մեր ձևով օգնենք մեր հայրենակիցներին հաղթահարել թշնամու կողմից ստեղծված դաժանագույն խոչընդոտները»,-գրել է Լուսինե Տոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը