Գառնիկ Դանիելյան. Կասկածի տակ չառնել Դաշնակցության վճռականությունն ու կամքը
«Մեր պետությունը, հասարակությունը չպետք է ձեռքերը ծալած նստի ու նայի, թե ինչ է կատարվում Արցախում։ Այս պահին այնտեղ հումանիտար աղետ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պաըգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով, եթե սպառվեն խնդրի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, գործիքակազմը, ապա չի բացառվում, որ բանը հասնի միջանցքն ուժով բացելուն։
«Մենք այս պահին տեղյակ չենք, թե ինչ են բանակցում, չգիտենք, թե միջազգային խաղացողներն ինչ ծրագրեր ունեն։ Այդ պատճառով գործիքակազմի սպառման վերաբերյալ այս պահին որևէ բան ասել չեմ կարող»,-ասաց նա։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնում դաշնակցական գործչի ընտրությանը՝ Դանիելյանն ասաց, որ ՀՅԴ-ն երբեք պատասխատվությունից չի խուսափել։
«Այս օրհասական պահին Արցախի նախկին նախագահները, գործող նախագահը խնդրանքով դիմել են Դավիթ Իշխանյանին, ՀՅԴ բյուրոյին՝ նշելով, որ Իշխանյանը կարող է իր գիտելիքներով, անցած ուղիով, փորձով, հմտություններով նպաստել Արցախի շահերը պաշտպանելուն ,այս դժվարագույն իրավիճակում բեկում մտցնելու հարցում»,-նշեց Դանիելյանը։
Հարցին, թե ինչ է անելու Դավիթ Իշխանյանը, եթե իշխանությունները որոշեն Արցախը հանձնել Ադրբեջանին, ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. «Նախ խնդրում եմ կասկածի տակ չառնել Դաշնակցության վճռականությունն ու կամքը, Արցախի ճանաչման հարցը միշտ եղել է ու այժմ էլ մեր օրակարգում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան