Վաշինգտոնը հավատացած է՝ Անկարան կարող է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «արդյունավետ» դեր ունենալ․ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրուցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի մեկնաբանություններն այն մասին, որ երկու երկրների միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և կարող է հանգեցնել նոր հակամարտության:
Իր խոսքում Միլլերն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների», գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք այդ երկրների հետ ուղիղ առնչվում ենք։ Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և ուղիղ շփվեց նրանց հետ: Հավատացած ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանության։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար», - նշել է Միլլերը։
Պետքարտուղարության խոսնակը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը հավատացած է՝ Անկարան կարող է այս հարցում արդյունավետ դեր ունենալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան