Քաղաքական 15:42 14/08/2023 Հայաստան

Վանեցյան. Երևանում ընտրություններն աղբահանության իրավունքի մրցարշավ են, չունեն քաղաքական բաղադրիչ

Երևանի ավագանու  ընտրություններին ընդառաջ գործընթացների, դրանց չմասնակցելու պատճառների մասին Aysor.am-ի հարցերին պատասխանել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հարց- Պարոն Վանեցյան, տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Դուք մտադիր եք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին՝ սոցհարցումներում Ձեր անունն անընդհատ նշվում էր պոտենցիալ քաղաքապետի թեկնածուների թվում, իսկ դրանց արդյունքում բավականին բարձր վարկանիշ ունեիք։ Սակայն ոչ Դուք, ոչ Ձեր գլխավորած կուսակցությունը հայտ չներկայացրեցիք մասնակցելու ընտրություններին։ Ի՞նչն էր պատճառը, քաղաքականությունից դուրս եք գալի՞ս։

Պատասխան- Երևի թե սկսեմ վերջից։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, և նման «շռայլություն» ինձ թույլ տալ չեմ կարող։ Մեր հայրենիքը՝ ներառյալ Արցախը, մեր ժողովուրդն այնպիսի ծանր շրջան է ապրում, որ որևէ ողջամիտ ու պատասխանատու մարդ չի կարող անտարբեր լինել ու որոշել չզբաղվել քաղաքականությամբ։ Ես քաղաքականության մեջ եմ, և լինելու եմ այնքան, մինչև հասնեմ իմ առջև դրված խնդիրների լուծմանը։ Մանրամասնել չեմ ուզում, դրա մասին շատ եմ խոսել։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին։ Այո, Դուք ճիշտ եք՝ ես և «Հայրենիք» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի. նկատի ունեմ որևէ մեկին աջակցելը կամ օգնելը։

Հարց- Բայց Դուք հայտարարել էիք, որ «Հայրենիք» կուսակցությունն ու անձամբ Դուք անտարբեր չեք լինելու քաղաքական գործընթացներից։ Ինչո՞ւ որոշեցիք չմասնակցել։

Պատասխան- Ես նախկինում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում՝ եթե միասնական ճակատ չի ձևավորվում, իշխանությունն ինչ թեկնածու էլ դնի, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, այդ ընտրություններում հաղթելու է։ Այնպես որ՝ Ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Կարող եմ նաև կրկնել, որ որևէ իրական քաղաքական գործընթացից մենք չենք խուսափելու։ Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններն այսօրվա պայմաններում քաղաքական գործընթաց անվանել չի կարելի։ Թող ինձ ներվի, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց Երևանի ավագանու ընտրությունները ներկա պայմաններում կարելի է ընդամենը որակել որպես Երևանում շինթույլտվություն տալու և աղբահանություն կազմակերպելու իրավունքի մրցարշավ։ Ոչ մի քաղաքական բաղադրիչ։ Հայ ժողովրդի մի հատվածը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, Հայաստանի էական հատվածներ օկուպացված են և նոր ագրեսիան իրեն զգացնել է տալիս, այդ պայմաններում Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը վերջին «Գազելն» է վարում, մյուսը խոստանում է ռևերսային ճանապարներ, մեկ ուրիշը մարդկանց խոստանում է ճոպանուղիներ կառուցել, չորրորդն անվճար հասարակական տրանսպորտ է խոստանում և այսպես շարունակ։ Չեմ ասում, որ հասարակական տրանսպորտի խնդիրը պետք չէ լուծել, ընդհակառակը։ Բայց այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հարևանությամբ, այլ՝ Սկանդինավներում, Արցախն էլ ոչ թե շրջափակման մեջ է, այլ՝ դարձել է Լյուքսեմբուրգը։ Նորմա՞լ է սա։ Նորմա՞լ է, որ ցեղասպանության իրական վտանգի պայմաններում խոսենք խցանումների մասին։ Նորմա՞լ է, որ Արցախում երեխաները սնունդ չունեն, բայց մենք քննարկում ենք հասարակական տրանսպորտի հարցը։

Հարց-Դուք կարող էիք մասնակցել և ապահովել քաղաքական բաղադրիչը։ Ավելի արդյունավետ չէ՞ր լինի մասնակցել գործընթացին, ու օրակարգը փոխել։

Պատասխան- Մասնակցելն ինքնանպատակ լինել չի կարող։ Ես և մյուս գործընկերներն այդ բաղադրիչը կարող ենք ապահովել նույնիսկ առանց մասնակցելու։ Հարցը դրանում չէ։ Հարցն այն է, որ այո, կար հնարավորություն՝ Երևանի ավագանու ընտրություններն օգտագործել որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ ու միասնական ճակատով պայքարել իշխանության դեմ։ Ոչ թե մրցակցության մեջ մտնել Երևանի քաղաքապետի աթոռի համար, այլ՝ պայքարել իշխանության դեմ։ Բայց գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ խաղացողներ նման նպատակ չունեն։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ կան ուժեր, որ իրոք դեմ են Նիկոլի Փաշինյանին, բայց որոշները պարզապես նրա ընդդիմություն են խաղում։ Մեծ հաշվով հենց վերջիններն էլ խափանեցին, որպեսզի Երևանի ընտրությունները դառնան իշխանության դեմ պայքարի միասնական ճակատ։

Հարց- Որո՞նք են այդ ուժերը։

Պատասխան-Կարող եմ հուշել. բոլոր նրանք, ովքեր հիմնական խնդիրները՝ արցախահայության լինելության խնդիրը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, մեր բանակի ու պաշտպանվածության խնդիրները և այլն, մի կողմ կթողնեն ու կսկսեն խոսել աղբահանությունից, հասարակական տրանսպորտից, երթևեկությունից ու վերելակներից, համարեք, որ այդ ուժերը ընդունում են կամ առնվազն համակերպվել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ և ընդամենը փորձում են ընդդիմություն խաղալ։ Իսկ որ ընտրություններում այդ ուժերը պարտվելու են, ես կասկած չունեմ։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն այսօր այլևս մերժված են լայն հասարակության կողմից, բայց միևնույնն է՝ իշխող ուժը ոչ մի գնով ընտրությունները տանուլ չի տալու։ Իմ խորին համոզմամբ՝ ցավոք սրտի, ընտրություններում իշխանության թեկնածուի հաղթանակն անխուսափելի է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրա համար ու արդյունքն էլ սկսելու է հրապարակավ մանիպուլացնել, թե ժողովրդի լայն աջակցություն ունի։ Բնականաբար, նրա օտարերկրյա տերերը, որ մեծ ակնկալիք ունեն այսպես կոչված, խաղաղության օրակարգից, ոչ միայն աչք են փակելու ցանկացած ապօրինության վրա, այլև հնարավորինս օգնելու են, որ իշխանությունը երկրի ներսում խնդիր չունենա։

Հարց-Այդ դեպքում Դուք ի՞նչ պետք է անեք։ Եթե մի կողմից համաձայն չեք Փաշինյանի օրակարգին, բայց մյուս կողմից՝ չեք մասնակցում ընտրություններին, ապա ո՞րն է Ձեր անելիքը, ինչպե՞ս եք փորձելու հասնել Ձեր նպատակին։

Պատասխան-Ընտրությունները կարող էին միասնական ճակատ ձևավորելու լավ հարթակ լինել։ Ընդամենը։ Հետևաբար դրանց չմասնակցելով ոչ մենք, ոչ էլ մեր կարծիքը կիսող քաղաքական ուժերը ոչինչ չեն կորցնում։ Վստահ եմ, որ հակաիշխանական միասնական ճակատը շատ մոտ ապագայում կձևավորենք և կկանխենք այն կործանարար գործընթացները, որոնք այսօրվա իշխանությունների թողտվությամբ արդեն իսկ հասնում են գագաթնակետին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}