Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի
Տարածաշրջան
22:25 14/08/2023
Տարածաշրջան

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

Ռաչա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ լրագրողներին այդ մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ռաչայի Շովի գյուղում օգոստոսի 3-ին սողանքային զանգվածներ են առաջացել: Քանդվել են կամուրջներ, վնասվել են ճանապարհներ, տնակները հայտնվել են սողանքի գոտում։ Ավելի քան 200 քաղաքացու տարհանումն իրականացվել է ՆԳՆ ուղղաթիռներով։ Տեղում աշխատում են ավելի քան 400 փրկարարներ և զինվորականներ։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել:

«Հայտնաբերվել է ևս մեկ զոհի դի, ինչպես նաև դիակի մեկ մասունք, ութ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են»,-հայտնել են նախարարությունից՝ նշելով, որ զոհերի ընդհանուր թիվն այժմ հասել է 25 մարդու

Placeholder
Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի