Տնտեսություն 14:30 17/08/2023 Հայաստան

Ռուբլու արժեզրկումը կազդի ՀՀ -ի արտահանման ծավալի վրա, որի 53%-ը ՌԴ-ին է բաժին ընկնում. Աղասի Թավադյան

Վերջին ամսվա ընթաքում ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվեց ՀՀ դրամի և մյուս բոլոր հիմնական արժույթների համեմատ: ՌԴ-ում 1 ռուբլին երբ հատեց հոգեբանական 100 դոլարի շեմը, լուրջ անհանգստություն նկատվեց նաև ռուսական շուկայում: Հայաստանում առաջին անգամ ռուբլու փոխարժեքն իջավ 4 դրամի շեմից:

Հայաստնի արտահանման ծավալների վրա ռուբլու արժեզրկման հետևանքները գնահատելու համար Panorama.am-ը մի քանի հարց ուղղեց, տնտեսագետ,  Աղասի Թավադյանին:

Panorama.am-Վերջին տարիներին Հյաստանում արձանագրվել էր արտահանման ծավալների որոշակի աճ, որը հիմնականում ապահովվել էր ԵԱՏՄ-ի, մասնավորապես ՌԴ-ի շուկայի շնորհիվ: Ի՞նչ հետևանքներ կունենա ռուբլու արժեզրկումը տնտեսության վերոնշյալ ուղղության վրա:

Ա. Թավադյան-Ցանկացած տնտեսության համար արտահանման աճը կարևոր է, հատկապես Հայաստանի պես պետության համար, որտեղ ունենք առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ, հետևաբար, ինչքան կարողանանք արտահանումը մեծացնենք և  դեվիրսիֆիկացնենք, այնքան մեր տնտեսությունն ավելի լավ կաճի:

2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մեր արտահանման 53%-ը գնում է դեպի ՌԴ: Սա նշանակում է, որ մեր ապրանքը պետք է մրցունակ լինի ԵԱՏՄ շուկայում, ՌԴ-ում: Այս աճը հիմնականում տեղի է ունեցել 2022 թվականին, երբ Ռուսաստանի դեմ սահմանափակումներով պայմանավորված ՌԴ-ի առևտրաշրջանառության մի մասը գնաց Հայաստանով: 2022 թվականին ռուսական ռուբլին կայուն էր՝ տարվա սկզբում և վերջում մոտ 5,4 դրամ էր: 2023 թվականին մենք տեսանք, թե ինչպես դրամի և այլ արժույթների հանդեպ ռուբլին արժեզրկվեց մոտ 25%-ով, որն առաջին հերթին ձեռնտու չէ արտահանողի համար, որովհետև այն ապրանքը, որը տեսականորն ենթադրենք, որ արտադրվել է 5 դրամով, որ 2022 թվականին արտահանվել է ՌԴ և վաճառվել մեկ ռուբլով, ապա այս տարի էլի շարունակում է արտադրվել 5 դրամով, բայց Ռուսաստանում 25%-ով թանկացել է՝ 1,25 ռուբլի է դարձել:


Հայաստանում մեծ խնդիր ունեն հատկապես դիլլերները, գյուղատնտեսական և այլ ապրանքներ արտահանողները: Ավտոմեքենա արտահանողների մասին խոսում են, որովհետև նրանց ձայնն ավելի շատ է լսվում, բայց ասեմ, որ ավտոարտահանողները մեծ ֆինանսական մուտքր ունեցան 2022 թվականին, երբ նրանց եկամուտները մոտ 5-7 անգամ աճեցին, քանի որ ավտոմեքենաների վերաարտահանումը մի քանի անգամ աճեց այդ տարիների ընթացքում և եթե նայենք 1000 խոշոր հարկատուների ցանկը, ապա կտեսնենք, որ հանկարծակի այնտեղ սկսեցին հայտնվել ավտոարտահանողները, նույնիսկ՝ առաջին հարյուրյակում:

2023 թվականին ռուբլու արժեզրկմամբ, ինչպես նաև վերջերս Վրաստանի սահմանին արձանագրված փոփոխություններով, այն ավտոմեքենաների քանակը, որոնք հիմնականում ԱՄՆ-ից ներ էին մուծել Հայաստան և պատրաստ էին ՌԴ արտահանել, մնացել են Հայաստանում, և մեր երկրում մեքենաների ավելցուկ կա այս պահին:

Panorama.am-Մեքենաների արտահանման ինչպիս՞ի ցուցանիշներ ունենք:

Ա. Թավադյան-2022 թվականին մեր ընդհանուր արտահանումն աճել է մոտ 80 %, որի մեջ մեծ հզորությամբ շարժիչով ավտոմեքենաների արտահանումը 300 մլն դոլար է, որը 2021 թվականին չի եղել: 2023 թվականին այդ ցուցանիշի աճը դանդաղել է: Հզոր շարժիչով ավտոմեքենաների նման ծավալի արտահանում Հայաստանում մինչև նախորդ տարվա սկիզբը չի եղել և 2022 թվականի ընթացքում՝ ռուս-ուկրաինական պատերազմով և  սահմանափակումներով պայմանավորված դժվարանում էր ՌԴ մեքենաներ ներմուծումը և հայ դիլլերները մեծ շահույթ ունեցան: Նրանք այսօր բավականին մեծ քանակությամբ մեքենաներ են ներմուծել՝ հույսով, որ թրենդը շարունակվելու է, բայց այն դադարում է և այս պահին շատ ընկերություններ իրենց բազաներում բավականին մեծ քանակությամբ ավտոմեքենաներ ունեն: Սա կարող է մոտակա ժամանակահատվածում Հայաստանում հանգեցնել թանկարժեք և միջին գների մեքենաների գնիջեցման:

Panorama.am-Ռուբլու արժեզրկումը կազդի նաև տրասֆերտների՞ վրա:

Ա.Թավադյան-Իհարկե, տրանսֆերտների վրա էլ կազդի: Բայց պետք է առանձնացնենք առանձին տրանսֆերտները և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից բանկային դրամական փոխանցումները: 2022 թվականին մոտ երկու անգամ աճեցին արտասահմանից եկող փոխանցումները դեպի Հայաստան, որոշ ցուցանիշներով՝ 3-5 անգամ: Այդ աճը 2023 թվականին այդքան էլ մեծ չէ: Սխալ է, որ տնտեսությունը միայն տրանսֆերտների վրա է հույսը դնում, որովհետև մենք այս պարագայում արտահանում ենք աշխատուժ և սպասում ենք, որ այդ աշխատուժն իր արտադրանքը հետ կբերի, որը սխալ ձևաչափ է: Մեր տրասֆերտներն ամենաբարձր ցուցանիշը գրանցել են 2019 թվականին, երբ տրասֆերտներ-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ 19,5% էր: 2020 թվականին այդ ցուցանիշն ամենացածրն էր՝ մոտ 9,5%, սակայն վերջին տարվա ընթացքում կտրուկ աճ ապրեց, որովհետև Ռուսաստանից մեծ քանակությամբ դրամական միջոցներ եկան ՀՀ, որոնք ազդեցին նաև ՀՆԱ-ի աճի վրա: Այս վերջին տարվա ընթացքում մենք նկատեցինք տրասֆերտների աճ ոչ թե ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիներից, այլ ՌԴ քաղաքացիներից, որոնք փող են ուղարկում դեպի Հայաստան: Իհարկե, այդ ցուցանիշն էլ է իջնում: Մենք գտնվում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և մեր արտահանման հիմնական մասը, ինչպես նաև կապիտալի հիմնական մասը գալիս է Ռուսաստանից և այս պարագայում փոխարժեքը մեծ դեր է խաղում: Պետք է ընդգծեմ, որ ոչ թե ամրացել  է դրամը ռուբլու հանդեպ, այլ ռուբլին արժեզրկվել է գրեթե բոլոր արժույթների հանդեպ, որը դիլեմա է առաջացնում ՀՀ-ի համար:

Panorama.am-Դուք ասացիք, որ ռուբլու արժեզրկումը հարվածելու է նաև գյուղատնտեսական ապրանքներին: Առանց այն է Հայաստանում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտը կա՛մ անկում է գրանցում, կա՛մ չնչին աճ: Պետությունն ինչ գործիք ունի ռուբլու արժեզրկման հետևանքները ոլորտի վրա մեղմելու առումով:

Ա. Թավադյան-Գյուղատնտեսությունը ՀՀ-ի շատ զգայուն հատվածն է: Մեր մոտ տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Օրինակ մեր մոտ գնաճը սեզոնային բնույթ ունի, որն այլ զարգացած պետություններում չկա: Այսինքը, բերքահավաքի լավ կամ վատ արդյունքներից կախված Հայաստանում գներն աճում են կամ իջնում, մեր մոտ ամռանը գներն իջնում են, քանի որ բերքը շատ է, իսկ ձմռանը բարձրանում, քանի որ այն քիչ է: Եթե կարկուտ է գալիս, տնտեսական ցուցանիշներն էլ են վատանում: Գյուղատնտեսությունը խառը խնդիր է, այն պետք է ընդհանուր զարգացնել՝ հակակարկտային կայաներ դնելով, նոր ոռոգման համակարգերով և նոր տեխնիկա ներդնելով: Ռուբլու արժեզրկման համատեքստում ոչ միայն գյուղատնտեսությունն է տուժում այլ ընդհանուր արտահանողը, քանի որ, կրկնեմ, արտահանման 50%-ից ավելին գնում է ՌԴ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}