Քաղաքական 10:53 29/08/2023 Հայաստան

«Լույս». Արցախ. Երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

2018թ. տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ.

1. Հայաստանի նոր իշխանությունների՝ սեփական (զրոյական) կետից կարգավորման գործընթացը կառուցելու մոլուցքը հանգեցրեց Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացած 30-ամյա կարգավորման ձևաչափի, 2007թ.-ից մինչև 2021թ. կիրառված սկզբունքների ու այդ ընթացքում արձանագրված ձեռքբերումների (միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կառուցված բանակցային բանաձև ու դրա հիման վրա մշակված փաստաթուղթ) խափանմանը և առիթ դարձավ 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար։

2. Հայաստանի իշխանությունները, հրադադարի հաստատման գործընթացի հետաձգումով շարունակաբար թուլացնելով դիրքերը, ստիպված եղան հանուն դրա հաստատման ստորագրել բազմաթիվ թերություններ ունեցող և միջազգային իրավունքի տեսակետից որևէ արժեք չունեցող՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ անգամ ստանձնելով իրենց լիազորություններից դուրս գտնվող պարտավորություններ։

3. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար մարդկային, տարածքային, նյութական, բարոյական ու հոգեբանական աղետալի հետևանքների հանգեցրած այդ ագրեսիայի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր, իրականացվել են պատերազմական հանցագործություններ, ինչը պատերազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական կողմերից պահանջում էր համապատասխան աշխատանքներ ծավալել միջազգային ատյաններում այդ հանցագործությունների փաստաթղթավորման նպատակով։ Անհրաժեշտ աշխատանքը հնարավորություն կտար կարգավորման գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի շրջանակներ, անհապաղ գործարկել բանակցային փաստաթղթով նախատեսված Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմը՝ զսպելու համար Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու կանխելու հետագա զանգվածային հանցագործություներն ինքնորոշված Արցախի նկատմամբ, ինչպես դա տեղի է ունեցել Արևելյան Թիմորում, Հարավային Սուդանում և այլն։ Միաժամանակ, դա կզսպեր Ադրբեջանի շարունակական ագրեսիան ու հիմք կդառնար իրական խաղաղության համար։

4. Հայաստանի իշխանությունների ռազմավարական սխալները շարունակվեցին հրադադարի հաստատումից հետո նույնպես։ Ենթարկվելով Ադրբեջանի նոր ագրեսիային 2022թ. սեպտեմբերին՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի կորուստներով, նրանք զրոյական կետի հասցրին հայկական գործոնը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այլև Ադրբեջանի հետ հարաբերությունների առնչությամբ կազմակերպվող եռավեկտոր հանդիպումների ընթացքում, որոնք նախաձեռնել են Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը։ Հանդիպումները, որոնք կողմերը համարում են «բանակցություններ», որևէ միջազգային կազմակերպության հովանու ներքո չեն իրականացվում, դրանց չեն մասնակցում միջնորդական առաքելություններ, դուրս են մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, օրակարգը, սկզբունքներն ու խնդիրները, իրականացվում են կեղծ «գաղափարների», միջազգային իրավունքում որևէ նշանակություն չունեցող՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղումներով՝ դառնալով քաղաքական մանիպուլյացիաների հարթակներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր անվտանգային մարտահրավերների առջև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ցեղասպանության։ Դրան է տանում նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը ոտնահարող «պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարգումն ու անվտանգությունը» մոտեցումը, որը փորձում են պարտադրել պաշտոնական Երևանը, Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը։

5. Իրավիճակը հաղթահարելու նախապայմանն է դրա գլխավոր խոչընդոտի վերացումը։ Պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնող պաշտոնական մարմին, որը պետք է աշխատի միջազգային գործընկերների հետ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավարները տարբեր պատճառներով դա չեն կարող անել։

6. Հակամարտության կարգավորման գործընթացի առաջին փուլում (անցյալ դարի 90-ական թվականներ), երբ այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները նույնպես չէին պատկերացնում Արցախի անկախության միջազգային ճանաչման հնարավորությունները, 1998թ. խնդիրը լուծվեց իշխանության փոփոխությամբ և արմատական շրջադարձ տեղի ունեցավ բանակցային գործընթացում։ Հայաստանում նման իրական փոփոխություն տեսանելի ապագայում չի երևում՝ ընդդիմության անգործունակության պատճառով։ Միակ հնարավորությունը մնում է Արցախում իշխանության փոփոխությունը՝ հանուն այն բանի, որ Արցախը հնարավորություն ստանա ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, ինչպես այլ ինքնորոշման հակամարտությունների դեպքում, այլ ոչ թե դառնա Հայաստան-Ադրբեջան առևտրի մանրադրամ։ Դրա առաջին քայլ կարող է դիտարկվել այն, որ այլևս Ազգային ժողովի նախագահը չի ներկայացնում Ա. Հարությունյանի կուսակցությունը։ Անհրաժեշտ է, որ Ա. Հարությունյանը հեռանա և ձևավորվի արտակարգ իրավիճակում երկրի կառավարման մարմին։ Արցախի նոր իշխանությունները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում երկրի միակ ներկայացուցիչը, իսկ Հայաստանի իշխանությունը չպետք է միջամտի գործընթացին՝ Ադրբեջանի հետ քննարկելով միայն Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդիրները, այլ ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը։

7. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու համար անհրաժեշտ պայման է կառավարման նոր մարմնին կից բարձրակարգ մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբի ձևավորումը, որը պետք է ապահովի Արցախի արտաքին քաղաքականության մասնագիտական հիմքերի մշակումը երկու ուղղություններով։ Դրանցից առաջինը հակամարտությունների կարգավորման լիազորություններ ունեցող միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ) և դրանց կառույցների հետ ակտիվ աշխատանքն է, երկրորդն այդ կազմակերպությունները ներկայացնող միջնորդների մասնակցությամբ բանակցություններն են Ադրբեջանի հետ։

8. Ադրբեջանի հետ բանակցություններն անհրաժեշտ են, սակայն իմաստավոր են միայն երկու պայմանի բավարարման դեպքում։ Այդ բանակցությունները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի շրջանակներում միջնորդական առաքելություն իրականացնելու լիազորություն ունեցող միջազգային կազմակերպության ձևավորած ձևաչափով, խնդիրների քննարկման և դրանց լուծումների ձեւակերպման հիմքը պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորի միջնորդական առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպությունը։ Փաստաթղթային հիմքը պետք է դառնա ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ներկայացուցիչների՝ Մինսկի խմբի համանախագահների մշակած բանակցային փաստաթուղթն ու սկզբունքները։

9. Արցախի ներկայացուցիչները պետք է ունենան երկու անսակարկելի դիրքորոշում՝
• Արցախի վերջնական կարգավիճակը միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշի Արցախի ժողովուրդը,
• Ադրբեջանը ռազմական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվի միայն ԼՂԻՄ-ի սահմաններում գտնված տարածքները Արցախին վերադարձնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու դեպքում։
Այս ամենը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և իրականացնելի է համապատասխան աշխատանքի դեպքում, որը չանելու դեպքում Արցախը փրկելու այլ հնարավորություն կարող է և չլինել։

Նյութն ամբողջությամբ՝ https://shorturl.at/uDN09:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}