Բարեկենդան Սուրբ խաչի պահոց՝ սեպտեբերի 11-ից
Հայ Առաքելական եկեղեցին սեպտեբերի 11-ից նշելու է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը։ Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ։ Այս մասին տեղեկանում ենք «Qahana.am»-ից։
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում:
Նշենք, որ այս տարի Խաչվերացը նշվելու է սեպտեմբերի 17-ին։ Խաչվերացը հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ