Գալեյանի ձերբակալությունը ևս ցույց տվեց, որ իշխանությունն այլանդակության իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Պատգամավոր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց, չնայած անձրևոտ եղանակին, բազմամարդ է։ Մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու արցախյան պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին երեկ ձերբակալել են։
«Իշխանությունն այլանդակություն իրականացնելիս, հանրային կամ քաղաքական ակտիվություն նվազեցնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում, և սա այդ դրսևորումներից մեկն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, մի փուլում եղել է զինվորականների, հաջորդ փուլում քաղաքական գործիչների, հիմա էլ Գարիկ Գալեյանի նկատմամբ է հետապնդում իրականացվում։
«Գարիկը նաև ներկայացնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն, որը դաշտում բավականին ակտիվ է, բացի այդ որպես քաղաքացի հստակ դիրքորոշում ունեն, ինչն իշխանություններին դուր չի գալիս»,-ասաց նա։
Պատգամավորն ասաց, որ Գալեյանի ու նրա բախտակից ընկերների պայքարը դրվագային չէ, նրանք հետևողական են իրենց գործում։
«Վստահ եմ, որ այս ձերբակալությունը Գարիկի, նրա գափարակից ընկերների, իրենց կազմակերպության հետագա ակտիվության վրա որևէ ազդեցություն չի թողնի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին՝ Շենգավիթի դատարանի մոտ մեր ներկայությամբ աջակցենք հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին. Գառնիկ Դանիելյան
- Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է
- Ինչո՞ւ է ձերբակալվել զոհված զինծառայողի հայրը՝ Գարիկ Գալեյանը. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը