Վահե Հովհաննիսյան. Արցախն ու Հայաստանը՝ նոր հետևությունների և լուծումների շեմին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Երկարատև արձակուրդից հետո վերսկսված ՀՀ ԱԺ նստաշրջանը կոնկրետ, փաստացի ապացույցն է այն բանի, որ այսօր Արցախը Հայաստանի հետ որևէ քաղաքական կապ չունի։
Ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող Արցախում, ժամերի ընթացքում փոխվող իրավիճակի, ճանապարհային պատերազմի պայմաններում, նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով իհարկե, խայտառակություն է։ Բայց մյուս կողմից սա պարտադրում է Արցախի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ փնտրել նոր միջանկյալ լուծումներ, որոնք կապահովի Արցախի անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու միջավայրը և հնարավորություններ կստեղծեն երկարատև լուծումներ գտնելու համար։
Այս լուծումների մշակման և ներդրման պրոցեսին պետք է լուրջ և ծանրակշիռ ներդրում ունենա հայաստանյան իրոք մտահոգ, ռացիոնալ հանրությունը և հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներն ու անհատները, որովհետև Հայաստանը և հայ ժողովուրդը ամենևին էլ Հայաստանի խորհրդարանը չեն։ Սա շատ կարևոր շրջափուլ է։
Մյուս կողմից, թշնամու զորքի խոշոր կուտակումների և Նիկոլի «հեռախոսային դիվանագիտության» ծայրահեղ վտանգավոր փուլում, հայ-ռուսական հարաբերությունների սրման պիկին, երբ մեր իսկ կոպիտ սխալների շնորհիվ Էրդողանն արդեն միջնորդի (կամ նայողի) դեր է ստանձնում տարածաշրջանում, ՀՀ ԱԺ-ն ոչ մի առնչություն չի ցուցաբերում իրական օրակարգին։ Այս դեպքում էլ ծագում է հարց՝ ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, ի՞նչ կապ ունի այն հենց Հայաստանի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ անգամ արձանագրենք՝ ի դեմս Ադրբեջանի գործ ունենք մարդատյաց, մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ. Մինասյան
- Պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահ Շահրամանյանին չի հղվել. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ