Քաղաքական 09:34 13/09/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Եվրոպայի ռևիզիոնիստ ռաբբիները ժխտում են Հայոց ցեղասպանությունը

Եվրոպայի ռաբբիների կենտրոնը 50 պահպանողական ռաբբիների ստորագրությամբ սեպտեմբերի 6-ին նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին, որում ասվում է՝ Հայաստանի պաշտոնյաներն իրավունք չունեն օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակումը նկարագրելու համար, որը պատճառ է դարձել 120 հազար արցախցիների սովահարությանը։

Ռաբբիները սխալմամբ պնդել են, որ «ցեղասպանություն» եզրույթը պետք է օգտագործվի միայն հրեական Հոլոքոստը նկարագրելու համար: Այս ռաբբիների տգիտությանը գերազանցում է միայն նրանց մեծամտությունը։ Նրանք ոչ միայն չգիտեն «ցեղասպանություն» եզրույթի իրական իմաստը, այլև վնաս են հասցնում իրենց սեփական գործին՝ հայտարարելով, որ Հոլոքոստի «եզակի» լինելու պատճառով մարդկային այլ ողբերգություն չի կարող համեմատվել դրա հետ՝ դրանով իսկ զրկելով որևէ մեկին Հոլոքոստի զոհերի նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու հնարավորությունից։ Հոլոքոստը որպես համընդհանուր աղետ բնութագրելը բխում է հրեաների շահերից, որին կարող են ցավակցել այլ ժողովուրդներ: Չնայած բոլոր ցեղասպանություններն ունեն նմանություններ, սակայն կան ակնհայտ տարբերություններ ժամանակի, մասշտաբի և վայրի առումով: Այնուամենայնիվ, ցեղասպանությունների նմանությունները գերազանցում են դրանց տարբերությունները: Ոչ ոք չպետք է մենաշնորհ ունենա մարդկային տառապանքների վերաբերյալ։

Այս ռաբբիները կարծես թե չգիտեն, որ համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, ցեղասպանությունը, բացի բացահայտ զանգվածային սպանություններից, ներառում է նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Սա հենց այն է, ինչ անում է Ադրբեջանը՝ սովի մատնելով 120 հազար արցախցիներին՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ իրերից։
Ժխտողական ռաբբիները հայտարարել են, որ «գետտո», «ցեղասպանություն» և «հոլոքոստ» եզրույթները «անտեղի են ցանկացած քաղաքական անհամաձայնության ժարգոնում օգտագործելու համար»: Ըստ ՄԱԿ-ի և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ արցախահայության սովահարությունը կարելի է անվանել ոչ թե «քաղաքական անհամաձայնություն», այլ ցեղասպանություն։

Ռաբբիները, շարունակելով ադրբեջանամետ քարոզչական նամակում արված իրենց սխալների ու թյուրիմացությունների շարքը, Հայաստանի ղեկավարներից պահանջել են «բացահայտ և միանշանակ պարզաբանել, որ հայ ժողովուրդը ճանաչում և հարգում է հրեա ժողովրդի կրած սարսափելի մարդկային տառապանքը» և դադարեցնել «նվազագույնի հասցնելով և նսեմացնելով հրեա ժողովրդի տառապանքների չափը՝ առաջ մղելու ցանկացած քաղաքական շահ՝ հրեա ժողովրդի կրած հոլոքոստի հետ կապված արտահայտությունների անդադար օգտագործման միջոցով»:

Ռաբբիները, Հայաստանի ղեկավարներին Հոլոքոստի մասին դասախոսություն կարդալու փոխարեն, իրենց նամակը պետք է ուղղեին վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը ժխտել է Հայոց ցեղասպանությունը և ճնշում գործադրել Կնեսետի վրա՝ մերժելու այն ճանաչող բանաձևը։ Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը, այլ ոչ թե վերջինը։
Ավելին, այս ռաբբիները պետք է բարոյական քաջություն ունենային նամակ հրապարակելու՝ դատապարտելով Իսրայելի կառավարությանը՝ մահաբեր զենք տրամադրելու համար, որով Ադրբեջանը 2020 թվականին սպանեց հազարավոր հայ զինվորների։

Անկարայում և Բաքվում ցեղասպանությունը ժխտողներին սատարելու փոխարեն՝ այս ռաբբիները պետք է իմանային, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ամենահայտնի կողմնակիցները հրեաներն են՝ դոկտոր Իսրայել Չարնին (Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն), պրոֆ. Յաիր Աուրոնը (պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված մի քանի գրքերի հեղինակ), Ռաֆայել Լեմկինը (որն ստեղծել է ցեղասպանություն եզրույթը), դեսպան Հենրի Մորգենթաուն, Էլի Վիզելը (Նոբելյան մրցանակակիր և Հոլոքոստը վերապրած), Յոսի Բեյլինը (Իսրայելի արդարադատության նախարար) և Յոսի Սարիդը (Իսրայելի կրթության նախարար):

Այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլի 24-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թե՛ Հակազրպարտության լիգան (ADL), թե՛ Ամերիկյան հրեական կոմիտեն (AJC) աջակցել են Բայդենի կողմից ճանաչմանը: Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանը նույնպես հայտարարություն է տարածել 2021 թվականի ապրիլի 27-ին՝ ողջունելով նախագահ Բայդենի որոշումը, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել։ Բացի այդ, Հրեական համաշխարհային կոնգրեսը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Առավել, Հոլոքոստի 126 մասնագետներ 2000 թվականի մարտի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ «հաստատելով Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը»։ Նրանց թվում էին պրոֆեսորներ Յեհուդա Բաուերը, Սթիվեն Ֆայնշտեյնը, Իրվինգ Հորովիցը և Սթիվեն Կացը։
Այս ռաբբիները չեն դատապարտել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ և Բաքվի նախկին քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին, որը 2005 թվականին Բավարիայում (Գերմանիա) քաղաքապետարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է։ Դո՛ւք, նացիստներդ, արդեն վերացրել եք հրեաներին 1930-40-ականներին, այնպես չէ՞: Դուք պետք է հասկանաք մեզ»: Այդ մասին հաղորդել է «Realny Azerbaijan»-ը, 2006 թվականի փետրվարի 17-ին հրապարակման մեջ։
Քանի որ այս ռաբբիները կարծում են, որ միայն իրենք իրավունք ունեն օգտագործել ցեղասպանություն եզրույթը, արդյոք նրանք երբևէ որևէ բողոք հղե՞լ են իրենց սիրելի եղբայր Ալիևին՝ կեղծ «Խոջալուի ցեղասպանության» մասին նրա բազմիցս հիշատակումների համար: Արդյոք սա երկակի ստանդարտի ամոթալի օրինակ չէ՞։

Ռաբբիները պետք է հիշեին 1939 թվականի օգոստոսի 22-ին Հիտլերի հնչեցրած տխրահռչակ խոսքերը. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Նկատելով, որ աշխարհն անտեսեց Հայոց ցեղասպանությունը, Հիտլերը քաջալերվեց իրականացնել Հոլոքոստը:
Երուսաղեմից Յարոն Վայսը, որը Հոլոքոստը վերապրածների թոռ է, գրել է. «Ես դատապարտում եմ ռաբբիների այդ խմբի կողմից Հոլոքոստի զոհերի հիշատակի ցինիկ ինքնայուրացումը»։ Յարոնը նաև հիշեցրել է ռաբբիներին, որ «Ադրբեջանը հրաժարվում է դատապարտել և ներողություն խնդրել Հոլոքոստի ժամանակ ադրբեջանական լեգեոնի զինվորների կողմից իրականացված զանգվածային սպանությունների համար»։

Այս ռաբբիներն հենց իրենք են նսեմացրել Հոլոքոստը՝ այն գրելով փոքրատառով, մեծատառով գրելու փոխարեն:

Ես կոչ եմ անում այս ռաբբիներին ներողություն խնդրել իրենց ռեվիզիոնիստական և վիրավորական նամակի, Ադրբեջանի կողմից հրահրված զրպարտչական արշավի համար, որի արդյունքում նրանք կորցրել են պարկեշտության և բարոյականության զգացումը։ Եթե նրանց նամակը Ադրբեջանին խրախուսի նոր վայրագություններ իրականացնելու Հայաստանի և Արցախի դեմ, ապա այս ռաբբիները կհամարվեն ադրբեջանական հանցագործությունների մեղսակիցներ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}