Հասարակություն 17:21 21/09/2023 Հայաստան

Ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Առաջինը համազգային զորահավաքի կոչ է անում

«Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման»,-  այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

«Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների դիմաց արեցինք զիջումներ, վարեցինք բանակցություններ, կատարեցինք հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտիկ ու հեռու բարեկամների դռները, սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ, ո՛չ ոք գործնականում չկիսեց մեր մտահոգությունները և զորակից չեղավ մեր իրավունքներին:

Մյուս կողմից, արյունարբու թշնամին առավել կատաղությամբ շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ, զենքով, թե քարոզչությամբ, հայկական հողերի վրա, թե աշխարհում՝ դառնալով ավելի անգութ, հարձակողական ու պահանջկոտ։

Թուրքիան ու Իսրայելը շարունակեցին իրենց ամբողջական զորակցությունը իրենց դաշնակից, խորհրդակից ու բարեկամ Ադրբեջանին:

Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թուրք քաղաքագետները անվերապահորեն պաշտպանեցին Ադրբեջանի ցեղապաշտ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի դեմ, նույնիսկ դատապարտելով «ցեղասպանություն» բառի գործածությունը, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած մեր ժողովրդի կողմից:

Միջազգային համայնքը, Միացյալ ազգերի կազմակերպությունից սկսած մինչև Եվրոպական միություն, բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով: Ոչ մի գործնական քայլ՝ ամիսներ ի վեր շրջափակման ենթարկված ու սովամահ դարձած Արցախի ժողովրդին օգտակար դառնալու համար, ոչ մի  շոշափելի նախաձեռնություն՝ Արցախի ժողովրդի պատմական ու մարդկային իրավունքները պաշտպանող: Եվ ավելին, Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում իրականացնել Արցախի 120 հազար անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհի առաջ։

Անպաշտպան ենք ու առանձին:

Չի  կարելի այլևս հանդուրժել մեր ժողովրդի դեմ կատարվող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու հարձակումները: Չի՛ կարելի այլևս համակերպվել պարտադրված իրավիճակներին: Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը միջազգային համայնքի պարտավորությունն է, ինչպես նաև մեր ազգի համար առաջնահերթություն։ Եթե այսօր հավերժ կորստյան շեմին գտնվող Արցախը չկարողանանք փրկել, վաղը Հայաստանը կարող է հայտնվի նմանօրինակ կացության մեջ: Զգույշ, ժողովուրդ հայոց, հազա՛ր անգամ զգույշ։


Լինենք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ադրբեջանի կողմից արվածղ զինվորական-քաղաքական հաջորդական քայլերը: Դրանք սերտորեն ուսումնասիրված, ծրագրված են և համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթին և շատ հավանական է ՝ քաջալերված շրջանի որոշ ուժերի կողմից:

Ո՞ւր ենք մենք, ի՞նչ ենք անում մենք որպես հայ ժողովուրդ։

Հայաստանը անորոշության և անտարբերության ամպերով է ծածկված, իսկ արյունաքամ դարձած Արցախը ամուր կմնա պատնեշի վրա: Պատի՛վ Արցախին։

Արցախը մեր ժողովրդի իրավունքների ու Հայաստանի ամբողջականության, անվտանգության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է. պետք է այն ամեն գնով պահել ամուր:
Այլևս չենք կարող հանդիսատես մնալ ներկա ահավոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացության առաջ՝ սոսկ տագնապելով, հայտարարություններ անելու ու դատապարտելով: Ժողովուրդն ասում է՝ բաժակը լցված է, դանակը արդեն հասել է ոսկորին։

Հետևաբար, Անթիլիասի մայրավանքից համազգային զորաշարժի կոչ ենք ուղղում։ Այլընտրանք չկա։ Այսօր անցյալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ, այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբվենք համազգային այս սրբազան տեսլականի ու հանձնառության շուրջ՝ մեր ազգի ողջ ներուժով: Այս է մեր ժողովրդի զորության կռվանը:

Հետևաբար, առաջին, պետք է ողջ հայությունը ոտքի ելնի՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, աշխարհի առաջ արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպվի՝ հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների մասնակցությամբ՝ ճշտելու համար նոր ռազմավարությունն ու մարտավարությունը իրատես ու խոհեմ մոտեցումով։ Արդարև, աշխարհաքաղաքական շահերի բախման հորձանուտում, հրամայական է, որ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից:

Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի, վճռականության ու միության մեջ է: Այլ ճանապարհ չունենք։ Եկե՛ք միասնաբար քալենք այս ճանապարհով՝ վերանորոգ հավատքով զորացած ու վառ հուսով շաղախված»,- հայտարարեց Արամ Ա-ն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Հավատում ենք՝ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ․ Մոհամմադ Ասադի Մոհավեդ
 Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հերթական անգամ «նագլիավարի» խաբել են ընտրողներին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:04
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Այն աճուրդի թոփ-լոտն է
Աղբյուր` Panorama.am
17:57
Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն
«Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժից հետո Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՀԾԿՀ-ն սահմանել է 2024-ի համար ջրի սակագները
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հայտնաբերվել են 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մարմինները։ Երկուսին էլ սպանել են ատրճանակով և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՍԱՏՄ այստեղ 28 է տեսել
Երեկ համացանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթը վաղվա՝  նոյեմբերի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ վերջին հրաժեշտը տալու Ռոզալին Քարթերին
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերին։ Նա կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այս փուլում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:15
ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների այպիսի շեշտակի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա  պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել
Վարույթի նյութերն արդեն դատարանում են
Աղբյուր` Panorama.am
15:40
Համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ անկում են կանխատեսել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն վերականգնվի մինչև 2025 թվականը, միջնաժամկետ հեռանկարում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
«Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Մալենկոն պաշտոնյա ընկերոջ հետ Եվրոպայից լուսանկարներ է հրապարակում
Հաղորդավարուհի, դերասանուհի Դիաննա Մալենկոն սոցիալական իր էջում լուսնակարներն է հրապարակել ընտրյալ պաշտոնյայի՝  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:55
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Աղբյուր` Panorama.am
14:55
Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածից հետո դեռ հիվանդանոցում է
Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկու վիճակը, որը սրտի կաթված է տարել, գնահատվում է...
Աղբյուր` Panorama.am
14:25
Կյանքի տևողությունը զգալի կրճատվել է 44-օրյա պատերազմի հետևանքով․ զեկույց
2022 թ.-ին Հայաստանում որոշակիորեն բարելավվել է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունը նախորդ երկու տարիների համեմատությամբ, շարունակել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}