Քաղաքական 22:59 25/09/2023 Հայաստան

Ադրբեջանական լոբբիստական շրջանակները տարբեր պետություններում միջամտում են ՀՀ հետ գործակցաբար կազմակերպվող գիտահասարակական նախաձեռնություններին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել  Արցախում իրականացված էթնիկ զտման և հայությանը սպառնացող վտանգների վերաբերյալ.

«2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի չկատարված պարտավորությունները, 2021 թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ու 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական ներխուժումներն Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ ու բնակավայրեր և ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրի բռնազավթումը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսված՝ Արցախի 9-ամսյա ամբողջական շրջափակումը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունը, ինչպես նաև Արցախի հայ բնակչության դեռ ընթացող բռնի տեղահանությունը՝ ուղղակի շարունակությունն են այն ցեղասպան գործողությունների ու հայրենազրկման, որոնք սկսվեցին 1988 թ. փետրվարի սումգայիթյան ջարդերով և շարունակվեցին 1992 թ. Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Գետաշենում և այլուր տեղի ունեցած կոտորածներով ու բռնագաղթով։ Այս համակարգված ցեղասպանության և էթնիկ զտման վերաբերյալ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները մինչ օրս չեն նախաձեռնել որևէ իրավական գործընթաց, իսկ նշված գործողությունների դատապարտումը չի անցել վերացական հայտարարությունների սահմանից և չի վերածվել հստակ հակազդեցության ու պատժամիջոցների:

Առնվազն վերջին 35 տարիների ընթացքում Ադրբեջանի ողջ կրթական համակարգն ու տեղեկատվական դաշտը սեփական երկրի հանրության մեջ ներարկել են հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք՝ այդ թվում հայասպանների հերոսացման և պատմագրության կեղծարարության միջոցով: Այժմ էլ Ադրբեջանի կողմից Արցախի հայությանն առաջարկվող «վերաինտեգրման ծրագրերը» որևէ ակնարկ չեն պարունակում ատելության այս ծավալների դեմ պայքարի մասին, փոխարենը էթնիկ զտումը ներկայացվում է որպես «հակաահաբեկչական գործողություն»: Համատարած անպատժելիության և ամենաթողության այս մթնոլորտը լուրջ մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար օրհասական պահին և հիշեցնում սրանից 100 տարի առաջ ծառացած իրավիճակը:

Այսօր Ադրբեջանը «քաղաքակիրթ մարդկության» լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան» անհեթեթ և շինծու հասկացությունը, որն աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում նոր աշխարհագրություն ձևավորելու՝ Ադրբեջանի քաղաքական հայտերից մեկը. սրան զուգահեռ զարգացվում են հարավային Դաղստանի և արևելյան Վրաստանի նկատմամբ տարածքային պահանջները: Նոր ադրբեջանական ինքնության այս բանաձևերը քննարկվում են գիտական հավակնություն ունեցող և նույնիսկ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ լույս տեսած բազմաթիվ հրապարակումներում:

Ավելին՝ ադրբեջանական լոբբիստական շրջանակները տարբեր պետություններում հետևողականորեն միջամտում են Հայաստանի հետ գործակցաբար կազմակերպվող գիտահասարակական նախաձեռնություններին (գրքերի հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ, գիտական միջոցառումներ)՝ խոչընդոտելով դրանց իրագործմանը և հայ գիտնականների մասնակցությանը այդ նախաձեռնություններին: Սա, իր հերթին, նպաստում է ՀՀ սահմաններից դուրս հակահայկական տրամադրությունների տարածմանը: Միաժամանակ, Ադրբեջանի դաշնակիցներն ամեն կերպ իրենց աջակցությունն ու հովանավորությունն են հայտնում Ադրբեջանի հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին։

Առանց մասնագիտական հատուկ վերլուծության իսկ՝ ակնհայտ է առաջիկա բարդ և, ըստ ամենայնի, արյունոտ զարգացումների ընթացքը: Որպես հումանիտար գիտությունների ներկայացուցիչներ՝ չենք կարող չբարձրաձայնել, որ ինչպես դաշնակից ՀԱՊԿ անդամ պետությունները, այնպես էլ ՄԱԿ-ն ու փափուկ միջոցների կողմնակից ԵՄ երկրները, չափից դուրս «դանդաղ շարժվելով», արագորեն կորցնում են Հարավային Կովկասում իրենց հիմնարար արժեքների և ստանձնած առաքելության իրականացման հնարավորությունները: Այդպես շարունակելու դեպքում՝ Հարավային Կովկասում «խաղաղությունը» կարող է ձեռք բերվել՝ տարածաշրջանը «հերոսացած» հանցագործներին հանձնելու գնով: Ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջազգային կազմակերպությունների համար սա չէ սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու՝ մարդու իրավունքի իրացման գինը:

Միանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մեր գործընկերների «Փրկել Արցախը» կոչին (2023 թ. սեպտեմբերի 22 http://www.genocide-museum.am/arm/21.09.23.php), որպես մտավորականներ և հայ ժողովրդի անցյալով ու ներկայով զբաղվող մասնագետներ, մտահոգված մեր ժողովրդի ապագայով՝ կոչ ենք անում.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ սթափության, ուժերի ամբողջական լարման և կազմակերպված համախմբվածության,

2. Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնել արդեն իսկ իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների հարցը և հետամուտ լինել ոչ միայն դրանց դատապարտմանը, այլև հետևանքների վերացմանը ու դահիճ պետությունների դեմ պատժիչ գործողությունների իրականացմանը,

3. ՀՀ իշխանություններին՝ հնարավոր բոլոր միջոցներով միջազգային ատյաններում բարձրաձայնել արցախահայության իրավունքների և ցեղասպանության հարցը: Նաև առաջարկում ենք ստեղծել տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի բարեկամ մասնագետներից բաղկացած՝ ընդլայնված Խորհրդատվական մարմին, որ կօգտագործի ողջ հայության ներուժը և կոնկրետ գործողությունների պլան կմշակի՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Առաջարկում ենք ստեղծել նաև Քաղաքական ճգնաժամային ընդլայնված կոմիտե, որ կփորձի արցախահայության փրկության հարցում համերաշխություն և համաձայնություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի միջև՝ դուրս գալով նեղ խմբերով ազգի ճակատագրական հարցերը որոշելու փորձառությունից,

4. Միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա կառավարություններին՝ ոչ թե հերթական «մտահոգությունն» արտահայտել արցախահայության դրության վերաբերյալ, այլ հստակ գործողություններ իրականացնել: Նախաձեռնել հայ մշակութային ժառանգության պահպանության միջազգային մշտադիտարկում և պատասխանատվության ենթարկել այդ ժառանգությունը ոչնչացնողներին: Ադրբեջանի քաղաքականությունը որակել որպես մարդկության դեմ հանցագործություն և նախաձեռնել դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը,

5. Մեր գործընկերներին՝ բոլոր երկրների ակադեմիական հանրությանը, ձայն բարձրացնել ի պաշտպանություն Արցախի բնիկ էթնիկ տարրի, որը 21-րդ «գլոբալ» դարում միայնակ է մնացել հարևան ֆաշիստական վարչակարգերի օտարատյաց քաղաքականության առջև, և որի անտեսումը մեծ ու պատմական պատասխանատվություն է դնում գիտական համայնքի վրա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}