Քաղաքական 08:03 26/09/2023 Տարածաշրջան

Մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային առաքելություն. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերն այսօր ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց զանգվածային տեղահանման, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ու Մոսկվա-Երևան դիվանագիտական ընդհարման մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրադրությանը՝ Միլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է ստեղծված իրավիճակը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նա մատնանշել է Վաշինգտոնի առաջնահերթությունները՝ նշելով՝, որ առաջինը՝ պահպանվի այն զինադադարը, որն այժմ գործում է, և որ հետագայում չլինեն ռազմական գործողություններ։ Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները պետք է բավարարված լինեն, և երրորդն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրին՝ կապված տեղում հումանիտար իրավիճակի հետ:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչությունը պետք է կարողանա ապրել հանգիստ իր տներում խաղաղության և արժանապատվության մեջ, իրենց իրավունքները և անվտանգությունը պետք է հարգված լինեն, եթե նրանք որոշեն ապրել այնտեղ: Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ կամ վերադառնալ, պետք է կարող լինեն անվտանգ անել դա չեզոք անկախ երրորդ կողմի վերահսկողության ներքո:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների անվտանգության և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար, այդ թվում՝ ռազմական գործողություններում մասնակցություն ունեցած կասկածվողների:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում միջազգային մոնիտորինգի մասին հարցին՝ նա ընդգծել է.

«Մենք հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ թափանցիկության և վստահության մեջ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ու միջազգային հանրությանը հավաստիացնելու համար և, վստահ լինելու համար, որ իրենց իրավունքները և անվտանգությունը պաշտպանված են՝ Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին համապատասխան»,- ասել է խոսնակը:

Նա նշել է, որ այս ուղղությամբ ընթանում են ակտիվ քննարկումներ:

«Մենք որոշ ժամանակ կոչ ենք արել նման առաքելության ստեղծման մասին, և աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ այն ապահովելու համար»,- ասել է Միլերը:

Խոսելով Երևանի ու Մոսկվայի միջև լարված հարաբերությունների ու ՌԴ-ի կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Պրահայում ճանաչելու հետ՝ Միլերը շեշտել  է, որ Ռուսաստանը չի կարող դիտվել որպես վստահելի միջազգային գործընկեր: Նա ընդգծել է՝ քանի որ հարցը վերաբերում է այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքին, ապա Ռուսաստանն իր գործողություններով ապացուցել է, որ չի հարգում այդ սկզբունքը:

Իր խոսքում, Մեթյու Միլերը կարևորել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրին։ Դա մի բան է, որով մենք առաջնորդվում ենք, ասել է մամլո խոսնակը՝ նշելով, որ, ըստ Վաշինգտոնի, համաձայնությունը հնարավոր է իրականություն դառձնել, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների:

«Ակնհայտ է, որ մենք դրան ականատես չէինք վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նկատենք, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ հանդիպելու են։ Մենք կարծում ենք՝ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո մոտեցնեն երկու երկրների միջև եղած տարաձայնությունները»,- ասել է Միլերը:

Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ու անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական հանձնառությունը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ նկատելով, որ պետքարտուղարը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ:

«Բացի այդ, USAID ղեկավար Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմն այսօր տարածաշրջանում են: Կարծում եմ, որ դժվար է կասկածի տակ առնել մեր հանձնառության խորությունը, երբ տեսնում եք դիվանագիտական ներգրավվածության ամենաբարձր մակարդակը, որը մենք ապահովել ենք վերջին շաբաթվա ընթացքում»,- նշել է նա։ 

Մանրամասնելով Փաուերի ու Քիմի Հայաստան կատարած այցի մասին՝ Մեթյու Միլերը շեշտել է, որ «նրանք այնտեղ են, որպեսզի վերահաստատեն մեր [ԱՄՆ] աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը և, իհարկե, օգնեն լուծել հումանիտար կարիքները, որոնք առաջ են եկել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բռնությունների հետևանքով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:05
Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև․ Տափիկ Հայրապետյան
 Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնության անդամները  այսօր ևս  իրականցնում են բողոքի ակցիա։...
Աղբյուր` Panorama.am
19:39
Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին
Երեկ հրապարակել էինք, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթի պիանելության ժամկետը նշված էր «ապագայի» ամսաթվով։...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հավատում ենք՝ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ․ Մոհամմադ Ասադի Մոհավեդ
 Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հերթական անգամ «նագլիավարի» խաբել են ընտրողներին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:04
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Այն աճուրդի թոփ-լոտն է
Աղբյուր` Panorama.am
17:57
Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն
«Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժից հետո Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՀԾԿՀ-ն սահմանել է 2024-ի համար ջրի սակագները
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հայտնաբերվել են 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մարմինները։ Երկուսին էլ սպանել են ատրճանակով և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՍԱՏՄ այստեղ 28 է տեսել
Երեկ համացանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթը վաղվա՝  նոյեմբերի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ վերջին հրաժեշտը տալու Ռոզալին Քարթերին
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերին։ Նա կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այս փուլում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:15
ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների այպիսի շեշտակի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա  պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել
Վարույթի նյութերն արդեն դատարանում են
Աղբյուր` Panorama.am
15:40
Համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ անկում են կանխատեսել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն վերականգնվի մինչև 2025 թվականը, միջնաժամկետ հեռանկարում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
«Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Մալենկոն պաշտոնյա ընկերոջ հետ Եվրոպայից լուսանկարներ է հրապարակում
Հաղորդավարուհի, դերասանուհի Դիաննա Մալենկոն սոցիալական իր էջում լուսնակարներն է հրապարակել ընտրյալ պաշտոնյայի՝  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:55
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}