Իրավունք 17:00 27/09/2023 Արցախ

Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը

BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են երեք երեխա և երկու տարեց:

Ադրբեջանը պնդում է, որ հարվածել է  միայն «ռազմական թիրախներին», սակայն BBC-ն զրուցել է Զարինե Ղազարյանի հետ, որը  կորցրել է երկու որդիներին, երրորդ որդին ծանր վնասվածքներ է ստացել։

Ադրբեջանի ռազմական գործողությունները վերապրածները որակում են որպես «անխտիր հարձակում»:

Սառնաղբույր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այն շրջապատված է անտառներով և հեռու է որևէ նշանակալի ռազմական թիրախից: Սեպտեմբերի 19-ին, երբ սկսեց ադրբեջանական հարձակումը, Զարինե մոտակա Ասկերան քաղաքում էր։  Նա փորձում էր մանկական կաթնախառնուրդ գտնել կրտսեր որդուն՝ Կարենին կերակրելու համար:

Ավելի քան ինն ամիս շրջափակման պայմաններում ապրելը հանգեցրել է սննդի, վառելիքի և ջեռուցման պակասի: Լսելով պայթյունների ձայները՝ կինը փորձել է տուն վերադառնալ, բայց  իրեն կանգնեցրել է ուժգին կրակը:  Զարինեին հայտնել են, որ իր որդին՝ Սեյրանը, ծանր վիրավորվել է, և տեղափոխվել  են Ստեփանակերտի հիվանդանոց։ Նրա մյուս երեք երեխաներին տարհանում էին ռուս խաղաղապահները։ Բայց երբ կինը հասել է հիվանդանոց, իմացել է, որ ռումբերը սպանել են իր երկու որդիներին՝ ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին։



BBC-ն Զարինեի հետ խոսել է հիվանդանոցում։ Մորը թույլ են տվել տեսնել որդիների մարմինները, որոնք գլխի հատվածում լուրջ վնասվածքներ ունեին։

«Ես տեսա նրանց։ Սարսափելի էր։ Ես ուզում եմ, որ նրանց հայրը գա»,-ասել է որդիներին կորցրած մայրը։

15 տարեկան Արմանը եղել է երեխաների հետ, երբ նրանք հայտնվել են թշնամու կրակի տակ։ Արմանն էլ վնասվածքներ ունի մեջքի, ուսերի ու ձեռքերի շրջանում։

«Նրանք սկսեցին ռմբակոծել ամենուր։ Որոշ մարդիկ սպանվեցին։ Մի քանիսը վիրավորվեցին։ Ես տեսա մարդկանց, որոնց գլուխները արյունոտ էին։ Ահավոր էր»,-պատմել է Արմանը։

Նա ասել էր, որ իր կողքին երեք արկ է պայթել։

«Մենք երեխաներին հավաքեցինք ծառերի տակ, որպեսզի տեսնենք, կարո՞ղ ենք նրանց ապահով տեղ հասցնել,  այնտեղ էլ նրանք ռմբակոծեցին»,-ասել է 15-ամյա տղան։

Տեղական իշխանությունները հայտնում են, որ այդ օրը ևս երեք մարդ է սպանվել:

Գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը կորցրել է որդուն՝ Դավիթին, հորը՝ Ալեքսանդրին և կնոջ մորը՝ Գոհարին։ Որդու վնասվածքների մասին նրա նկարագրությունը չափազանց պատկերավոր է կրկնելու համար։

Սառնաղբյուրի ևս 15 բնակիչ վնասվածքներ է ստացել։ Շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանք միացան հարձակման հետևանքով իրենց տներից տեղահանված հազարավոր այլ էթնիկ հայերի արտագաղթին: Նրանցից շատերը փորձել են հասնել Ստեփանակերտ, կամ ռուս խաղաղապահները նրանց տարել են տեղի օդանավակայանում գտնվող իրենց բազա: Շատերը հույս ունեին, որ օդանավով Հայաստան կհասնեն, բայց փոխարենը մնացին արգելափակված թռիչքուղում:

Զարինեն ուզում է որդու մարմինները տանել Հայաստան՝ հուղարկավորելու, սակայն ուղղաթիռները հիմա Ղարաբաղից միայն վիրավորներին են դուրս բերում, իսկ ցամաքային ճանապարհով  մեքենաների հերթը հասնում է տասնյակ կիլոմետրերի։

Այսպիսով, նա և իր ընտանիքը սպասում են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
23:16
Ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել
Շամխորի զինդատախազությունը հայտնում է, որ  զինծառայող Էյվազլի Մուսա Էխտիրամ օղլուն հրազենից կրակել է ինքն իր վրա։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
22:55
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են. Գեղամյան
...որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Աղբյուր` Panorama.am
22:43
Որպես բարի կամքի դրսևորում` ՀՀ որոշում է կայացրել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողին հանձնել ադրբեջանական կողմին․ ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են.  «Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Ինձ ու մյուսներին դատում են, ադրբեջանցուն չեն դատում. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ինձ ու մյուսներին դատում են Արցախի համար...
Աղբյուր` Panorama.am
22:35
Մարտը մտնում է իր դերի մեջ. Գագիկ Սուրենյան
Մարտի 6-ից մարտը մտնում է իր դերի մեջ: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
22:31
ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
22:06
Թողարկվել է Ռուբեն Մխիթարյանի «Կործանվում ենք, բայց՝ ուրախ» տեսահոլովոակը
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Կործանվում ենք, բայց՝ ուրախ» վերնարգրով նոր տեսահոլովակ է թողարկել։ Տեսահոլավակում...
Աղբյուր` Panorama.am
21:41
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը հեռացրել են ԲԿ-ի պատից. Զոհվածի հայր
Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, Արտակ Հովհաննիսյանը գրում է. «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ  կիսաքանդ բաժանմունք‼️...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանցիներն օգտագործում են որպես պահեստ
Արցախի Հանրապետությունն ամբողջապես բռնազավթելուց հետո Ադրբեջանի պետական  վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ավինյանը, Հրանտ Թոխատյանից «Կանազը» վերցնելով, նրան պատժել է ընդդիմադիր հայացքների համար
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ «Կանազ»...
Աղբյուր` Panorama.am
21:17
Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով
Դատական դեպարտամենտից պարզաբանում են
Աղբյուր` Panorama.am
21:05
Արամ Ա կաթողիկոսինն է այցելել Լիբանանի եթովպական համայնքի պատվիրակությունը
Մեծին տան Կիլիկիո կաթողկոսությունից հայտնում են, որ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի ...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հայաստանում գրանցվել է կարմրուկի 120 դեպք
Հայաստանում 2024 թվականի մարտի 4-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 120 է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վրաց-ադրբեջանական կազմակերպություն կհիմնվի ԲԹԿ երկաթուղու շահագործման համար
Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ժամանակներս համատեղ ընկերություն կստեղծեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործման համար: Aliq.ge-ի...
Աղբյուր` Panorama.am
20:20
Միրզոյանը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով
Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Զրուցակիցները...
Աղբյուր` Panorama.am
20:08
Կօգնենք ՀՀ-ին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը․ Հունաստանի ՊՆ նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։Այս...
Աղբյուր` Panorama.am
19:56
«Freedom House»-ի զեկույցը «սառը ցնցուղ» է հայաստանյան իշխանության համար և ասեղ անընդհատ փչվող «ժողովրդավարական բաստիոն»-ի պայթյունի համար․ Աբրահամյան
ՀՀԿ փոխնախագահ Արմենն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հոդվածով անդրադարձել է «Freedom House» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:38
«Մաքս Ֆիշ» ընկերությունում վերահսկողություն է իրականացվել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր)...
Աղբյուր` Panorama.am
19:28
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
19:11
ՌԴ-ում նախագահի ընտրություններից հետո Մոսկվան կձևակերպի Երևանին ուղղված ավելի հստակ հարցադրում․ Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ «Անթալիայի դվանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը:...
Աղբյուր` Panorama.am
18:44
Այցելել եմ ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկն եմ այցելել, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Գևորգ Պապոյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ ԱԺ-ից հայտնում են․ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
18:33
Մեղադրանք է ներկայացվել Այգեպատ համայնքի ղեկավարին, վերջինիս կնոջն ու աներոջը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր)...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երևանի բյուջեի կատարողականի՝ 2023-թ.-ին գնվել են ավելի քան 360 000$-ի բույսեր․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Ըստ բյուջեի կատարողականի՝ 2023-թ. գնվել են բույսեր, ավելի քան 360 000$։ Ապրիլին...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել չի լինում
«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն. Արմեն Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրում է, որ Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:33
Գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ. Գագիկ Մելքոնյան
Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թ.  Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա
13:37 04/03/2024

Թ. Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}