Քաղաքական 08:47 28/09/2023 Արցախ

Ադրբեջանը համաձայն է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը, ի դեմս USAID ղեկավար Սամանթա Փաուերի ու պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի, այցելել է Բաքու:

«USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յոււրի Քիմն այսօր Ադրբեջանում են, որտեղ նրանք շեշտել են այն նույն կետերը, որոնք ընդգծել է պետքարտուղարը երեկ նախագահ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում: Ես կրկնեմ դրանք այս ամբիոնից: Առաջին, մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում:

Երկրորդ, մենք ցանկանում ենք տեսնել մարդասիրական կարիքների ապահովում: Դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և ապահովել, որ մարդասիրական բեռները կարող լինեն մուտք գործել: Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ վստահ լինելու համար, որ մարդասիրական կարիքների ապահովվում են: Ես կնշեմ, որ մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության արտահայտած մեկնաբանությւոնները այդ առիթով։

Քիչ առաջ նախքան այստեղ գալը, նրանք ողջունեցին նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա մի բան է, որ պետքարտուղարն ուղիղ պնդել է նախագահի հետ զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան: Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին է լինելու այդ առաքելությունը: Բացի այդ, ի վերջո, մենք ուզում ենք տեսնել վերադարձ բանակցությունների սեղան, որտեղ նրանք կարող են ի վերջո հասնել արժանապատիվ, տեւական խաղաղության»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ասել է Միլերը:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն կողմերը իրենք պետք է գտնեն կարգավորման բանաձևը:

«Պետքարտուղարը ուղիղ զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, մեր մի շարք պաշտոնյաներ այցելել են տարածաշրջան ոչ միայն վերջին շաբաթվա ընթացքում կամ 10 օրվա ընթացքում, երբ սկսսվեցին ռազմական գործողություններ, այլ ամիսներ առաջ։ Մենք ամեն ինչ արել ենք դիվանագիտական լուծշում գտնելու համար, բայց, ի վերջո, չպետք է մոռանալ, որ այստեղ առկա են երկու կողմեր, որոնք ուղղակի ունեն տարաձայնություններ: Մենք կարող ենք անել ամեն ինչ՝ նրանց մոտեցնելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնվեն խոսեն միմյանց հետ և ի վերջո, հանգեն ինչ-որ կարգավորման: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակել խաղալ մեր դերը՝ այս գործընթացին աջակցելու համար»,- նշել է Միլերը:

Նա պատասխանել է նաև վերջին շրջանում Ռուսասատնի ունեցած դերի մասին՝ շեշտելով.

«Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր է խաղացել անցած շաբաթվա ընթացքում։ Եղել են պահերր, երբ մենք ականատես ենք եղել, որ նրանք նպաստել են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում»,- ասել է նա:

Միլերը նաև պատասխանել է Լաչինի միջանցքը հատելուց Ադրբեջանի կողմից գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հարցին՝ նշելով. «Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին: Ուշադիր հետևում ենք իրավիճակին: Այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- նկատել է պետքարտուղարության խոսնակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Դատախազի խնդրանքով Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց
«Ենթադրում էի՝ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեր պատժի հարցերը»
Աղբյուր` Panorama.am
10:48
Ալավերդիում նոր քաղաքապետի երդմանն ընդառաջ բազմաթիվ կարմիր բերետավորներ են բերվել
Ալավերդու համայնքապետարան բազմաթիվ կարմիրբերետավորներ են բերվել, որպեսզի ավագանու  ՔՊ-ական անդամների կողմից դեկտեմբերի 5-ին ընտրված նոր...
Աղբյուր` Panorama.am
10:19
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է
Բաղդադում ամերիկյան դեսպանատան շրջակայքը հրթիռակոծվել է։ vedomosti.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Shafaq News լրատվական գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
10:07
Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում առիթ է ևս մեկ անգամ «օրինականացնելու» Արցախում «ադրբեջանական իշխանությունը». Գեղամյան
«2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։ Իսկ մենք...»։
Աղբյուր` Panorama.am
09:48
1975թ. քարտեզը մեզ Հայաստանի համար ամենա-ոչ-ձեռնտոu տարբերակն է. Շահեն Շահինյան
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է քարտեզագիր Շահեն Շահինյանը
Աղբյուր` Panorama.am
09:37
Ողբերգական վրաերթ՝ Սեբաստիա փողոցում
Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ողբերգական վրաերթ։ Տեղում աշխատում են ոստիկանները։ Քաղաքացու տրամադրած լուսանկարներից պարզ է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան
Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Վերադարձրու հորս, պոռոտախոս, ստախոս. դիվերսանտի զոհի դուստրը՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչպիսի պայքար է մղում ՔՊ-ն կոռուպցիայի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին և 16-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին  դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են աջակցել Արազին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
08:15
Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին
Դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը մեկնարկել է 600 կմ երկարությամբ 14-օրյա...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօր բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:06
Միրզոյանը դրական է արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան...
Աղբյուր` Panorama.am
23:34
Մարդասիրության արժեքներից դրդված Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գերիների փոխանակման Վերաբերյալ Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը․...
Աղբյուր` Panorama.am
23:25
Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ընդունումը.Շառլ Միշել
«Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը»,- X-ի իր միկրոբլոգում  գրել...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայ 32 զինծառայողների անունները, որոնք վերադառնալու են Հայաստան։ Հադրութի ուղղության վրա...
Աղբյուր` Panorama.am
23:00
Բաքվի բռնապետն է «հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում, մեզ և...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիի համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է աշխատանքը պարալիզացված է։ Այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:05
Համաձայն եմ պարոն Փաշինյանի հետ, ասողն առնվազն երախտամոռ է. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանի քաղաքական օրակարգում այսօր Հայաստանին ինքնիշխանության խնդիրն է առաջնահերթ, մնացած խնդիրները, որոնք կառնչվեն Հայաստանի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
21:47
Բաքվի բանտերից ազատ արձակվողների մեջ չկան Արցախի ղեկավարները և կեղծ մեղադրանքով դատապարտված երկու արցախցի
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, իսկ մնացած...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտարարության տեքստ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
21:18
ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները քննարկել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}