Քաղաքական 17:48 02/10/2023 Տարածաշրջան

Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները

«Ադրբեջանը գործնական գործողություններ է սկսել «ղարաբաղյան տարածաշրջանում» բնակվող «հայերի վերաինտեգրման» համար»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը:

Նշվում է. «Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։

Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են, ներառյալ բոլորի անվտանգությունը։

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքում։

Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն, մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։

Ադրբեջանի  ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:

Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։

Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։

Միջոցներ են ձեռնարկվում բնակիչների բնակության վայրերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու համար։

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։

Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։

Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։

Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։

Շարունակվելու են շփումները հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:23
Պիստորիուսն ասել է, որ սպաների խոսակցության ձայնագրությունից բացի այլ արտահոսքից տեղյակ չէ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի օրն ասել է, որ բացի ուրբաթ օրը հրապարակված գերմանական զինվորական զանգից այլ...
Աղբյուր` Panorama.am
22:54
Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք.«Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են. «Ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում` այն դիրքերը, որտեղից սպանվել էին...
Աղբյուր` Panorama.am
22:22
Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի ցուցադրական զբոսանքը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնել է Հյուսիսայի պողոտայում: Նրանց զբոսանքի տեսանյութը տարածվել է տելեգրամ ալիքներում: Լուրը...
Աղբյուր` Panorama.am
21:03
Արամ Սարգսյանին եմ փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրում է. «Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ցավոք, մենք քիչ կառույցներից ենք, որ կարողացանք Հայաստանում վերականգնել մեր գործունեությունը.Արցախի տեխնոդպրոցի տնօրեն Աշոտ Ավանեսյան
«ՌեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ Հայաստանի տարբեր խնդիրներ լույծող նախագծեր են ներկայացվում 4 տեսակի աջակցություն...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իշխան Սաղաթելյանը Ջերմուկում քննարկում է ունեցել ՀՅԴ Հայաստանի և Արցախի երիտասարդական միությունների անդամների հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Ջերմուկում` ՀՅԴ Հայաստանի և Արցախի երիտասարդական...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բույար Օսմանի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրում է. «Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ինչպես է Ադրբեջանի ԱԳՆ-ն տարբերում, թե ում կողմից տեղադրած ականի պայթյունից է այսօր վիրավորվել ադրբեջանցին
Հայաստանի տեղադրած ականները շարունակում են մնալ լուրջ խնդիր։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ մասին ասված է X սոցիալական ցանցում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Երևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածք
Մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ Պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանի ո՞ր գյուղերի տարածքներն են վերահսկում ադրբեջանական զինված ուժերը
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն կերպ վերահսկվում...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան...
Աղբյուր` Panorama.am
15:00
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ադրբեջանցիները ձևափոխում են Արցախ բանկի գրասենյակի շենքը և թալանում են Ազգային ժողովի շենքը
Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շիրակի թեմի առաջնորդ. Հիվանդ էլիտան չի կարող ձևավորել առողջ ժողովուրդ
«Մենք էլիտա չունենք։ Կարելի է ասել, որ հիվանդ юողովրդից կարողէ  լինել միայն հիվանդ էլիտա։ Դրանք իրար փոխկապակցված...
Աղբյուր` Panorama.am
12:01
Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերվել է Մատենադարանին
Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են  ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարտ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինգուշեթիայում շարունակում է գործել հակաահաբեկչական գործողության ռեժիմը
ՌԴ Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքու զինյալների վնասազերծումը շարունակվում է։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել է տարածաշրջանային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, որի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Սուրենյանց
«Եվ ուրեմն, Փաշինյանի շրջադարձը Հայաստանի համար ոչ թե կոմֆորտ չեզոքություն է ապահովելու, այլ նրան դարձնելու է աշխարհաքաղաքական սուր մրցակցության կռվախնձոր»:
Աղբյուր` Panorama.am
10:27
Իտալիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ միջոցառումը չեղարկվել է
Կանադա այցելած Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի և նրա կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի մասնակցությամբ միջոցառումը խափանվել է ի պաշտպանություն...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ստամբուլում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի Ստամբուլի հյուսիսում գազատարի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին մարտի 2-ին հայտնել է NTV թուրքական հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեծ պահք. Տնտեսի կիրակի
Մեծ Պահքի չորրորդ կիրակին, այս տարի այսօր՝ մարտի 3-ը, կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Qahana.am-ից...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում. Միրզոյան
Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք. Փաշինյան
Մարտի 2-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Ժողովրդավարության դպրոցի բացումը։ ՔՊ-ից հայտնում են, որ ներկա են...
Աղբյուր` Panorama.am
20:35
Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ. Աշոտյան
«Քանզի քանի Նիկոլը վարչապետ է, մեր վիճակը հա վատանալու է, ամեն օր, ամեն ամիս արվելու է երբեք չի կայունացնելու»։
Աղբյուր` Panorama.am
19:58
Ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու. Վահե Հովհաննիսյան
«Իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամիսների մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը»։
Աղբյուր` Panorama.am
19:48
«Սլավյանսկի Բազար»-ում Հայաստանը կներկայացնեն Յանա Ստեփանյանը և Սյուզաննա Մելքոնյանը
Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ռուսաստանը կարող է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ. ՌԴ ԱԳ նախարար
«Հայաստանի դիրքորոշումը, թե  Ռուսաստանի հետ մերձ հարաբերությունների հաստատման քաղաքական կուրսն ի սկզբանե սխալ է եղել,  կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարների. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
19:07
Վալերի Լեոնտևն առաջ է քաշել մեծ բեմ վերադառնալու պայմանները
Ռուս հայտնի երգիչ Վալերի Լեոնտևը պայմաններ է առաջ քաշել, որոնց կատարման դեպքում նա կվերադառնա համերգային գործունեության մեծ բեմում, որոնցից մեկը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանի փոքր կենտրոնից բարևներ քաղաքապետարանին
16:00 02/03/2024

Երևանի փոքր կենտրոնից բարևներ քաղաքապետարանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}