Իրավունք 11:15 02/10/2023 Հայաստան

Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը

«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ արցախահայության շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրների հրատապ կարգավորումը, ինչպիսիք են ներքոթվարկյալները»,-գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա ընդգծում է.

«Հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան:

Արցախցին Հայաստանում պետք է ապրի իր սեփական տանը և հայրենիքում նոր կյանքի ադապտացվի: Արցախահայության վերաբնակեցման համար Հայաստանին տրված օգնության գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն: Չպիտի՛ թույլ տանք նրանց արտագաղթը:

Արցախահայերի առողջության, կրթության, աշխատանքի պահպանման (գտնելու) և շարունակականության համար պետք են հստակ և տեսանելի ջանքեր գործադրվեն:

Միջազգային մանդատով դիտորդները պետք է Արցախում տեղակայվեն որքան հնարավոր է շուտ: Այդկերպ կփորձենք իրացնել արցախահայության սեփականության իրավունքի պահպանումը և չեզոքացնել քաղաքացիներին ու պետությանը պատկանող գույքի ավերման հավանականությունը: Նաև պետք է ստեղծվեն երաշխիքներ, որ մարդիկ կարողանան իրենց սեփական գույքը անվնաս դուրս բերել կամ տնօրինել՝ ինչպես կկամենան:

Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը հրամայական է: Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ միջազգային դիտորդները պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:

Հայերի գերեզմանները պետք է անձեռնմխելի լինեն և հեռու՝ ադրբեջանական վայրագություններից:

 Եթե Արցախում դեռ կան Պաշտպանության բանակի զինվորականներ, նախկին և ներկա պաշտոնյաներ (իրենց ընտանիքների հետ), առանց թիրախավորման, անխոչընդոտ ու անվտանգ պետք է կամ ապրեն Արցախում, եթե ուզում են, կամ դուրս գան առանց հետապնդման: ՀՀ-ում կամ այլուր նրանք պետք է ապրեն առանց արհեստական խոչընդոտների և մտացածին քրեական հետապնդումների:

Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի ու մյուս գերեվարված մեր հայրենակիցների ազատությունը բոլորիս խնդիրն է, ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ։

Աշխարհի բոլոր դերակատարները պետք է փաստարկված տվյալներ ունենան իրենց ձեռքի տակ, որպեսզի հայտարարեն, որ ադրբեջանական այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունները», որոնք սկսվեցին սեպտեմբերի 19-ից և ընթացան 9 ամիս շրջափակված Արցախի խաղաղ բնակչության էթնիկ զտմամբ և ցեղասպանությամբ, վկայում են ոչ միայն ադրբեջանի կեղծ հումանիզմի, նրանց հետ խաղաղ համագոյակցության անհնարինության, այլև այն մասին, որ միջազգային դերակատարների դատապարտող հայտարարությունները ոչինչ չարժեն:

Պետք է բոլորս ջանքեր գործադրենք, որպեսզի դատապարտող հայտարարությունները փոխարինվեն հստակ գործողություններով՝ աջակցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային ամբիոններից, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն՝ որպես ցեղասպան, ագրեսոր երկրի:

Աշխարհի բոլոր կետերում պետք է լսելի դարձնենք մեր ձայնը, որ Արցախի ցեղասպանությունը անպատիժ իրականացրած Ադրբեջանը նույն սցենարը ձգտում է կրկնել անկախ, ինքնիշխան Հայաստանի նկատմամբ: ՀՀ-ից արդեն 3 տարի օկուպացրած տարածքներն Ադրբեջանը չի վերադարձնում ու էլի անպատիժ է...

Նիկոլ Փաշինյանի անկարող ու ապիկար իշխանության վրա հույս չեմ դնում. բոլորս մեր տեղում պիտի այս կետերի շուրջ աշխատենք՝ հանուն մեր ժողովրդի և հայրենիքի, որը ծանր վիրավոր է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:38
Վերին Լարսը բաց է, ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի...
Աղբյուր` Panorama.am
22:16
Մեր լավագույն պաշտպանը պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունն է.Թաթոյան հիմնադրամ
«Թաթոյան հիմնադրամը» Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:48
Մարդու իրավունք բառն իսկ ուղեղի մորմոք է առաջացնում, ու լռություն, միջազգային լռություն.Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ՄԱ՞Կ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵ՞Ր, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1O Կորսված...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ա. Խուդինյանի հանձնարարականով իրականացվում է «յաշիկիդ մեջ տարոսիկ բռնես» օպերացիան
Դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները...
Աղբյուր` Panorama.am
19:39
Նորվեգիան 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհել
2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանում և...
Աղբյուր` Panorama.am
19:09
Մեծ հավանականությամբ «խաղաղության պայմանագիր» կստորագրվի. Վարդան Օսկանյան
«Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել և մեծ հավանականությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Հրդեհ Երևանում, տեղում հայտնաբերվել է դի
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 15:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արցախի ԱԺ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի կապակցությամբ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և...
Աղբյուր` Panorama.am
17:57
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիսանո՞ւմ է ՀՀ քաղաքացի, որը տիրապետում է պետական գաղտնիքի. Նարե Սիմոնյան
«Ոչ թե պետք է ասենք փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքների ոտնահարումներ, այլ  ոտնահարումներն առաջանում են ՀՀ հարյուր...
Աղբյուր` Panorama.am
16:57
Այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը. Սենոր Հասրաթյան
Արցախի հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «2018-ին «հեղափոխություն» կոչված խառնակչությունից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Բռնության տարբեր դրսևորումների ու ոտնձգությունների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365. Արփինե Սարգսյան
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ամեն տարի նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման օրը, մեկնարկում են «Ընդդեմ գենդերային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Որոշակի առումով արցախցիների նկատմամբ խտրականություն առկա է կրթական հաստատություններում. Գեղամ Ստեփանյան
«Հաջորդ միֆը՝ «Արցախցիները բոլորը ունևոր են»-ն է: Նման բան չկա»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը...
Աղբյուր` Panorama.am
15:45
Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց...
Աղբյուր` Panorama.am
15:28
Համաժողով՝ նվիրված Արցախի Անկախության Հանրաքվեի, Սահմանադրության ընդունման և մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
«Այսօր հարձակում է տեղի ուենում մարդու իրավունքների հենց հայեցակարգի, կիրառման վար՝ երկու համընդհանուր ճակատով»,-հայտարարեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ.ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա և UNCAC-ի (ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ...
Աղբյուր` Panorama.am
14:19
ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին ՄԻՊ գրասենյակի դիմաց
ՀՀԿ-ն «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով բաղոքի ակցիա է կազմակերպել ՄԻՊ գրասենյակի մոտ:...
Աղբյուր` Panorama.am
13:23
102-րդ ռազմաբազայի ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացու
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգում է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գեղարքունիքում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն
Դեկտեմբերի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:55-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Արտակ Մ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
11:45
Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտi համաձայնագիր է նախապատրաստում
Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը (խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
11:32
Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ ու խաբեությամբ տիրանում են իշխանությանը.Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ ու...
Աղբյուր` Panorama.am
11:14
Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուղերձ  է հրապարակել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
10:39
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վայոց Ձորում գործարկվելու են էլեկտրական շչակները, խնդրում ենք չանհանգստանալ.Փրկարար ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
08:25
Ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ, անգամ վիզուալ կապ կունենան.Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը գրում է: Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես, ոչ միայն իրավունք չունես իրավախախտում...
Աղբյուր` Panorama.am
00:18
ՔՊ-ի գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024 թ. փետրվարից դուրս կգան կուսակցությունից: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
23:58
Ինչու գերիների փոխանակություն սկսվեց. Քաղաքագետ
«Ալիևը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջև և փորձում է ժամանակ շահել»
Աղբյուր` Panorama.am
22:00
Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին. «Զանգ»
Հրապարակել են նրա լուսանկարն ու խնդրում են նրան ճանաչող մարդկանց գրել
Աղբյուր` Panorama.am
21:23
ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա
Աբրահամ Բալաբանյանը 2022թ. օգոստոսի 14-ին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ներկը գլխին լցնել, գլուխը պատին տալ. Ինչպես են Երևանում պատժում լկտի պահվածքով օտարեկրացիներին
Տելեգրամ ալիքներում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են դիմակավորված տղամարդիկ պատժում Երևանում լկտի պահվածք ցուցաբերած ռուսներին։ Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}