Տնտեսություն 13:50 04/10/2023 Հայաստան

2020 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ ԿԲ-ն սկսեց էժանացնել դրամը

Վերջին մի քանի օրվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 390-ից հասավ 490-ի: Ֆինանսական շոկայի այդ երևույթին նպաստող գործոնները, ռելոկանտների դերը և տնտեսության վրա նրա հնարավոր ազդեցությունները պարզելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ  Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին:

Panorama.am-Ըստ Ձեզ, ի՞նչ գործոնների հետևանք է դրամի նման կտրուկ արժեզրկումը:

Ա.Քթոյան-Դրամի նման արագ արժեզրկման համար հիմնարար տնտեսական նախադրյալներ չկան,  ավելի շատ սկզբնական օրերին բնակչության կողմից ապահովագրմանը միտված որոշակի գործընթացներ էին, որը սովորաբար լինում է մոտ ապագայի վերաբերյալ հնարավոր անկայունությունների, կամ տնտեսական խնդիրների սպասումների դեպքում: Այնուհետև, այդ գործընթացը խորանալով՝ բերեց, չեմ ասի խուճապային, բայց՝ դրան մոտ իրավիճակի, ինչը մենք այսօր տեսնում ենք արտարժույթի շուկայում: Ըստ էության, դրամի արժեզրկումն սուբյեկտիվ բնույթ ունի և պայմանավորված է նրանով, որ մարդիկ արտարժույթի շատ ավելի մեծ պահանջարկ են ներկայացնում քան առաջարկն է, իսկ այդ պահանջարկը ապագայի մասով տնտեսական խնդիրենրի սպապսումներն են ձևավորում:

Panorama.am-Չնայած ԿԲ-ն միշտ հայտարարում է, որ Հայաստանում արտարժույթի լողացող կուրս է և չի միջամտում շուկայի գործընթացներին, բայց չե՞ք գտնում, որ նման կտրուկ տատանման դեպքում պետք է միջամտեր, ինչի մասին արդեն այսօր հայտարարել է:

Ա. Քթոյան-Պետության մասով ասեմ, որ ԿԲ-ն իր քաղաքականությունն իրականացնում է գների կայունացման նպատակադրումից ելնելով, և փոխարժեքը ածանցյալ բնութագրիչ է, բայց հաշվի առնելով, որ այն կարող է ֆինանսական կայունության վրա ազդեցություն ունենալ,  բնական է, որ որոշակի ժամանակահատվածով ԿԲ-ն կմիջամտի: Այսօր ունենք արտարժույթի բավարար ծավալով պահուստներ, որոնք թույլ կտան որոշակիորեն զսպել այս աժիոտաժային պրոցեսները: Պետք է նաև նկատի ունենալ, որ այն, ինչ տեղի է ունենում ոչ աննախադեպ իրողություն է: Նմանատիպ իրողություն մենք ունեցանք  հակառակ ուղղվածությամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկին, երբ մեծ քանակությամբ արտարժույթ էր գալիս Հանրապետություն և դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը 2022թ. մարտի 480-85-ից շատ արագ նվազեց 440 դրամի, հետո՝ 409 դրամի, կրկին երեք ամսվա ընթացքում մենք ունեցել ենք մոտ 80 դրամով նվազում: Այսինքն, այդ պրոցեսը եղել է մեր մոտ և էլի շուկայում ունեինք արտարժույթի առաջարկի ավելացում, իսկ այսօր ունենք պահանջարկի ավելացում:

Եթե կրկին վերադառնամ միջամտությանը, ապա, այո այդ միջամտությունը ինչ-որ մի պահի անհրաժեշտություն է, եթե գործընթացներն ինքնաշխատ ձևով չեն կայունանում: Նման միջամտությունը ազդակ կհանդիսանա՝ հանրությանը ցույց տալու, որ իրականում գործընթացներն ավելի շատ հոգեբանական բնույթ ունեն, խորքային, տնտեսական երևույթներով պայմանավորված չեն և կա գործիք այդ ամենը ցանկաած պահի զսպելու հմար:  Այդ ազդակը հանրությանը պետք էր հաղորդել:

Panorama.am-Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարվա տնտեսական ակտիվության աննախադեպ աճը և, դուք էլ ասացիք, դրամի արժևորումը, պայմանավորված էին ռուս ռելոկանտներով և Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսով: Մյուս կողմից էլ Հայաստանի նման փոքր տնտեսությունների վրա հսկայական ազդեցություն ունեն քաղաքական գործոնները: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսը և ռելոկանտներն են արձագանքում հայ-ռուսական հարաբերությունների վերջին սրացումներին՝ իրենց բիզնեսն Հայաստանից հանելու համար արտարժույթի պահանջարկ առաջացնելով, կամ ռելոկանտների՝ Հայաստանից դուրս գալու հետևանքով տրասֆերտների կրճատմամբ:

Ա.Քթոյան-Չէի ասի, որովհետև, ըստ էության, ռելոկանտներն իրենց քաղաքական ուղղվածությամբ, իրենց գաղափարով, աշխարհայացքով, կամ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշմամբ ընդհանուր առմամբ տեղավորվում են այն քաղաքական ծիրի մեջ, որն այսօր կատարվում է Հայաստանում: Հակառակը՝ նրանք կարող են համարել, որ տեղի է ունենում իրենց կողմնորոշվածությանը համահունչ ինչ-որ պրոցես: Բացի այդ, ռելոկանտների ազդեցությունն մեր տնտեսությունում այնքան մեծ չէ, որ այդ չափով զգալի ազդեցություն թողնի: Մյուս պահն էլ կա, եթե մենք դիտարկում ենք տրասֆերտների ծավալն, ապա վեջին ամիսներին Ռուսաստանից Հայաստան զուտ ներհոսքը էլի շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա:

Այստեղ կարող է ուրիշ պահ լինել: Ռելոկանտները որոշ ազդեցություն կարող են ունենալ, երբ Ռուսաստանում տեղի է ունենում ռուբլու որոշակի արժեզրկում և, ճիշտ է, ոչ այն չափով ինչ Հայաստանում է՝ մոտ 5% է վերջին օրերին, բայց  չի բացառվում, որ այնտեղի պրոցեսները տեսնելով ռելոկանտները այստեղ փորձեն արտարժույթի շուկայում հավելյալ պահանջարկ ներկայացնեն՝ իրենց ակտիվներն արտարժույթի փոխելու համար, բայց այն մեր պրոցեսների վրա թեթև ազդեցություն կարող է ունենալ՝ ոչ էական, ոչ նշանակալի:

Panorama.am-Դրամի արժեզրկումը միայն բացասակա՞ն ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Ա. Քթոյան-Մենք պետք է առաջնորդվենք այն իրողությամբ, թե փոխարժեքի այն տեղաշարժը, որը տեղի է ուեննում հիմա, արդյոք հակասում է Հայաստանի տնտեսությանը կամ տնտեսվարողների շահերին: Մենք երկար ժամանակ խոսում էինք, որ դրամն արժևորվում է, ասենք՝ 480 դրամից դարձել էր 380 դրամ և դրանից արտահանողները, մասնավորապես ՏՏ ոլորտը վնասներ են կրում: Հիմա եթե արձանագրենք, որ հակառակ պրոցեսն է տեղի մունենում, ճիշտ է՝ շոկային կամ աժիոտաժային ձևով,  այնուհանդերձ, այդ գործընթացն իր մի հատվածով կարող է  տնտեսության վրա որոշակի խթանող ազդեցություն ունենալ, եթե երկարաժամկետ հարտվածում պահպանվի: Չնայած, չեմ կարծում, որ այն պահպանվի:

Այստեղ այլ գործոն էլ կա՝ պետք է նկատի ունենանք, որ 2020 թվականի սեպտեմբերից հետո տևական դադարից հետո առաջին անգամ կարելի է ասել, որ վերջին ամիսների ընթացքում ԿԲ-ն սկսեց էժանացնել դրամը: Այն նշանակում էր, որ այլ արժույթների համադրությամբ ևս էժանանալու էր, նույնը՝ դոլարի նկատմամբ: Հետևաբար՝ այստեղ տարբեր գործոններ կան, որոնք որոշակի պատկեր ստեղծեցին շուկայում և դրան գումարվեցին նաև քաղաքական, այլ բնույթի անորոշություններով պայմանավորված հարցերը և որոշակի աժիոտաժ առաջացավ: Վերջինս շատ արագ կարող է չեզոքացվել, բայց չեմ բացառում, որ փոխարժեքը մնա 400-ից բարձր մակարդակի վրա:

Panorama.am-Տնտեսական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս երևույթի մասին:

Ա.Քթոյան-Պետք է արձանագրել, որ միտումն արտացոլում է արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի տատանումները: Օրինակ, եթե նայենք վերջին օրերի թվերին, ապա կտեսնենք, որ 50%-ով պահանջարկի ավելացում կա նախորդ ժամանակահատվածների համեմատությամբ: Եթե միջին մակարդակների հետ համեմատենք՝ առնվազն 50%, բայց այնտեղ մինչև երկու անգամ ավել պահանջարկ էլ է եղել, տարբեր օրերին, որն աժիոտաժային, շոկային գործընթացների դրսևորում է հանդիսանում:

Ասեմ, որ մենք այս ցուցանիշն շատ ավելի ենք կարևորում, քան արժի: Այսինքն՝ մենք կամայական տատանման մեջ խնդիր ենք տեսնում, իրականում նույն արտահանման մասով կարող է դրական ազդեցություն ունենալ:

Զրուցեց Ա.Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Երբվանի՞ց են մասնավոր բանկերը դարձել ՀԿ-ների գրասենյակների հարցերով «տեսչական մարմին. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Բանկում հրաժարվել են նորաստեղծ ու նոր գրանցված ՀԿ-ի համար հաշիվ բացել, (ի թիվս այլ...
Աղբյուր` Panorama.am
23:18
ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը. Վահրամ Բալայան
Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին
Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում  գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բռնապետը պատերազմ կսանձազերծի… եթե անգամ ազգովի կզենք, որ այդ բարբարոսը մեր վրայով հավալա թռնի. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Մեզանում հանրային տրամադրություններում փորձում են արմատավորել թուլամորթի մի մտայնություն, թե, իբր,...
Աղբյուր` Panorama.am
22:33
«Կարմիր բերետավորը» բռունցքով հարվածել է «Զանգ» հասարակական շարժուման ակտիվիստի գլխին.«Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են. «Զանգ / Zang» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն...
Աղբյուր` Panorama.am
22:21
Գազայում զոհված լրագրողների թիվը հասնում է 86-ի
Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական սրացման ժամանակ զոհված լրատվամիջոցների աշխատակիցների թիվը հասել է 86-ի: ՏԱՍՍ-ը գրում է, որ թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ռևանշ էլ պետք է լինի,հայկական «Նյուրնբերգ»՝ էլ.Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ռևանշ էլ պետք է լինի,հայկական «Նյուրնբերգ»՝ էլ։ Չեմ ասում՝ հենց վաղը դիմենք...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ծանր վիրահատությունից հետո Գաբին էլ ավելի մեծ հավատով է սպասում իր լիարժեք ապաքինմանը.Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է: «Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված հրաշք աղջնակին՝ 4-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:38
Նոր բացահայտումներ «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքից
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն, ով հետախուզվում է ՀՀ քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:25
Միրզոյանը և Կոլոնան անդրադարձ են կատարել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
21:04
Բորելը հայտարարեց Հայաստանում ԵՄ առաքելությունը մինչև 209 մարդու հասցնելու մասին
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%-ով ավելացնել՝ 138-ից հասցնելով 209-ի։...
Աղբյուր` Panorama.am
20:41
Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում
.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց...
Աղբյուր` Panorama.am
20:25
Խնդրում եմ՝ մերժել միջնորդությունը, Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է․ փաստաբան
«Կարծում եմ՝ գործ ունենք խայտառակ միջնորդության հետ։ Նման բանն անթույլատրելի է ցանկացած իրավաբանի համար , այդ թվում՝ պաշտոնյայի համար։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Խնդրում եմ՝ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, դատավորը խոսքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Աշխատանքից ազատվել են Երևանի հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը և մեկ պաշտոնյա
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, համայնքային ենթակայության հ. 94...
Աղբյուր` Panorama.am
19:40
ՀԱՊԿ անդամ պետությունները քննարկում են կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների լիազոր մարմինների՝ կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող...
Աղբյուր` Panorama.am
19:34
Չի՛ կարելի միանգամից «բոբիկանալ», թե բա՝ բարի կամքի դրսևորում․Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունճց առաջ Ադրբեջանը համաձայնության եկավ Ակնայի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Լիտվայի ԱԳ նախարարները
Բրյուսելում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սա և՛ ներկայի, և՛ մոտ ապագայի ռազմավարական, առողջապահական հրատապ խնդիր է․ Ինեսսա Գաբայան
 Ձկնաբույծները բողոքում են օրենսդրական փոփոխություններից, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ
ԿԳՄՍՆ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության...
Աղբյուր` Panorama.am
18:16
Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ
Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնում է․ «Այս պահին ընթանում է  դատական նիստը, որին Գագիկ Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար...
Աղբյուր` Panorama.am
18:13
Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն օրեր առաջ ահազանգել էր՝ Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Իրանը հայտարարել է, որ Հեզբոլլահը և Համասը կարող են հեշտությամբ զենք գնել Ուկրաինայից
Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարող են անօրինական ճանապարհով գնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չհարկվող գործունեության քողի տակ թուրքական ապրանքներ են ներմուծվում Հայաստան.Նաիրի Սարգսյան
Պարզվում է, որ Հայաստանում կա տնտեսական գործունեության տեսակ, որ մեր հանրապետությունում առկա բավականին խիստ հարկային դաշտում չի հարկվում, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:36
ՄԱԿ. 2023-ին համաշխարհային առևուրն անկում է ապրել
Ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտուրը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 1,5 տրիլիոն դոլարով (5%)՝ հասնելով մոտ 30,7...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սերգեյ Մելքոնյան. Ուկրաինական պատերազմի շուրջ երկու դաշինք է ձևավորվում
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին վաղը՝ դեկտեմբերի 12-ին կմեկնի Վաշինգտոն։ Սա պատերազմից  ի վեր Զելենսկու երրորդ այցն է ԱՄՆ։ CNN-ը գրում է՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գրականության Նոբելյան մրցանակակիրը սխալ է գրել «գրականություն» բառը
2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր, նորվեգացի գրող Յուն Ֆոսեն սխալ է գրել «գրականություն» բառը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:04
Թուրքիան չունի «վատնելու» ոչ մի կաթիլ ջուր.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բնակչությանը հոգ տանել երկրի ջրային պաշարների մասին՝ պարենային անվտանգության հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի մահվան փորձաքննության արդյունքները դեռ չկան
Վաղարշապատի Մ. Գորկու անվան դպրոցի 15-ամյա աշակերտի մահվան փաստով քրեական վարույթով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
12:14 11/12/2023

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}