Համացանց 13:29 09/10/2023 Հայաստան

«Թեթևություն» մշակույթի հաշվին

Անուշ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքին, որն այս տարի է հրատարակվել՝ նոր չափորոշչին համապատասխան.  

«Աղմկահարույց դասագրքի մասին։

Քանի որ հնարավոր է, տեքստը մինչև վերջ չկարդաք, սկզբից նշեմ․ սիրելիներ, խնդրում եմ, ջղային ռեակցիա չդնել, դրանից էջի տեսանելիությունը ընկնում է։

Վերադառնամ ասելիքիս։

Ուշադրություն եմ դարձրել հատկապես մշակույթի բաժիններին, որոնց կանդրադառնամ մաս-մաս։
Նախ՝ նորից և նորից ուզում եմ շեշտել․ հայոց պատմության դասագրքերում, ոչ միայն այս հրատարակության պարագայում այլ ավանդաբար, մշակույթին հատկացված բաժինները ամենասեղմն են, ամենահակիրճը, ըստ էության, ոչինչ չասող և ընդհանրացված տեքստերով լրացվածները։

Հանրային մշակութային կրթություն իրականացնելով 13 տարի, ընդհանուր առմամբ՝ աշխատել եմ մի քանի հազար մարդու հետ, իրականացնելով տարբեր դասընթացներ։ Սա նշում եմ հաստատելու համար, որ ինչ ասելու եմ՝ հիմնված է հստակ փորձի վրա․ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔԸ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՏ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է։ ՏԱՐԲԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2020 թ․ ԵՂԵԼ Է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ։

Ինչո՞ւ։
Որովհետև դպրոցում հայ մշակույթի և արվեստի պատմություն չի դասավանդվել, մշակույթին հատկացված է եղել  ամեն թեմայի վերջում երկու երեք էջ, որը, հիմնականում, երեխաները անցել են շատ մակերեսային կամ չեն անցել, որովհետև ուսուցիչները նույնպես չեն ունեցել հայ մշակույթի և արվեստի հանդեպ հետաքրքրություն և գիտելիք (խոսքը չի վերաբերվում անշուշտ Անհատ ուսուցիչների, որոնք սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել են և դասավանդել․ նման ուսուցիչները ճնշող փոքրամասնություն են կազմում)։

Հավելեմ՝ նշածս եզրահանգմանը եկել եմ խմբերիս բազում մասնակիցների, ուսանողներիս հետ տարիների աշխատանքի և համապատասխան հարցումների հետևանքում)։ 
Թե ինչի է բերում ազգային մշակույթի մասին գիտելիքի բացակայությունը գիտենք։ Չկա ազգային մշակույթ, նույնն է թե՝ ազգային որակ, առանձնահատկություն, նաև՝ մշակույթի հարստությունը իմացող և գնահատող պատանի, հասարակության ապագա լիարժեք անդամ, ապագա զինվոր, քաղաքական գործիչ և այլն։ Այնինչ, մեր մշակույթի և արվեստի պատմության յուրաքանչյուր շրջանը այնքա՛ն հարուստ է, այնքա՛ն հագեցած է բառի լավագույն առումով հպարտության զգացում առաջացնող նյութով, ինֆորմացիայով, որ դրա թաքցնելը աշակերտից այլ կերպ չի կարող որակվել, քան հանցանք։ Հայ արվեստի պատմության մանկական գրականության  բացակայության մասին դեռ չեմ խոսում։
Դրա համար մենք այսօր ունենք հանրություն, որը չգիտի իր առանձնահատկությունները և որակները, չգիտի իր  ծագումը, չգիտի իր արժեքը և այն հողի արժեքը, որի վրա ապրում է։ Հետևանքը՝ տեսնում ենք։
Նշածս երևույթը ոչ միայն կա այս դասագրքում, այլև «կատարելագործված» է։

Հայ հնագույն շրջանի մշակույթին անդրադարձը սա է․ (հավելեմ՝ խոսքը սկզբնավորումից մինչև Արարատյան թագավորություն (Ք․ա․ 9-րդ դար) ընկած, ամենազգույշ թվագրումով՝ 3000 տարվա մշակույթի պատմության մասին է, ներառելով վաղ հայկական պետությունների շրջանը։
«Բայց լեզուն միակ միջոցը չէր, որով մարդիկ արտահայտվում էին: Նրանք քարից, ոսկրից և փայտից քանդակներ էին անում, քարանձավի պատերին կամ ժայռերի վրա պատկերներ նկարում կամ քանդակում։ Ի հայտ են գալիս կրոնն ու արվեստը»։

«Այս ժամանակաշրջանում աստիճանաբար կազմավորվեցին ավելի բարդ հասարակություններ: Գործընթացներից անմասն չմնաց Հայկական լեռնաշ­խարհը, որտեղ պետական կազմավորումների ձևավորումը տեղի էր ունենում համեմատաբար դանդաղ։ Ստեղծվեցին ավելի մարտունակ բանակներ, ակտիվացան պատերազմները, հասարակությունը շերտավորվեց, առաջացավ մասնավոր սեփականությունը։ Այդ ամենի մասին վկայում են բրոնզի դարի նշանավոր հնավայրերի՝ Շենգավիթի, Մեծամորի և Լճաշենի դամբարաններից պեղված տարատեսակ առարկաները։ Դրանք պատմում են մի ինքնատիպ մշակույթի մասին, որն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածքները և հայտնի է Շենգավիթյան կամ Կուր-Արաքսյան անվանումներով։»
Վերջ։ Ուրիշ ոչ մի տեղեկություն, նյութ, նկարագրություն, մեկնաբանություն։

Ոչ մի խոսք չկա հնագույն ճարտարապետության (բնակատեղիներ, բերդշեներ, պաշտամունքային ճարտարապետություն), Ք․ա, 4-րդ հզ․ ստեղծված, հինգ հազար տարի գոյություն ունեցած, ժամանակի քաղաքակրթության օջախներից մեկի՝ Մեծամորի մասին, Լճաշենի մասին, մեգալիթյան հուշարձանների մասին (օր․՝ Զորաց քարեր), վիշապների մասին (որոնք եզակի երևույթ են համաշխարհային մշակույթում և օտարալեզու գրականության մեջ, առանց թարգմանության, «վիշապ» են կոչվում)։ Չկա հնագույն խեցեգործական նյութը։ Չկա հնագույն քանդակագործությունը։ Չկա հնագույն դեկորատիվ կիրառական արվեստը։ Չկա իրենից պատկերագիր ներկայացնող ժայռապատկերային ժառանգությունը։

Ոչ թե վատ է ներկայացված, այլ ուղղակի չկա։

Կից մեկ պատկեր կա․ Լճաշենի քառանիվ կառքի պատկերը։

Հաջորդ գրառմամբ կանդրադառնամ այս դասագրքում Արարատյան թագավորության (Ուրարտու) մշակույթի բաժնին, կանգ առնելով հատկապես ճարտարապետության և կերպարվեստի վրա։
Հ․Գ․ Պատմությանը չեմ անդրադառնում, ելնելով նրանից, որ պատմաբան չեմ, չնայած արվեստի պատմաբանի համար պատմությունը հիմնարար առարկա է, մասնագիտության կարևորագույն մաս։ Բայց շատ կուզեի պատմաբան մասնագետների կարծիք լսել դասագրքում ներառված՝ օր․՝ հնագույն հայ պատմության, մասնավորապես հայ ժողովրդի ծագման, Բալկանյան տեսության մեջբերման, հայկական վաղ պետություններին նվիրված հատվածների մասին։

Հ․Հ․ Գ․ Լուծում կա․ ինքնակրթվում ենք։ Խնդիրը տեսնում ենք։ Բարձրաձայնում ենք։

Պատկերը և նկարագրությունը՝ Հայաստանի պատմության թանգարանի կայքից։

«Արձանախմբի կենտրոնական ֆիգուրան հզոր մկանունքով ցուլն է: Ցուլի մոտ՝ պատվանդանի վրա կանգնած են երկու այծ: Ունենալով պաշտամունքային նշանակություն, քանդակը օգտագործվել է իբրև կառքի հմայական զարդ և շտանդարտ:»
Լճաշեն․ Ք.ա. XV–XIV դդ.»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}