Գվինեթ Փելթրոուն «Օսկարի» արձանիկն «օգտագործում» է այգում
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն շրջայց է կատարել իր այգում։ Տեսանյութը հրապարակել է Vogue-ը YouTube-ի իր ալիքում։
Գազետա.ռու-ն գրում է, որ Գվինեթ Փելթրոուն Vogue ամսագրի համար պատասխանել է 73 հարցի։ Այգում լրագրողները նկատել են «Օսկարի» արձանիկը, որին հենված էր մուտքի դուռը:
«Սա իմ հենարանն է։ Այն հիանալի է աշխատում»,- ծիծաղելով պատասխանել է դերասանուհին:
1999 թվականին դերասանուհին «Օսկար» է ստացել «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան