Կարեն Վրթանեսյան. Պատրաստ եմ անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, արձագանքելով Երևանում Արցախի պետական համալսարանի գործունեությունը շարունակելու առաջարկին, գրում է.
«Եթե Արցախի պետական համալսարանը վերականգնվի, պատրաստ եմ անվճար դասավանդել համալսարանում:
Կարծում եմ դասավանդող ընկերներիցս շատ-շատերը նույնպես պատրաստ կլինեն անվճար դասավանդել:
Ի՞նչ կասեք, դասավանդման փորձ ունեցող ընկերնե՛ր ջան»։
Ավելի վաղ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն առաջարկել էր, որ Արցախի Պետական համալսարանն իր ամբողջական, ինստիտուցիոնալ ձևով պահպանվի Հայաստանում։
«Այսինքն, նույն ուսանողներին հնարավորություն տալ շարունակել իրենց ուսումը իրենց դասախոսների հետ, նույն այն մասնագիտություններով, որոնցով իրենք ընդունվել էին և սովորում էին»,-նշել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան