ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը կառաջացնի խորը և լայն քաղաքական ցնցումներ. Վերլուծություն
Իսրայելի վրա Համասի հանկարծակի հարձակումն ու շարունակվող ռազմական գործողությունները հանգեցնում են կատակլիզմի՝ առաջացնելով խորը քաղաքական ցնցումներ, ռազմավարական վերափոխումներ, որոնք մինչ այդ որևէ մեկը չէր կարող կանխատեսել։ Այս մասին գրում է CNN-ը:
Իսրայելի տարածքում հրթիռակոծությունները, պատանդառությունները, զանգվածային սպանությունները տեղի ունեցան այն պահին, երբ համաշխարհային կարգն արդեն հանգուցային կետում էր, երբ հետսառը պատերազմի ժամանակաշրջանն ավարտվել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և Չինաստան գերտերության վերելքով։
Իսրայելական երաժշտական փառատոնի ժամանակ սպանված խաղաղ բնակիչների տեսարանները, քանդված ընտանիքների դաժան պատմությունները, իսրայելական հաշվեհարդարը՝ Գազայի վրա կատաղի հարձակումները ցնցում են աշխարհը: Տեղի ունեցածն ամբողջովին փոխում է հաշվարկները Իսրայելում, Միացյալ Նահանգներում, արաբական աշխարհում և ամբողջ աշխարհում:
Աղբյուրը գրում է՝ հրեական պետության համար խորթ չեն Գազայի կամ Լիբանան տարածքից հրթիռակոծությունները, ավտոբուսների ու մահապարտների պայթյունները: Սակայն ՀԱՄԱՍ-ի զինյալները պարզապես կոտրեցին իսրայելցիների՝ սեփական անվտանգության պատրանքները, որոնք ավելի խորն էին 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո, երբ եգիպտական և սիրիական ուժերը հարձակվեցին Իսրայելի վրա ու պարտություն տարան։
Սրանով պայմանավորված կլինի Իսրայելի արձագանքբ առաջիկա օրերին և կազդի այն բանի վրա, թե ինչպես է աշխարհն արձագանքում իր հակահարվածին: