Այդ հարցն ավելի լավ է ուղղել ադրբեջանական և հայկական իշխանություններին. Զախարովա
«Այս դեպքում, դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածաշրջանի բնակիչների մասին, հետևաբար, այդ հարցն ավելի լավ է ուղղել ադրբեջանական և հայկական իշխանություններին»,-ավանդական ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանը բնակացությունների միջոցով հասնի 44-օրյա պատերազմում գերեվարվածների ազատ արձակմանը:
«Մենք այն դիրքորոշաման ենք, որ ցանկացած իրավիճակում կալանավորված անձանց նկատմամբ պետք է կիրառվի հումանիտար իրավունքի նորմերը: Մյուս կողմից՝ մենք երկկողմ և եռակողմ ֆորմատներում մեր գործընկերներին բազմիցս կոչ ենք արել իրականացնել ռազմագերիների բոլորը բոլորի դիմաց փոխանակում: Կարծում ենք՝ դրա համար ներկայում լավ պայմաններ են հասունացել, ակնկալում ենք, որ այդ հարցը հաջողությամբ կլուծվի»,-ասաց Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ եթե խոսքը գնում է ՌԴ քաղաքացիների մասին, ապա որտեղ էլ նրանք գտնվեն երկիրը իր հնարավորության սահմաններում կաջակցի նրանց:
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Զախարովա. Նրանք Պրահայում և Բրյուսելում Հայաստանին համոզեցին մոռանալ ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության մասին
- Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
- Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան