Նախկին պոռնոդերասանուհուն զրկել են Playboy-ի հետ պայմանագրից ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար
Լիբանանյան ծագմամբ նախկին պոռնոդերասանուհի և բլոգեր Միա Խալիֆան զրկվել է Playboy ամսագրի հետ կնքած պայմանագրից այն բանից հետո, երբ հրապարակավ պաշտպանել Է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողությունները, հայտնում է Business Today պարբերականը:
Խալիֆան X սոցիալական ցանցում գրառում է կատարել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակման մասին՝ պաղեստինցիներին անվանելով «ազատության մարտիկներ», ինչը քննադատության տարափ է առաջացրել:
Պարբերականի տեղեկություններով ՝ Playboy ամսագիրը, որի համար աշխատել է Խալիֆան, էլեկտրոնային փոստով արդեն տեղեկացրել է իր բաժանորդներին այն մասին, որ նա հեռացվել է աշխատանքից, իսկ իրենց հարթակում նրա ալիքը հեռացվել է:
Բացի այդ, ի պատասխան նրա գրառման, լրագրող Թոդ Շապիրոն, ով վարում է կանադական հեռուստատեսությամբ իր սեփական շոուն, նույնպես գրել է, որ խզում է պայմանագիրը Խալիֆայի հետ և հորդորել է նրան «զարգանալ և դառնալ ավելի լավը»։
«Ես կասեի, որ Պաղեստինի աջակցությունն ինձ զրկել է բիզնեսի հնարավորություններից, բայց ես ավելի շատ բարկանում եմ ինքս ինձ վրա, որ նախապես չեմ ստուգել, որ գործ ունեմ սիոնիստների հետ»,- արձագանքել է բլոգերը: