Վանա լճում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 12-ին երկրաշարժ է գրանցվել ներկայիս Թուրքիայի արևելյան շրջանում։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ մասնավորապես 4․7 մագնիտուդ ուժգնությամբ և 7 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Վանա լճում։
Ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան X-ում (նախկին Twitter) կատարած գրառման մեջ հայտնել է, որ տեղում արտառոց իրավիճակ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան